ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության Երիտասարդ առաջնորդների դպրոցը (www.youngleaders.am; http://www.armenianleaders.wordpress.com ) կազմակերպում է մեկամսյա դասընթացներ փետրվար-մարտ ամիսներին: Հայտերն ընդունվում են schoolforyoungleaders@yahoo.com էլեկտրոնային տարբերակով մինչև հունվարի 29-ը ժամը 23:59: Դասընթացները տեղի են ունենալու Երևանի պետական համալսարանում երեկոյան ժամերին (18:30-20:30, շաբաթական 2 անգամ)` առաջնորդություն, հռետորիկա և բանակցություն թեմաներով: Դիմել կարող են 20-24 տարեկան անձինք, որոնք ուսանում են ՀՀ պետական և մասնավոր բուհերում: ՈՒՍՈՒՄԸ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՎՃԱՐ Է:
Դիմումի և միջնորդագրի ձևերը կարող եք ներբեռնել:
Դիմում – http://narod.ru/disk/17074088000/Application_SYL%2012.3.doc.html
Միջնորդագիր – http://narod.ru/disk/17074103000/rec12.3.doc.html