Feeds:
Posts
Comments

http://youngleaders.am/

military

ԵԱԴ Մարտական պատրաստության ակումբն ուրախությամբ ազդարարում է իր գործունեության սկիզբը։ Ակումբի առաջին խումբը նախատեսված է ԵԱԴ բոլոր ժամանակների անդամների համար, ովքեր հնարավորություն կունենան ընդհանուր տեղեկություն ստանալ ՀՀ ԶՈՒ գործունեության, ընդհանուր մարտական պատրաստության, մարտական պայմաններում առաջին բուժ. օգնության և կրակային պատրաստության հիմունքներին: Նախատեսվում է նաև այցելություններ ՀՀ ԶՈՒ զորամասեր, ինչպես նաև կկազմակերպվեն ուսումնական բանակումներ: Ակումբի մասնակիցներն ընտրվում են ընդունելության համապատասխան փուլերի արդյունքում։ Continue Reading »

Հայաստանի Հանրապետությունը իր եվրոպական ուղին սկսել է ավելի քան երկու տասնամյակ առաջ: Այդուհանդերձ, հասարակությունը դեռ շփոթում է Եվրամիություն, Եվրոպական Խորհուրդ, Եվրոպական խորհրդարան, Արևելյան Գործընկերություն, Եվրոպական հարևաններ եզրերը: Հայաստանում շատ են խոսում եվրոպական ապագայի, ԵՄ-ից օրինակներ վերցնելու մասին, սակայն չկան հստակ քայլեր, վերլուծություններ, հանրային քննարկումներ:20.02.12-7685eu-armenia

Երիտասարդ առաջնորդների դպրոցը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպում է դասընթաց, որի ընթացքում կուսումնասիրվեն ՀՀ եվրոպական ապագային վերաբերյալ մի շարք ասպեկտներ. իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական ու կրթական:

Դասընթացի առաջին փուլը տեղի կունենա մայիսի 8, 10, 15, 17 և 22-ին (չորեքշաբթի և ուրբաթ օրեր՝ երեկոյան ժամերին): Հունիս-հուլիս ամիսներին լինելու են թիմային աշխատանքներ, քննարկումներ, բանավեճեր, բաց դասախոսություններ: Դասընթացի ավարտական փուլը տեղի կունենա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին՝ արտագնա եռօրյա սեմինարի տեսքով:

Դասընթացն ԱՆՎՃԱՐ է: Դիմորդների տարիքը՝ 21-30 տարեկան: Անգլերենի իմացությունը պարտադիր է:

Դիմելու վերջնաժամկետը՝ առաջին 100 դիմումից հետո, դիմումների ընդունելությունը ժամանակավորապես կդադարեցվի ու կսկսվի ընդունելության առաջին փուլը:

Դիմելու համար՝ այցելեք այստեղ

https://docs.google.com/a/youngleaders.am/spreadsheet/viewform?formkey=dDFWRGZqdFdSSnQ1S0RfeTdGOEtod2c6MA

«Այսօրվա Ձեր գործած բարությունը

մարդիկ վաղը կմոռանան,

միևնույնն է՝ բարիք գործեք». Մայր Թերեզա

Ո՞վ է իրական առաջնորդը: Նա, ում ենթարկվո՞ մ են, ով ունի՞  հետևորդներ, հզոր բանակ, կատարել է այնպիսի գործեր, որոնցով անմահացել է պատմության մեջ, ում գաղափարները դառնո՞ւմ են իր անվան այցեքարտը: Հաճախ մեր նմանատիպ պատկերացումներն առաջնորդի կերպարն ասոցացնում են տղամարդկային, խիստ, հաճախ նաև բռանակալ էության հետ: Մայր Թերեզան կարողացավ ապացուցել հակառակը: Նա իր գթասրտությամբ, մարդկանց հանդեպ նվիրվածությամբ և հավատով նվաճեց ամբողջ աշխարհի սերը: Այդ սերը նրան մեծ ուժ տվեց` դարձնելով պատմության հզորագույն առաջնորդներից մեկը: Նա հավատում էր մարդկանց: Նա հավատում էր, որ մարդը ստեղծված է սիրո և բարության համար, ստեղծված է երջանկացնելու և երջանիկ լինելու համար:

Մայր ԹերեզաՄայր Թերեզան (Ագնեսա Գոնջա Բոյաջիու) ծնվել է 1910 թվականին Մակեդոնիայում։ Մանկուց առանձնանում էր ռոմանտիկությամբ ու բարեպաշտությամբ, երգում էր եկեղեցական երգչախմբում, օգնում էր մայրիկին տան գործերում: Շատ երազանքներ ուներ. ցանկանում էր դառնալ գրող, հետո երաժիշտ, իսկ հետո` միսիոներ Աֆրիկայում: Վերջին երազանքն իրականացավ, միայն թե «սև» մայրցամաքի փոխարեն Ագնեսը հայտնվեց Հնդկաստանում:  Ագնեսը 14 տարեկան էր, երբ հայրը մահացավ: Այս դեպքը ցնցեց ընտանիքը, սակայն նրա մայրը հավաքեց ուժերն ու սկսեց աշխատել: Կրտսեր դուստրը խնդրեց մոր օրհնությունը միանձնուհի դառնալու համար: Մայրը ցնցվել էր աղջկա ծրագրերից, սակայն, մի քանի օր մտորելուց հետո, ամեն դեպքում, տվեց իր օրհնությունը: Ավագ եղբայրը, ով սովորում էր Ավստրիայի ռազմական ակադեմիայում, իմանալով քրոջ որոշման մասին, նրան նամակ գրեց, որտեղ այդ որոշումը քմահաճույք կոչեց: Ագնեսը վրդովվեց. «Դու քեզ կարևոր ես զգում, որովհետև ծառայելու ես երկու միլիոն հպատակ ունեցող թագավորի՞: Ես ծառայելու եմ ողջ աշխարհի թագավորին»: Continue Reading »

OSCE

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Երիտասարդ առաջնորդների դպրոցի հետ համատեղ հայտարարում են դիմումների ընդունում մայիսի 2-3 Երևանում կայանալիք ԵԱՀԿ մոդել համաժողովին մասնակցելու համար:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 24, ժամը` 23:59: Վաղ դիմումները ողջունվում են:

Ընտրված դիմորդները կստանան համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը, ինչպես նաև կմասնակցեն մի շարք դասախոսությունների և նախապատրաստական գործնական դասընթացների` ԵԱՀԿ-ի գործունեության, բանակցություններ վարելու և հրապարակային խոսքի թեմաներով:

Խնդրում ենք տարածել կցված տեղեկատվությունը Ձեր գործընկերներին և այն մարդկանց, ովքեր հետաքրքրված կլինեն մասնակցելու ԵԱՀԿ մոդել համաժողովին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ ՀԱՅԵՐԵՆ

Դիմելու համար այցելեք այստեղ

for English read more

Continue Reading »

օնլայն2013թ. փետրվարի 17-ին տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի չորրորդ ավանդական դարձած շախմատային առաջնությունը: Առաջին անգամ  այն անց կացվեց օնլայն ձևաչափով: ԵԱԴ շախմատային առաջնությունը մասնակիցների աշխարհագրական առումով տարածում գտավ Հայաստանից ու Վրաստանից մինչև Չինաստան ու ԱՄՆ՝ սփռվելով Սև ծովից մինչև Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսներ: Գերլարված ու, ինչպես մասնակիցներից Տաթևիկ Դերձյանը նշեց, ադրենալինաշատ մրցաշարում հաղթող ճանաչվեց Տիգրան Վարդապետյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Կարապետ Կոգարովը, երրորդը՝ Արամ Դերձյանն էր: Գեղեցիկ սեռի լավագույն շախմատիստ ճանաչվեց Տաթևիկ Դերձյանը: Դիտարժան խաղ ցուցադրեցին Մարինե Մկրտչյանն ու Արման Հովհաննիսյանը: Բոլոր մասնակիցների անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին՝ խորհուրդներով ու մրցավարությանբ օժանդակլու համար:

Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ ԵԱԴ գաղափարներն ու միջոցառումները սահմաններ չեն ճանաչում ու կարող են համախմբել բոլորին անկախ գտնվելու վայրից ու ժամային գոտիների տարբերությունից:

Մհեր Սահակյան, ԵԱԴ 9-րդ սերունդ

Հարգելի երիտասարդներ, Երիտասարդ առաջնորդների դպրոց

Երիտասարդ առաջնորդների դպրոցի հիմնարար մեկամյա դասընացին դիմելու համար վերջնաժամկետ չկա։ Պարզապես այցելեք այս էջը (http://bit.ly/Ri5iV3), լրացրեք դիմումը, ուղարկեք կենսագրությունն ու միջնորդագրերը ու սպասեք մեր նամակին։ Ձեր տարիքային խմբում 300 դիմում լրանալուն պես մենք կսկսենք նոր խմբի ընդունելության գործընթացը։ Այնպես որ` կարող է սպասեք մեկ շաբաթ կամ տաս ամիս՝ կապված նրանից, թե երբ է տեղի ունեցել նախորդ ընդունելությունը։

Հարգանքով՝

Երիտասարդ առաջնորդների դպրոցի աշխատակազմ

Հ.Գ. Բազում հարցերին ի պատասխան՝ նշենք, որ ՈՒՍՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ է։

%d bloggers like this: