2009թ.-ին C-SPAN կազմակերպությունը հարցում անցկացրեց ամերկիացի պատմաբանների շրջանում`գնահատելու ամերիկյան նախագահներին ըստ տաս չափանիշների, որոնց թվում էին հասարակության համոզման հմտությունները, միջազգային հարաբերությունների տնտեսական կառավարումը, բարոյական հեղինակության մակարդակը և այլն: Ամերիկայի մի քանի տասնյակ նախագահների թվում Աբրահամ Լինքոլնը զբաղեցրեց առաջին տեղը: Նորընտիր նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տուն իր հետ Աստվածաշնչից բացի առաջինը վերցրեց Գուդվինի` Աբրահամ Լինքոլնի գործունեությանը նվիրված գիրքը:
Ի՞նչ հատկանիշներով էր օժտված այս նախագահը, որոնք նրան արժանացրեցին իրական լիդերի կոչմանը: Ո՞րն է նրա գաղտնիքը, որ շուրջ երկու հարյուր տարի անց նրա փորձը տակավին արդիական է ժամանակակից ԱՄՆ-ի նախագահների համար:
Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թ.-ի փետրվարի 12-ին Քենթուկի նահանգի փոքրիկ քաղաքներից մեկում: Լինքոլնի մանկության տարիները հարուստ էին իրադարձություններով. նա ստիպված էր տեղափոխվել Ինդիանա, քանի որ իր հարազատ նահանգում կորցրել էին հողի սեփականության իրավունքը: Փոքր տարիքից նման խնդիրների հետ առնչվելը նրա մոտ արմատավորում է արդարություն հաստատելու ձգտումը: Պաշտոնապես Լինքոլնը միայն 18 ամիս է դպրոց հաճախել, սակայն, համարվում է ԱՄՆ ամենաշատ մեջբերվող մտածողներից մեկը: Լինքոլնը սկսել է իր քաղաքական կարերիան 23 տարեկան հասակում: Աբրահամ Լինքոլնն ինքնակրթությամբ դարձել է փաստաբան: 1834–41 թթ-ին ընտրվել է Իլինոյս նահանգի օրենսդիր ժողովի, 1847–49 թթ-ին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Քաղաքական կարերիան սկսելուց 5տարի անց նա սկսեց իր առաջին բողոքը ստրկության դեմ. «Ես չեմ ուզում լինել տեր, ինչպես և չեմ ուզում լինել ստրուկ»: Նա բողոքեց նաև Մեքսիկական պատերազմի դեմ` հայտարարելով, որ նախագահ Պոլկը դա արել է իր սեփական փառքի համար: Հականախագահական ելույթի պատճառով նա քաղաքական դաշտում կորցրեց իր հենարանը ,սակայն սկզբունքայնության շնորհիվ ստրկության դեմ պայքարը շարունակեց որպես սովորական քաղաքացի: Լինքոլնը մինչ իր նախագահ դառնալը երկու անգամ ԱՄՆ-ի Սենատի անդամ դառնալու անհաջող փորձ ունեցավ, որը, (more…)