Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘Մայր Աթոռ’

«Հիշի´ր քո Արարչին քո երիտասարդության օրերին…»

(Ժող. 12:1)

«Իրական առաջնորդը պետք է հասկանալ ու ներել կարողանա». առաջինը հենց սա են նշում ԵԱԴ 10-րդ հոսքի սաներ  Աննա Նալբանդյանն ու Արսեն Սահակյանը` խոսելով առաջնորդի հոգևոր արժեհամակարգի մասին: Շուրջ 2 տարի առաջ էր, երբ իրենց փոքր նախագծի ժամանակ ծանոթացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Տեր Վարդան աբեղա Նավասարդյանի հետ ու հրավիրեցին ԵԱԴ` ուսանողների հետ հանդիպման: Հայր Վարդանի խոսքը մեծ ոգևորություն առաջացրեց նրանց մոտ, բազմաթիվ կարծրատիպեր կոտրվեցին, քանի որ շատերը մինչև այդ կանխակալ վերաբերմունք ունեին հոգևորականների նկատմամբ: Հենց այդտեղից էլ Աննայի և Արսենի մոտ ծնվեց ԵԱԴ-ում հոգևոր ծրագիր անելու գաղափարը: Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալով` 2010թ. դեկտեմբերի 21-ին սկսեցին «Առաջնորդի Հոգևոր Արժեհամակարգը» ծրագրի առաջին փուլը: Սկզբի համար շատ արդիական թեմաներ էին ընտրվել` «Առաջնորդը և ժամանակակից Հայ Եկեղեցին», «Կախարդություն, գուշակություն և մոգություն», «Աղոթք և Սուրբ Պատարագ», «Աղանդների գործունեությունը», «Ի՞նչ է ուխտագնացությունը, ինչու՞ են գնում ուխտագնացության»… և հենց փուլի վերջին դասին Հայրավանք ու Սևանի սբ. Առաքելոց վանք ուխտագնացության գնացին: Առաջին փուլի դասախոսությունները Գևորգ սարկավագ Ալավերդյանն էր վարում: Շուրջ 3 ամիս տևած այս փուլն ավարտեցին քննությամբ, որն անցկացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ՔԴԿ դահլիճում. 4 խմբի բաժանված`ծրագրի 14 մասնակիցները ներկայացրեցին 4 պատմական աշխարհիկ առաջնորդի՝ որպես հոգևոր արժեքների կրողներ: (more…)

Read Full Post »