Feeds:
Posts
Comments

Archive for the ‘Armenia’ Category

Հարգելի երիտասարդներ, Երիտասարդ առաջնորդների դպրոց

Երիտասարդ առաջնորդների դպրոցի հիմնարար մեկամյա դասընացին դիմելու համար վերջնաժամկետ չկա։ Պարզապես այցելեք այս էջը (http://bit.ly/Ri5iV3), լրացրեք դիմումը, ուղարկեք կենսագրությունն ու միջնորդագրերը ու սպասեք մեր նամակին։ Ձեր տարիքային խմբում 300 դիմում լրանալուն պես մենք կսկսենք նոր խմբի ընդունելության գործընթացը։ Այնպես որ` կարող է սպասեք մեկ շաբաթ կամ տաս ամիս՝ կապված նրանից, թե երբ է տեղի ունեցել նախորդ ընդունելությունը։

Հարգանքով՝

Երիտասարդ առաջնորդների դպրոցի աշխատակազմ

Հ.Գ. Բազում հարցերին ի պատասխան՝ նշենք, որ ՈՒՍՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ է։

Read Full Post »

2012թ.-ի մայիսի 26-ին Երևանում կկայանա տարածաշրջանում առաջին TEDxKids@Yerevan  միջոցառումը:

2010 և 2011 թվականներին  կայացած TEDxYerevan միջոցառումների հաջողության շնորհիվ, TED-ը տրամադրել է  արտոնագիր` անցկացնելու առաջին  TEDxKids@Yerevan  միջոցառումը երեխաների համար:  TEDxKids@Yerevan միջոցառման  խորագիրն այս տարի կլինի «Մեր աշխարհը», որի շրջանակներում երեխաները կանդրադառնան իրենց աշխարհին և իրականությանը, իրենց անհավանական հաջողություններին և խնդիրներին, որոնք ժառանգել են իրենց ծնողների սերնդից:

Այժմ ընդունվում են TEDxKids@Yerevan միջոցառման բանախոսությունների  հայտեր: (more…)

Read Full Post »

«Ամեն ինչ չէ, որ կարելի է սովորեցնել դասագրքերով, այդ իսկ պատճառով մենք կարեւորում են նաեւ մարդկային շփումը: Դպրոցում շատ հաճախ դասախոսություններ են կարդում տարբեր ոլորտների հայտնի գործիչներ, որոնք արդեն, կարելի է ասել, առաջնորդներ են», – ասաց Շաքարյանը:
Խոսելով դասընթացների արդյունավետության եւ երիտասարդների մրցունակության մասին` տնօրենը նշեց, որ շատ երիտասարդներ ավարտելուց հետո մեկնել են ուսանելու արտասահմանյան հեղինակավոր բուհեր:
Արտակ Շաքարյանը ընդգծեց հատկապես այն, որ դպրոցը քաղաքական ուղղվածություն չունի, դպրոցի 250 սաներից միայն մի քանիսն են ներգրավված քաղաքական գործընթացներում… կարդալ ամբողջությամբ

Read Full Post »

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը, շնորհավորելով ներկաներին, ասաց. «Առաջնորդների դպրոցը 5-6 տարվա փորձ ունի եւ այդ փորձը հաշվի առնելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը աջակցել է ու կարողացել է անցկացնել համատեղ ծրագիր: Այս 5 տարիների ընթացքում Երիտասարդ առաջնորդների դպրոցն ունեցել է մոտ 5000 շրջանավարտ: Այն որպես ծրագիր շատ կարևոր է, քանի որ բացահայտում է երիտասարդների առաջնորդ լինելու տաղանդը, եւ նրանք, ովքեր իրենց առաջնորդ են համարում, ունեն որոշակի գիտելիքներ իրենց մասնագիտական բնագավառում, կարողանում են դպրոցի միջոցով ուսուցանել առաջնորդի հատկանիշները եւ դրանք կիրառել պրակտիկայում»:

Նա նաև խոստացավ, որ բոլոր այն շրջանավարտները, ովքեր կունենան վկայագիր և ինչ-որ ծրագրով կդիմեն երիտասարդական հիմնադրամին, այդ ծրագիրը կֆինանսավորվի… կարդալ ամբողջությամբ

Read Full Post »

Ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն, իրավունքներ ու ազատություններ, գլոբալիզացիա… Վերջին շրջանում այս բառերն այնքան հաճախ են օգտագործվում, որ մենք այլեւս չենք էլ կենտրոնանում, թե դրանք իրականում ինչ են նշանակում եւ արդյո՞ք մարմնավորում ստանում են, թե՞ ոչ։ Միայն անընդհատ լսում ենք, որ ոմանք պայքարում են դրանց պաշտպանության համար։ Ոմանք, բայց ոչ մենք։

      Այս գործընթացները նույնիսկ ձեւական լինելու դեպքում մեզ հնարավորություն են տալիս մասնակցելու երկրի քաղաքական, տնտեսական կամ սոցիալական կյանքին։ Եվ աստիճանաբար, քայլ առ քայլ հասանելի դարձնել մեր երազանքները եւ մեր ներդրումն ունենալ ապագայի կառուցման գործում։ Հերթական անգամ նման հնարավորություն տրամադրեց ՀՀ Երիտասարդական խորհրդարանի

ձեւավորումը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ինտելեկտուալ, ակտիվ եւ մոտիվացված երիտասարդների շրջանում, որոնք մտահոգվում են իրենց երկրի ապագայով եւ իրենց են համարում այդ ապագայի կերտողները։ “Համոզված եմ, որ (more…)

Read Full Post »

Ը Ն Դ ՈՒ Ն Ե Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2011-2012 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչև մեկ շաբաթ տևողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար Հայաստանում (սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների), և մեկ սեմինար Ստրասբուրգում (Ֆրանսիա): Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն (more…)

Read Full Post »

2009–ը ամենաիսկական բլոգային տարի էր, որը նշանավորվեց ինչպես հայկական թեմատիկ ու որակային բլոգների թվաքանակի աճով, այնպես էլ բլոգներին ու սոցիալական ցանցերին վերաբերող տարբեր իրադարձություններով ու միջոցառումներով։

2009–ին ակտիվորեն գործում էր նաև Երիտասարդ առաջնորդների դպրոցի նորաստեղծ բլոգը ինչպես նաև ակտիվ էին տարբեր մարզերի անհատ ուսանողներ: (more…)

Read Full Post »

Older Posts »

%d bloggers like this: