Feeds:
Posts
Comments

Archive for the ‘Daily activity’ Category

http://youngleaders.am/

Advertisements

Read Full Post »

military

ԵԱԴ Մարտական պատրաստության ակումբն ուրախությամբ ազդարարում է իր գործունեության սկիզբը։ Ակումբի առաջին խումբը նախատեսված է ԵԱԴ բոլոր ժամանակների անդամների համար, ովքեր հնարավորություն կունենան ընդհանուր տեղեկություն ստանալ ՀՀ ԶՈՒ գործունեության, ընդհանուր մարտական պատրաստության, մարտական պայմաններում առաջին բուժ. օգնության և կրակային պատրաստության հիմունքներին: Նախատեսվում է նաև այցելություններ ՀՀ ԶՈՒ զորամասեր, ինչպես նաև կկազմակերպվեն ուսումնական բանակումներ: Ակումբի մասնակիցներն ընտրվում են ընդունելության համապատասխան փուլերի արդյունքում։ (more…)

Read Full Post »

OSCE

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Երիտասարդ առաջնորդների դպրոցի հետ համատեղ հայտարարում են դիմումների ընդունում մայիսի 2-3 Երևանում կայանալիք ԵԱՀԿ մոդել համաժողովին մասնակցելու համար:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 24, ժամը` 23:59: Վաղ դիմումները ողջունվում են:

Ընտրված դիմորդները կստանան համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը, ինչպես նաև կմասնակցեն մի շարք դասախոսությունների և նախապատրաստական գործնական դասընթացների` ԵԱՀԿ-ի գործունեության, բանակցություններ վարելու և հրապարակային խոսքի թեմաներով:

Խնդրում ենք տարածել կցված տեղեկատվությունը Ձեր գործընկերներին և այն մարդկանց, ովքեր հետաքրքրված կլինեն մասնակցելու ԵԱՀԿ մոդել համաժողովին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ ՀԱՅԵՐԵՆ

Դիմելու համար այցելեք այստեղ

for English read more

(more…)

Read Full Post »

օնլայն2013թ. փետրվարի 17-ին տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի չորրորդ ավանդական դարձած շախմատային առաջնությունը: Առաջին անգամ  այն անց կացվեց օնլայն ձևաչափով: ԵԱԴ շախմատային առաջնությունը մասնակիցների աշխարհագրական առումով տարածում գտավ Հայաստանից ու Վրաստանից մինչև Չինաստան ու ԱՄՆ՝ սփռվելով Սև ծովից մինչև Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսներ: Գերլարված ու, ինչպես մասնակիցներից Տաթևիկ Դերձյանը նշեց, ադրենալինաշատ մրցաշարում հաղթող ճանաչվեց Տիգրան Վարդապետյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Կարապետ Կոգարովը, երրորդը՝ Արամ Դերձյանն էր: Գեղեցիկ սեռի լավագույն շախմատիստ ճանաչվեց Տաթևիկ Դերձյանը: Դիտարժան խաղ ցուցադրեցին Մարինե Մկրտչյանն ու Արման Հովհաննիսյանը: Բոլոր մասնակիցների անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին՝ խորհուրդներով ու մրցավարությանբ օժանդակլու համար:

Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ ԵԱԴ գաղափարներն ու միջոցառումները սահմաններ չեն ճանաչում ու կարող են համախմբել բոլորին անկախ գտնվելու վայրից ու ժամային գոտիների տարբերությունից:

Մհեր Սահակյան, ԵԱԴ 9-րդ սերունդ

Read Full Post »

Հարգելի երիտասարդներ, Երիտասարդ առաջնորդների դպրոց

Երիտասարդ առաջնորդների դպրոցի հիմնարար մեկամյա դասընացին դիմելու համար վերջնաժամկետ չկա։ Պարզապես այցելեք այս էջը (http://bit.ly/Ri5iV3), լրացրեք դիմումը, ուղարկեք կենսագրությունն ու միջնորդագրերը ու սպասեք մեր նամակին։ Ձեր տարիքային խմբում 300 դիմում լրանալուն պես մենք կսկսենք նոր խմբի ընդունելության գործընթացը։ Այնպես որ` կարող է սպասեք մեկ շաբաթ կամ տաս ամիս՝ կապված նրանից, թե երբ է տեղի ունեցել նախորդ ընդունելությունը։

Հարգանքով՝

Երիտասարդ առաջնորդների դպրոցի աշխատակազմ

Հ.Գ. Բազում հարցերին ի պատասխան՝ նշենք, որ ՈՒՍՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ է։

Read Full Post »

Հաջողության հասած գիտնականների հետ զրուցելիս պարզվում է, որ գիտնականին՝ հաջողության հասնելու համար միայն գիտելիքը դեռ բավարար չէ: Երիտասարդ գիտնականին անհրաժեշտ են օրինակ ճարտասանական հմտություններ՝ գիտաժողովներին պատշաճ կերպով ներկայանալու, ազդեցիկ ու հետաքրքիր խոսելու, ելույթ ունենալու, հարցազրույցներ տալու համար:

մատիտ Ինքնաներկայացումից բացի երիտասարդ գիտնականների մեր օրերում անհրաժեշտ են նաև դրամաշնորհային նախագծերի դիմելու հմտություններ, նախագիծը ճիշտ ձևակերպելու, ճիշտ ներկայացնելու համար: Այս ամենին անհրաժեշտ է հավելել նաև հաջողության հասած մարդկանց խորհուրդները երիտասարդ գիտնականի արդյունավետության, բանակցային կարողությունների, կառավարչական հմտությունների վերաբերյալ:
Սույն կարճ դասընթացի շրջանակում կկազմակերպվեն. (more…)

Read Full Post »

SYL_newsletter_dec_2012 - 4

ԵԱԴ-ականների շնորհավորանքների մի փունջ բոլոր ԵԱԴ-ականների համար… 🙂

Read Full Post »

Older Posts »

%d bloggers like this: