Նրանք մարդիկ են, ովքեր իրենց գուցե մեկ խոսքով, մեկ գույնով, իրենց տեսակով ու իրենց իսկ ստեղծած աշխարհով անուղղակիորեն առաջնորդում են մեզ` լինի դա մեկ օր, ամիս, տարի, թե մի ամբողջ կյանք… նրանք մարդիկ են, որոնց օգնությանը պարբերաբար դիմում ենք` լինի դա մտածված, թե ներքին մի անբացատրելի մղումով…նրանք մարդիկ են, որոնց ներկայությունից գոնե մի-մի կաթիլով ավելացել է մեր մոլորակի խենթությունը, բարությունը, գեղեցկությունն ու լույսը… նրանք մարդիկ են, որոնց անուններն այսուհետև առանձին խորագրի ներքո կտեսնեք ու կծանոթանանք նրանց կյանքի մեծ ու փոքր պատմություններին… (more…)
Archive for the ‘Culture’ Category
Ծաղրածուն` աշունը սրտում…
Posted in Culture, Leadership, tagged երգիծաբան, ծաղրածու, ծափեր, Լեոնիդ Ենգիբարյան on October 23, 2012| Leave a Comment »
TEDxKids@Yerevan – Գաղափարների և բանախոսների հայտերի ընդունում
Posted in Armenia, Culture, Daily activity, Projects, tagged Child health now, kids, public speaking, TED, TEDx, TUMO, World Vision on March 14, 2012| Leave a Comment »
2012թ.-ի մայիսի 26-ին Երևանում կկայանա տարածաշրջանում առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը:
2010 և 2011 թվականներին կայացած TEDxYerevan միջոցառումների հաջողության շնորհիվ, TED-ը տրամադրել է արտոնագիր` անցկացնելու առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը երեխաների համար: TEDxKids@Yerevan միջոցառման խորագիրն այս տարի կլինի «Մեր աշխարհը», որի շրջանակներում երեխաները կանդրադառնան իրենց աշխարհին և իրականությանը, իրենց անհավանական հաջողություններին և խնդիրներին, որոնք ժառանգել են իրենց ծնողների սերնդից:
Այժմ ընդունվում են TEDxKids@Yerevan միջոցառման բանախոսությունների հայտեր: (more…)
Իմ անունը Հայաստան է
Posted in Culture, tagged Հայաստան on August 25, 2011| Leave a Comment »
«Իմ անունը Հայաստան է» երգը կատարում են Ինգա և Անուշ Արշակյանները: Տեսահոլովակի հերոսները 20-ամյա Հայաստանի Հանրապետության հասակակիցներն են, ովքեր տոնում են ՀՀ անկախության տարեդարձը և տոնական այդ օրը յուրաքանչյուրը երազում է իր և իր երկրի հաջողությունների մասին: Հերոսների մաղթանքների հիման վրա «Մաղթում եմ Հայաստանիս» կարգախոսի ներքո նկարահանվել է նաև չորս հոլովակ: Երաժշտության հեղինակն է Մանե Հակոբյանը, խոսք` Ավետ Բարսեղյան, հոլովակի ռեժիսոր` Հրանտ Երիցկինյան:
Դիտել հոլովակը (more…)
Մշակույթի կառավարման դասընթաց
Posted in Culture, tagged մշակույթ on June 27, 2011| Leave a Comment »
Բրիտանական խորհուրդը հայտարարում է մշակույթի կառավարման դասընթացների գրանցման մասին: Դասընթացները տեղի կունենան հուլիսի 11-12 -ը «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում: (more…)
“King’s Speech” crowned big winner at Oscars
Posted in Culture, Leadership, tagged Anne Hathaway, Black Swan, Colin Firth, Hollywood, King's Speech, Natalie Portman, Oscar on February 28, 2011| Leave a Comment »
LOS ANGELES (Reuters) – “The King’s Speech” won four Oscars including best film on Sunday during Hollywood’s biggest night when many front-runners claimed glory including Colin Firth and Natalie Portman for best actor and actress. (more…)
«Մի կին – Մի աշխարհ» – Bravo.am
Posted in Culture, Daily activity, Projects, Young leaders, tagged Bravo.am, Նազիկ Արմենակյան, Նարեկացի արվեստի կենտրոն, Սարգիս Վիրաբյան, Տիգրան Սարապյան, Քրիստինա Արությունովա, Անուշ Բաբաջանյան, Արեգ Վարդանյան, Արտակ Շաքարյան, ԵԱԴ, Երիտասարդ Առաջնորդների Դպրոց, Ինեկոբանկ, Կարեն Հովհաննիսյան on April 8, 2010| Leave a Comment »
Ֆոտոցուցահանդեսի հաղթողները հայտնի են
«Մի կին – Մի աշխարհ» լուսանկարչական ցուցահանդեսի մեկնարկը տրվել էր մարտի 12-ին: Ցուցահանդեսի նպատակն է լուսանկարների միջոցով ներկայացնել հայ կնոջը հասարակական տարբեր ոլորտներում, «խոհանոցից դուրս»:
Ապրիլի 7-ին Սիրահարների այգում կայացավ մրցույթի մասնակիցների ներկայացրած լուսանկարների ցուցահանդեսն ու հայտնի դարձան մրցույթի երեք լավագույն հեղինակները` (1-ին տեղ) Արեգ (more…)
«Մի կին – Մի աշխարհ» մրցույթ-ցուցահանդես
Posted in Culture, Daily activity, Projects, Various advertisements, Young leaders, tagged Մի կին – Մի աշխարհ, Երիտասարդ Առաջնորդների Դպրոց, Ինեկոբանկ, ցուցահանդես on April 5, 2010| 1 Comment »
«Երիտասարդ առաջնորդների դպրոցը»–ը և «Ինեկոբանկ»-ը կազմակերպել է «Մի կին – Մի աշխարհ» խորագրով լուսանկարների մրցույթը, որը մեկնարկել է մարտի 12-ին: Մրցույթի միակ պահանջը ներկայացված լուսանկարներում կանանց՝ հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածության արտացոլումն է, նպատակը` կանանց միամսյակը յուրահատուկ ձևով տոնելը:
Միջոցառման տեղեկատվությունը տարածվել է հիմնականում սոցիալական ցանցերի, ուս. խորհուրդների, համապատասխան վայրերում 350 պոստերների փակցման միջոցով: Բացի դրանից, կազմակերպվել է ֆլեշ-մոբ մայրաքաղաքի մարդաշատ վայրերում` Կասկադում, Շառլ Ազնավուրի հրապարակում, Հյուսիսային պողոտայում: Արդյունքում ունենք ավելի քան 70 հեղինակներ, 300 հատ լուսանկարներ, բլոգում օրական մինչև 3000 այցելուներ, իսկ հայտերի ընդունումը դեռևս չի ավարտվել:
Մրցույթին ներկայացված լուսանկարները ապրիլի 5–6 դրվել են օն–լայն քվերակության մրցույթի պաշտոնական բլոգում, որի հիման վրա պրոֆեսիոնալ ժյուրին կորոշի մրցանակակիրներին։ Լավագույնների առաջին եռյակի համար սահմանված են գումարային մրցանակներ՝ համապատասխանաբար 100000 դրամ, 60000 դրամ, 40000 դրամ և այլ խրախուսական մրցանակներ։
Մրցանակների հանձնումը տեղի կունենա (more…)