Feeds:
Posts
Comments

Archive for April, 2012

Ապրիլյան այս օրերին, վստահ եմ, կլինեն Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ժամանակակից Թուրքիայի կողմից որդեգրված ուրացման և հայատյացության քաղաքականության մասին բազմաթիվ հոդվածներ: Ինքս, սակայն, չեմ փորձի այսօր քննարկել ողբերգական այդ տարիների ժամանակագրության, ոչ էլ կփորձեմ իրավացի մեղադրանքների տարափով հանդես գալ ընդեմ իրականացնողների կամ միջազգային հանրության, որը հանդուրժեց մարդկության դեմ իրականացված այդ մեծ ոճիրը: Փոխարենը փորձենք հասկանալ, թե որոնք են այն հետևանքները, որ այսօր իսկ կրնկակոխ հետևում են մեր հասարակությանը, առաջացնում բարդույթներ, հիվանդագին կամ իրավացի ատելության դրսևորումներ կամ պատճառ դառնում հասարակական կամ քաղաքական սխալ հաշվարկների: Ինչպե՞ս, որտե՞ղ և ինչ պայմաններում են առաջանում կամ դրսևորվում այն վախերը, կասկածներն ու ձեռքբերովի այլ սովորույթներն ու հակումները, որոնք հետևանք են հենց այն հսկայական ողբերգության, որի միջով անցել, ու ինչ որ չափով այսօր էլ անցնում է հայ ժողովուրդը: Մեր օրերում շատերն անգամ չեն էլ կասկածում իրենց` ցեղասպանության ուղղակի և ցայտուն զոհ, դրա հետևանքների անմիջական կրող լինելու մասին: Հայ անհատը, որպես երբեմնի ազգի մի ուրույն մասնիկ, այսօր ապրում է տաս անգամ ավելի նվազ հայրենիքում: (more…)

Advertisements

Read Full Post »

ԵԱԴ թերթի ամսվա  ԵԱԴ Սանն է Արմեն Աբգարյանը,

Գրքասերների ակումբի հիմնադիրը

ԵԱԴ-ում մարդկանց հիշում ու ճանաչում են իրենց կատարած գործերի, իրականացրած ծրագրերի համար։ Այդպիսի ԵԱԴ սան է նաև 12-րդ հոսքի Գրքասեր Արմենը, ով ապացուցեց, որ 21-րդ դարի երիտասարդները ոչ միայն կարդում, այլև մեծ սիրով քննարկում ու բոլորին վարակում են կարդալու ցանկությամբ։ «Շատերը սիրում են կարդալ, բայց դրա մասին չեն խոսում, քանի որ դա այժմ այնքան էլ մոդայիկ չի համարվում։ Իսկ մենք ապացուցեցինք, որ ժամանակակից երիտասարդները կարդում են։ Կարդալը ոչ միայն վնասակար չէ, այլև շատ հաճելի ու օգտակար է»,- ասում է Արմենը։

«Ես կարդալ սկսել եմ չորս տարեկանում, առաջին կարդացածս գիրքը «Սասնա ծռեր» էպոսն էր։ Գիրքը դնում էի ծնկներիս ու կարդում, բոլորին թվում էր, թե պարզապես խաղում եմ»։ Իսկ ԵԱԴ-ում գրքասերների ակումբ ստեղծելու գաղափարը ստեղծվեց, քանի որ ԵԱԴ երիտասարդը կիրթ ու զարգացած երիտասարդն է, հետևաբար նաև կարդացող ու գրքասեր  երկտասարդը։ «Գաղափարը ծնվեց նրանից, որ դպրոցում շատ էի կարդում, իսկ ուսանողության տարներին ԻԲՐ ժամանակ չէր լինում։ (more…)

Read Full Post »

ԵԱԴ թերթի  ամսվա համաշխարհային առաջնորդն է

Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկը 

XIX-րդ դարի առաջին կեսին Գերմանիան շարունակում էր բաժանված մնալ բազմաթիվ պետությունների, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր քաղաքական իշխանությունը, օրենքները և բանակը: Նրանց բոլորին միավորում էր լեզուն, նույնիսկ հավատքն էր տարբեր:

Գերմանացիներն արդեն հոգնել էին քծնելուց, մուրալուց, վարձկանների ու դաստիարակների առևտրով զբաղվելուց և «ուրիշի դուդուկի տակ պարելուց»: Ազգային միասնականության գաղափարը դարձել էր համընդհանուր երազանք: Միավորման անհրաժեշտության մասին խոսում էին բոլորը: Եվ Բիսմարկը եկավ գծելու  Գերմանիայի քարտեզը: Օտտո Ֆոն Բիսմարկը, ով, անկասկած, հանճարեղ դիվանագետ էր, Գերմանիայի պատմության մեջ թողեց իր խոր հետք:
Բիսմարկը ստեղծեց Ռեյխը, վերակազմեց համաշխարհային քաղաքական քարտեզը և ստիպեց ցիտել իրեն մահվանից տարիներ անց: Բիսմարկը Գերմանիայի լեգենդն է, գերմանական իմաստության, խոհեմության և կամքի խորհրդանիշը:
Բիսմարկը գրել է.  «Պրուսացի պաշտոնյան նման է նվագախմբում մի երաժշտի, ով անկախ այն բանից, թե որ երաժշտական գործիքի առջև է նստած, փայլուն կատարում է իր հատվածը, իսկ (more…)

Read Full Post »

Ապրիլի 8-ին կայացավ Ֆան քլաբ քափ ֆուտբոլի սիրողական առաջնության խմբային մրցաշարի վերջին հանդիպումը։ ԵԱԴ թիմը երրորդ փուլում էլ հաղթանակ տարավ՝ այս անգամ ջախջախելով «Ռոմա» թիմին 17:3 հաշվով։  6 գոլ խփեց Սարգիս Ասատրյանը,  3 գոլ Մհերը, 2 գոլ Հրաչը, 2 գոլ Կարոն, մեկական գոլի հեղինակ դարձան Սարգիս Գրիգորյանը, Սամվելը, Տիգրանը Արմենը։Կամային խաղ ցուցադրեց դարպասապահ Տիգրան Բեկթեմուրյանը, ով անտեսելով վնասվածքը շարունակեց պաշտպանել դարպասը։ Այսպիսով ԵԱԴ թիմը երեք խաղում երեք հաղթանակ տարավ և, զբաղեցնելով «Ե» խմբում առաջին հորիզոնականը, պայքարը կշարունակի արդեն ¼-ում։ Շնորհավորում ենք ԵԱԴ-ին, շնորհակալություն ենք հայտնում թիմի բոլոր աջակիցներին ու երկրպագուներին։

Read Full Post »

5-ը ապրիլի, 2012թ.

ԵԱԴ ֆուտբոլային թիմը ապրիլի 5-ին «Ֆան քլաբ քափ» առաջնության շրջանակներում խաղաց իր երկրորդ խաղը իտալական «Նապոլիի» երկրպագուների թիմի հետ: Թե ԵԱԴ-ը, թե «Նապոլին» հաղթել էին առաջին խաղում ու երեքական միավորով կիսում էին «Ե» խմբի առաջին հորիզոնականը, խաղում որոշվելու էր, թե երկրորդ տուրից հետո ով կզբաղեցնի առաջին հորիզոնականը: ԵԱԴ-ը խաղում էր հետևյալ կազմով` Տիգրան Բեկթեմուրյան, Մհեր Սահակյան, Սարգիս Գրիգորյան, Նաիրի Մեսրոպյան, Տիգրան Վարդապետյան, Հրաչ Շահվերդյան, Սարգիս Ասատրյան, Սամվել Պարզյան և Կարո Կոգառով:

Առաջինը հաջողության հասան «Նապոլիի» տղաները, սակայն ԵԱԴ-ը մի քանի րոպե հետո հավասարեցրեց հաշիվը: Խաղի առաջին խաղակեսում հավասար պայքար էր, բայց երկրորդ խաղակեսում մեր թիմը հետևողականորեն մեծացնում էր ճնշումը «Նապոլի»-ի դարպասներին, ինչը հնարավորություն տվեց ԵԱԴ թիմին անցնել առաջ հաշվի մեջ ու հաղթանակ տոնել 3:2 հաշվով: Դե ինչ, մեր թիմը շարունակում է հաղթարշավը: Մեր թիմը նպատակասլաց խաղով հաղթանակ տոնեց ու ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Գոլերի հեղինակ դարձան Սարգիս Ասատրյանը (2 գոլ), Կարո Կոգառովը (1 գոլ): Ապրիլի 8 –ին ժամը 18:00-ին տեղի կունենա  խմբային մրցաշարի վերջին հանդիպումը «Ռոմայի» հետ: Ամբողջ թիմի անունից շնորհակալություն եմ հաղթում մեր երկրպագուներին, ովքեր քիչ էին «Նապոլի»-ի երկրպագուներից, բայց մինչև վերջ ոգևորեցին մեր թիմին ու իրենց ներդրումն ունեցան մեր հաղթանակում:

Մհեր Սահակյան, ԵԱԴ 9-րդ սերունդ,
Սպորտային Ակումբի հիմնադիր

Read Full Post »

Training course for young bloggers and online activists (2012-2013)

 Residential seminar: 20-27 May 2012

European Youth Centre Budapest

Profile of participants

 

The training course is designed for participants who are:

–        aged between 18 and 30 years, exceptions can be made if justified;

–        already young bloggers or young human rights activists, social media activists, young people involved in community benefit online projects with a proven capacity to mobilise and multiply information and opinion among other young people;

–        able to work autonomously in the English language;

Deadline for applications

The application form must be submitted on-line, with the support letters if applicable, until 19 April 2012.

 Travel expenses

Travel expenses and visa costs for all residential training seminars of the project

are reimbursed upon presentation of the relevant receipts, according to the rules

of the Council of Europe. Only the participants who attend the entire training

course can be reimbursed. The payment will be made either by bank transfer

after each course, or at the end of each course in cash (in Euros).

Accommodation

Board and lodging for the training seminar are provided and paid for by the

Council of Europe at the European Youth Centre in Budapest.

(more…)

Read Full Post »

ԵԱԴ թերթի խմբագրակազմը, թողարկելով թերթի 7-րդ համարը, այն սրտանց նվիրում է ԵԱԴ բոլոր կանանց և աղջիկներին` մաղթելով նորանոր վերելքներ իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թող երբեք ձեզ չլքի ձեր կանացիությունը և առաջնորդին հատուկ պատասխանատվությունը:

ԵԱԴ թերթի 7-րդ համարը, ապրիլի 2, 2012թ.

Read Full Post »

Older Posts »

%d bloggers like this: