Feeds:
Posts
Comments

Archive for November, 2011

2011թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Ե.Ա.Դ Սպորտային ակումբ Արշավականներ ակումբ ֆուտբոլային հանդիպումը։

ԵԱԴ ՍԱ-ն հանդես եկավ հետևյալ կազմով դարպասապահ Սանասարյան Դավիթ, պաշտպաններ Սահակյան Մհեր, Հակոբյան Խոսրով, Գրիգորյան Սարգիս, հարձակվողներ Հրաչյա Շահվերդյան, Կարո Կոգարով, Սամվել Պարզյան, Արմեն Սուքիասյանը։

Հանդիպումը շատ լարված սկսեց, թիմերը առաջին խաղակեսում փոխանակեցին չորսական գոլեր, գոլառատ առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի, որից հետո թիմերը փոխեցին կիսադաշտերն ու երկար ժամանակ, կարծես թիմերը չէին կարողանում գտնել հակառակորդի դարպասը տանող կարճ ուղիներ։ Գովեստի խոսքեր կարելի է ասել, երկու թիմերի դարպասապահներին, (more…)

Advertisements

Read Full Post »

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2012թ. դասընթացի մասնակցության մրցույթ:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր (more…)

Read Full Post »

Ս.թ. օգոստոսի 1-ին իր  մեկնարկվեց ԵԱԴ-ի 16-րդ սերնդի գործունեությունը: Հերթական անգամ բազմաթիվ ակտիվ երիտասարդների կյանքում բացվեց մի նոր էջ, որը գուցե և առհասարակ չլիներ, եթե մենք չկրեինք եադական լինելու բարձր պատիվը: Պատկերացումները միանգամայն այլ էր, երբ դեռևս համարվում էինք ԵԱԴ-ի դիմորդներ: Թեպետ տեղյակ էինք, որ այստեղ ստանալու ենք ոչ ֆորմալ կրթություն, սակայն  տեղյակ չէինք դրա արդյունավետության աստիճանի մասին: Առաջին իսկ հանդիպաման ժամանակ ձևավորված ջերմ մթնոլորտը ամուր հիմքերի վրա դրեց ԵԱԴ 16 –րդ սերունդի ուղին: Իհարկե, այն շատ կողմերով նման է ԵԱԴ-ի մյուս սերունդներին, սակայն վստահ  եմ, որ   տարբերությունները ևս քիչ չեն: Մասնակիցներն,  անգամ առանց  ուսանելու պրոակտիվության  մասին սովորույթը, ի սկզբանե դրսևորեցին այն` փաստելով իրենց  եադական կոչվելու արժանիքներ ունենալու իրողությունը: Առաջին իսկ հանդիպման ժամանակ արծարծվեց  ներսերնդային բանավեճի խմբակ ունենալու հարցը, որը կապված էր դասընթացի ընթացքում  ծավալվող բուռն քննարկումների  և  հակասական  տեսակետների իհայտ գալու հետ: Ինչպես յուրաքանչյուր խելամիտ առաջարկ, այն ևս հավանության արժանացավ  Արտակ Շաքարյանի կողմից: (more…)

Read Full Post »

Եթե կա մի ոլորտ, կամ կառույց, որտեղ պետք են առաջնորդներ, ապա դա բանակն է… Բանակը վերջին տարիների ընթացքում թևակոխել է մի ժամանակաշրջան, որտեղ ավելի շատ է կարևորվում առաջնորդական հմտությունները թե’ զինվորի, թե’ հրամանատարական կազմի մեջ… Յուրաքանչյուր հրամանատար ինքնին առաջնորդ է իր զորամասում ու իր զինվորի համար: Նա այն անձն է, որ նշանակված կամ ընտրված է առաջնորդելու, հոգալու այն ամենի մասին ինչ ներկայացնում է իր ղեկավարած կառույցը, նա այն անձն է, ով պետք է և ի վիճակի է լուծելու իր ղեկավարման ընթացքում առաջացած յուրաքանչյուր խնդիր, ինչպես նաև այն  խնդիրը, որ ունի ամեն մի զինվոր, և ի վերջո, հրամանատարն այն անձն է, ով պետք է միշտ պատրաստ լինի առաջնորդելու իր զինվորին ռազմի դաշտում: Առաջնորդներ պետք են մեր բանակին զուտ այն մղումով, որ առաջնորդն է այն անձը, ով պետք է հավատ ներշնչի իր զինվորին` անվերապահորեն կատարել յուրաքանչյուր հրաման, անգամ, եթե մինչև վերջ պարզ չէ այդ հրամանի կատարման անհրաժեշտությունը կամ դրդապատճառը….

«Ես 10 տարեկան էի, երբ թշնամու դիպուկահարի գնդակով զոհվեց իմ հայրը: Այդ պահից ի վեր ես զգացի պարտավորվածություն. շարունակել անավարտ թողնված մի գործ և ես խոստացա ինքս ինձ` դառնալ հայկական բանակի սպա` չնայած որ իմ ընտանիքը դեմ էր դրան»,- այսպես սկսվեց ԵԱԴ 9-րդ հոսքի Հովահաննես Մելքումյանի զինվորականի ուղին:

2001թ. ավարտելով միջնակարգ դպրոցը 16-ամյա Հովհաննեսը կամավոր դիմում է ներկայացնում զին.կոմիսարիատ, որ ցանկություն ունի ստանալ զինվորական կրթություն: Սակայն լինելով ընդամենը 16 տարեկան Հովհաննեսին չընդունեցին. մեծ ջանքերի և համառության շնորհիվ բարեհաջող հանձնելով ընդունելության քննությունները` Հովհաննեսը դարձավ Սարատովի հրետանային համալսարանի 1-ին կուրսի ուսանող: Փաստորեն հենց այդտեղից էլ դրսևորվեցին Հովհաննեսի` առաջնորդին բնութագրող հիմնական գծերը:

Այնուհետև, 2006թ-ին ավարտելով Սանկտ-Պետերբուրգի Միխայելովի անվ.  հրետանային ակադեմիան` Հովհաննեսը ստացել է «լեյտենանտ» զինվորականի կոչում:

 Այժմ նա ծառայում է հայկական բանակում` որպես մարտկոցի հրամանատար` կապիտան զին. կոչումով: Կապիտան Հովհաննես Մելքումյանը նշում է. «Այժմ ես ղեկավարում եմ մարտկոց, որտեղ ինքս եմ պատասխանատվություն կրում կառույցի սահուն գործունեության ու իմ ենթակայության տակ ծառայող յուրաքանչյուր զինվորի բարեկեցության ու բարեխիղճ ծառայության համար»: (more…)

Read Full Post »

Արդեն շուրջ չորս շաբաթ է իր գործունեությունն է սկսել Երիտասարդ առաջնորդների դպրոցի “Գրքասերների ակումբը”: Անունն ինքնին պատահական չէ ընտրված, այստեղ հավաքվել են երիտասարդներ, ովքեր իրենց կյանքում մեծ տեղ են հատկացնում գիրք երևույթին և նրան համարում իրենց լավագույն բարեկամ: Գիրքը ուսուցիչ է առանց վարձատրության և շնորհակալության, սակայն հաճախ մենք օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ պատճառներով չենք օգտվում այս հրաշալի ուսուցչի ծառայություններից: Ակումբի ձևավորման առաջին իսկ հանդիպման ընթացքում փորձեցինք պարզել մեր ակումբի անդամների քիչ գեղարվեստական գրքեր կարդալու պատճառները: Կարծում եմ հարկ չկա հիշեցնելու, որ ԵԱԴ-ում հավաքված են բավականին կրթված և ակտիվ երիտասարդներ: Բոլոր մասնակիցները միաձայն համաձայնեցին, որ անշուշտ գրքեր կարդում են, սակայն դրանք գլխավորապես մասնագիտական բնույթի են: Կարծում եմ նույն խնդիրն ունեն նաև շատ այլ ԵԱԴ-ականներ: Պետք է վստահեցնեմ, որ մտահոգվելու ամենևին կարիք չկա` մեր հարգելի Արմեն Աբգարյանը հոգացել է այդ մասին` հիմնադրելով գրքասերների ակումբը: Անգամ սուղ ժամանակային միջոցներ ունեցող երիտսարդների համար ակումբում ստեղծվել են բոլոր պայմանները` շաբաթվա ընթացքում գոնե մեկ գեղարվեստական գիրք կարդալու համար: Արմենը ջանքեր չի խնայում, որպեսզի  ընտրված գիրքը ժամանակակից ամենատարբեր միջոցներով հասանելի լինի գրքասեր երիտասարդներին: Ընտրված գրքերը  հնարավորության դեպքում տրամադրվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն էլեկտրոնային տարբերակներով, որոնք տեղադրվում են ակումբի բլոգում` http://sylbooklovers.wordpress.com/: (more…)

Read Full Post »

%d bloggers like this: