Feeds:
Posts
Comments

Archive for the ‘Young leaders’ Category

military

ԵԱԴ Մարտական պատրաստության ակումբն ուրախությամբ ազդարարում է իր գործունեության սկիզբը։ Ակումբի առաջին խումբը նախատեսված է ԵԱԴ բոլոր ժամանակների անդամների համար, ովքեր հնարավորություն կունենան ընդհանուր տեղեկություն ստանալ ՀՀ ԶՈՒ գործունեության, ընդհանուր մարտական պատրաստության, մարտական պայմաններում առաջին բուժ. օգնության և կրակային պատրաստության հիմունքներին: Նախատեսվում է նաև այցելություններ ՀՀ ԶՈՒ զորամասեր, ինչպես նաև կկազմակերպվեն ուսումնական բանակումներ: Ակումբի մասնակիցներն ընտրվում են ընդունելության համապատասխան փուլերի արդյունքում։ (more…)

Read Full Post »

օնլայն2013թ. փետրվարի 17-ին տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի չորրորդ ավանդական դարձած շախմատային առաջնությունը: Առաջին անգամ  այն անց կացվեց օնլայն ձևաչափով: ԵԱԴ շախմատային առաջնությունը մասնակիցների աշխարհագրական առումով տարածում գտավ Հայաստանից ու Վրաստանից մինչև Չինաստան ու ԱՄՆ՝ սփռվելով Սև ծովից մինչև Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսներ: Գերլարված ու, ինչպես մասնակիցներից Տաթևիկ Դերձյանը նշեց, ադրենալինաշատ մրցաշարում հաղթող ճանաչվեց Տիգրան Վարդապետյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Կարապետ Կոգարովը, երրորդը՝ Արամ Դերձյանն էր: Գեղեցիկ սեռի լավագույն շախմատիստ ճանաչվեց Տաթևիկ Դերձյանը: Դիտարժան խաղ ցուցադրեցին Մարինե Մկրտչյանն ու Արման Հովհաննիսյանը: Բոլոր մասնակիցների անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին՝ խորհուրդներով ու մրցավարությանբ օժանդակլու համար:

Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ ԵԱԴ գաղափարներն ու միջոցառումները սահմաններ չեն ճանաչում ու կարող են համախմբել բոլորին անկախ գտնվելու վայրից ու ժամային գոտիների տարբերությունից:

Մհեր Սահակյան, ԵԱԴ 9-րդ սերունդ

Read Full Post »

SYL_newsletter_dec_2012 - 4

ԵԱԴ-ականների շնորհավորանքների մի փունջ բոլոր ԵԱԴ-ականների համար… 🙂

Read Full Post »

«Ես  վաղուց  արդեն ընտրել եմ պայքարի ճանապարհը», Զ. Բաթոյան

ԵԱԴ 7-րդ սերնդի ներկայացուցիչ Զառա Բաթոյանը հայտնի է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ակտիվ Զառա Բաթոյան, ԵԱԴ  7-րդ սերունդգործունեությամբ: Վերջինս 1999 թվականից առ այսօր «Հույսի կամուրջ» ՀԿ-ի աշխատակից է, որի շրջանակներում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հասարակության իրազեկության բարձրացմանն ու գործնականում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ստեղծելուն միտված գործառույթներ: Զառա Բաթոյանը խոսելով իր ձեռքբերումների մասին, կարևորում է ձեռք բերած բարձրագույն կրթությունը, որը ստացել է ոչ թե դպրոցն ավարտելուց անմիջապես  հետո, այլ միայն յոթ տարի անց, երբ արդեն «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիրն էր. վերջինիս կարծիքով, եթե մի գործ անում ես, ապա այն պետք է անես գերազանց.  Զառան ասում է, – «Ոչ թե ես եմ ընտրել մասնագիտությունս, այլ մասնագիտությունն է ընտրել ինձ»:

«Մարդիկ չպետք է համակերպվեն, երբ ոտնահարվում են իրենց իրավունքները. ես վաղուց  արդեն ընտրել եմ պայքարի ճանապարհը», – ասում է Զառա Բաթոյանը: Հաշմանդամություն ունեցող անձիք հենց իրենք պետք է առաջնորդեն և նախաձեռնեն իրենց խնդիրների վերհանումը: (more…)

Read Full Post »

ԵԱԴ թերթի «ԵԱԴ-ական  անհատը» խորագրի հյուրն է

Արտակ Բեգլարյանը, ԵԱԴ 10-րդ սերունդ

Կան անհատներ, որոնք ստիպում են հավատալ անհնարինի հնարավոր լինելուն։ Այդպիսիններից մեկն է ԵԱԴ 10-րդ հոսքի սան Արտակ Բեգլարյանը, ով 24 տարեկան հասակում արդեն ԼՂՀ վարչապետի օգնական է։ Արտակը, չնայած բոլոր դժվարություններին, կարողացել է փայլուն կրթություն ստանալ և ամեն կերպ փորձում է իր նպաստը բերել հայրենիքի զարգացմանը։

Արտակ Բեգլարյան, ԵԱԴ 10-րդ սերունդՄարդ, ով չի հանձնվում, հավատում է իր ուժերին և մյուսներին էլ ստիպում է հավատալ։ Չնայած նրան, որ Արտակը շատ վաղ հասակում կորցրել է տեսողությունը, դա նրան չի խանգարել պայքարել իր երազանքի համար ու ապացուցել բոլորին, որ կարևորը ձգտումն է։ Արտակն այն երիտասարդն է, ով դատական հայց հարուցեց ԱԳՆ-ի կառավարման ներքո գործող Դիվանագիտական դպրոցի դեմ՝ պահանջելով 1 դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում՝ Դիվանագիտական դպրոցի ընդունելության քննություններին մասնակցելու թույլտվություն իրեն չտալու համար։ (more…)

Read Full Post »

Հարցազրույցների ժամանակ հաճախ եմ հարցնում ԵԱԴ շրջանավարտներին, թե ինչ են ստացել դպրոցից կամ ինչ դեր է ունեցել ԵԱԴ-ն իրենց կյանքում։ Այսօր իմացա, որ այսուհետ ես նույնպես այլևս ԵԱԴ ուսանող չեմ, այլ շրջանավարտ, անթաքույց հպարտությամբ կասեի ՇՐՋԱՆԱՎԱՐՏ։ Կարգավիճակի այդ փոփոխությունն ինձ ստիպեց ինքս ինձ համար պատասխանել այդ նույն հարցին. «Իսկ ի՞նչ է տվել ԵԱԴ-ը ինձ»։

Աննա Կարապետյան, ԵԱԴ 12-րդ սերունդԵԱԴ-ը կյանքի այլ գործոնների հետ մեկտեղ ինձ տվել է այսօրվա իմ ԵՍ-ը։ ԵԱԴ-ը դպրոց է այդ բառի ուղղակի և անուղղակի իմաստով։ Այստեղ ստացել եմ շատ գիտելիքներ և հմտություններ մարդկային հարաբերությունների, հռետորիկայի, ծրագրերի մշակման և իրականացման, աշխատավայրում ադապտացման և այլնի վերաբերյալ։ Հնարավորություն եմ ունեցել լսել տարբեր ոլորտների և նույնիսկ տարբեր երկրների ներկայացուցիչների, մասնագետների դասախոսությունները։ Մասնակցել եմ մի շարք կարևոր  դասընթացների և ակումբների։ Առաջին անգամ հրապարակային ելույթ եմ ունեցել, առաջի անգամ աշխատել եմ թիմում, պայքարել ընդհանուր գաղափարի համար։ Սովորել եմ կապեր հաստատել ու գործնական հարաբերություններ կառուցել, բանակցել, բանավիճել, մոտիվացնել և մոտիվացվել։ Այս շարքը դեռ երկար կշարունակեմ, քանի որ այստեղ ստացված գիտելիքներն ու հմտությունները շատ բազմաբնույթ են, կիրառական ու արդիական։ Ձեռք եմ բերել ընկերներ, շաաատ ընկերներ, կոտրել եմ կաղապարներ ու կարծրատիպեր։ (more…)

Read Full Post »

Երիտասարդ առաջնորդների դպրոցը կազմակերպում է վեցամսյա դասընթաց, որի ընթացքում կուսումնասիրվեն ՀՀ-ում մանր և միջին բիզնես սկսելու համար անհրաժեշտ մի շարք հմտություններ և ասպեկտներ` իրավական, տնտեսական և այլն: Հրավիրում ենք ձեզ մասնակցելու բարձրակարգ և պրակտիկ մասնագետների կողմից իրականացվող դասախոսություններին, ինչպես նաև թիմային աշխատանքների, քննարկումների և բանավեճերի: Դասընթացն ԱՆՎՃԱՐ է: Դասընթացներին մասնակիցների 30%-ը կարող են լինել ՈՉ ԵԱԴ-ականներ:

Մանրամասները՝ այստեղ։

http://bit.ly/TO4NQD

Read Full Post »

Older Posts »

%d bloggers like this: