Feeds:
Posts
Comments

Archive for the ‘Uncategorized’ Category

2012թ. մարտ ամսին Երիտասարդ Առաջնորդների Դպրոցում մեկնարկեց նոր, «Բանավեճերի Ակումբ» նախագիծը: Նախագծի նպատակն է դպրոցում ուսանող և շրջանավարտ երիտասարդների համար ապահովել արդյունավետ հարթակ` կիրառելու սեփական հռետորական և բանավիճելու կարողությունները, փաստարկելու և հակափաստարկելու հմտությունները, ինչպես նաև, որ առավել կարևորն է, դրանք զարգացնելու և կատարելագործելու համար:

Ինչպես կյանքն ու առօրյան են շարունակ ապացուցում` հայ երիտասարդությունը կարիք ունի կատարելագործելու բանավեճի, փաստարկման ու հակափաստարկման սեփական մշակույթն ու սովորությունները: Ընդհանուր առմամբ գերիշխում են անվերջ բողոքելու միտվածությունը, միակողմանի վերլուծություններն ու, որպես հետևանք` հակառակ կողմի իրական դիրքորոշման մասին նվազ պատկերացումները: Շատ կարևոր է, որ անգամ սեփական տեսակետի մասին կատարյալ հավատի պայմաններում, մենք փորձենք լսել, հասկանալ դիմացինի դիրքորոշումը, քանի որ այն, անգամ սխալական լինելու դեպքում, իր մեջ կարող է պարունակել օգտակար վերլուծության տարրեր և տեսանկյուն: Հակառակ, անգամ սխալ հակափաստարկներից ու վերլուծություններից նույնպես կարելի է շատ բան սովորել, օրինակ` վերահաստատել սեփական պնդումը, հասկանալ դիմացինի բնույթն ու դիրքորոշումը, գուշակել նրա հետագա քայլերը և այլն: Ահա թե ինչում է Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի «Բանավեճերի Ակումբի» կարևորությունն ու հրատապությունը: (more…)

Advertisements

Read Full Post »

ԵԱԴ թերթի 9-րդ  թողարկումը գտեք այստեղ

Սիրելի ընթերցող,
ԵԱԴ թերթը հայտարարում է «Հոդվածների մրցույթ» իր հավատարիմ ընթերոցողների շրջանում: Մրցույթը անցկացվելու է 3
մրցանակային տեղերի համար:
Մրցույթին մասնակցելու համար մինչև հունիսի 30-ը ժամը 18:00-ը ԵԱԴ խմբագրական կազմին ներկայացրեք ձեր հոդվածները`
թվային կամ տպագիր տեսքով:
Հոդվածը պետք է համապատասխանի հետևայլ չափանիշներին՝
1. պետք է լինի Arial Unicode տառատեսակով,
2. 12 տառաչափով, և
3. 500-600 բառ:
Հոդվածը պետք է համապատասխանի հետևյալ թեմաներից որևէ մեկին՝
1. ԵԱԴ դերը անհատի և ՀՀ-ի կյանքում,
2. Առաջնորդություն
3. Փոփոխություն
4. Թիմային աշխատանք
5. Համաշխարհային առաջնորդ
Առաջին 3 մրցանակակիրները կստանան ԵԱԴ պատվոգրեր, նրանց հոդվածները կհրապարակվեն ԵԱԴ բլոգում ու թերթում։ Լավագույն աշխատանքների հեղինակները հնարավարություն կունենան թղթակցել ԵԱԴ թերթին:
Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ` lharutyunyan@youngleaders.am էլ. հասցեով, ինչպես նաև զանգահարել ԵԱԴ գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով` 055-LEADER։
Հարգանքով` ԵԱԴ թերթի խմբագրակազմ

Read Full Post »

Յուրատեսակ կամուրջ ԵԱԴ-ի և սաների միջև` միշտ պատրաստ օգնել ամեն հարցում, նեցուկ լինել, լսել, հասկանալ, փորձել յուրաքանչյուրին ճանաչել և անհատական մոտեցում ցույց տալ … այսպիսին է մեր Վեներան, ում ԵԱԴ վերջին սերունդները ճանաչելու հնարավորություն գուցե դեռ չեն ունեցել … Բայց ամեն ինչ հերթով 🙂

Վեներա Առաքելյանը ԵԱԴ-ի կողքին է եղել ստեղծման իսկ օրից` սկզբում որպես աջակից-ընկեր, իսկ մեկ տարի անց արդեն` թիմի լիիրավ անդամ: «ԵԱԴ-ի անհրաժեշտությունն իսկապես կար: Հատկապես սկզբնական շրջանում դժվարություններ քիչ չեն եղել, սակայն մեր առջև դրված նպատակն ու դրան հասնելու ցանկությունը հստակ էր, ուստի ամեն ինչ հաղթահարելով առաջ էինք շարժվում»: Վեներայի խոսքով` դպրոցի գործող մեխանիզմի հիմքում փոխադարձությունն է ընկած. ԵԱԴ-ը մի շղթա է, որի յուրաքանչյուր օղակի` իրար սատար կանգնելու և ցանկացած հարցում օգնելու ցանկությունից է կախված դրա ամրությունը: «ԵԱԴ-ն իմ ընտրած մեծ ընտանիքն է: Երբ այնպես էր ստացվում, որ  մի քանի օր չէինք տեսնում իրար, կարծես շնչահեղձ լինեի: Դպրոցը փորձի, գիտելիքների  ու զգացմունքների փոխանակման և գաղափարակից մարդկանց հետ հանդիպելու հրաշալի հնարավորություն է տալիս»: (more…)

Read Full Post »

Եթե կա մի ոլորտ, կամ կառույց, որտեղ պետք են առաջնորդներ, ապա դա բանակն է… Բանակը վերջին տարիների ընթացքում թևակոխել է մի ժամանակաշրջան, որտեղ ավելի շատ է կարևորվում առաջնորդական հմտությունները թե’ զինվորի, թե’ հրամանատարական կազմի մեջ… Յուրաքանչյուր հրամանատար ինքնին առաջնորդ է իր զորամասում ու իր զինվորի համար: Նա այն անձն է, որ նշանակված կամ ընտրված է առաջնորդելու, հոգալու այն ամենի մասին ինչ ներկայացնում է իր ղեկավարած կառույցը, նա այն անձն է, ով պետք է և ի վիճակի է լուծելու իր ղեկավարման ընթացքում առաջացած յուրաքանչյուր խնդիր, ինչպես նաև այն  խնդիրը, որ ունի ամեն մի զինվոր, և ի վերջո, հրամանատարն այն անձն է, ով պետք է միշտ պատրաստ լինի առաջնորդելու իր զինվորին ռազմի դաշտում: Առաջնորդներ պետք են մեր բանակին զուտ այն մղումով, որ առաջնորդն է այն անձը, ով պետք է հավատ ներշնչի իր զինվորին` անվերապահորեն կատարել յուրաքանչյուր հրաման, անգամ, եթե մինչև վերջ պարզ չէ այդ հրամանի կատարման անհրաժեշտությունը կամ դրդապատճառը….

«Ես 10 տարեկան էի, երբ թշնամու դիպուկահարի գնդակով զոհվեց իմ հայրը: Այդ պահից ի վեր ես զգացի պարտավորվածություն. շարունակել անավարտ թողնված մի գործ և ես խոստացա ինքս ինձ` դառնալ հայկական բանակի սպա` չնայած որ իմ ընտանիքը դեմ էր դրան»,- այսպես սկսվեց ԵԱԴ 9-րդ հոսքի Հովահաննես Մելքումյանի զինվորականի ուղին:

2001թ. ավարտելով միջնակարգ դպրոցը 16-ամյա Հովհաննեսը կամավոր դիմում է ներկայացնում զին.կոմիսարիատ, որ ցանկություն ունի ստանալ զինվորական կրթություն: Սակայն լինելով ընդամենը 16 տարեկան Հովհաննեսին չընդունեցին. մեծ ջանքերի և համառության շնորհիվ բարեհաջող հանձնելով ընդունելության քննությունները` Հովհաննեսը դարձավ Սարատովի հրետանային համալսարանի 1-ին կուրսի ուսանող: Փաստորեն հենց այդտեղից էլ դրսևորվեցին Հովհաննեսի` առաջնորդին բնութագրող հիմնական գծերը:

Այնուհետև, 2006թ-ին ավարտելով Սանկտ-Պետերբուրգի Միխայելովի անվ.  հրետանային ակադեմիան` Հովհաննեսը ստացել է «լեյտենանտ» զինվորականի կոչում:

 Այժմ նա ծառայում է հայկական բանակում` որպես մարտկոցի հրամանատար` կապիտան զին. կոչումով: Կապիտան Հովհաննես Մելքումյանը նշում է. «Այժմ ես ղեկավարում եմ մարտկոց, որտեղ ինքս եմ պատասխանատվություն կրում կառույցի սահուն գործունեության ու իմ ենթակայության տակ ծառայող յուրաքանչյուր զինվորի բարեկեցության ու բարեխիղճ ծառայության համար»: (more…)

Read Full Post »

Բնությունը շռայլ է գտնվել մեզ՝ հայերիս հանդեպ ու մեր լեռնաշխարհին է ընծայել բերք ու բարիքի ստեղծման համար անհրաժեշտ ամեն նախապայման՝ պարարտ հող, արև, ջուր,….: Թերևս սա է պատճառներից կարևորագույնը, ինչը կարող է ստիպել արգենտինացի գյուղատնտեսին թողնել իր հայրենիքն ու գալ մեր երկիր՝ ստեղծելու ու զարգացնելու խաղողագործությունը:

Վերջերս Երիտասարդ առաջնորդների դպրոցը  “Տիեռաս դե Արմենիա” ՓԲԸ-ի կողմից  հրավեր ստացավ՝ մասնակցելու խաղողի ամենամյա բերքահավաքի: 10-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ սերունդների սաներից բաղկացած խումբը հոկտեմբերի 8-ի առավոտյան ուղևորվեց Արմավիր մարզի Արևադաշտ գյուղ: Ճանապարհն անցավ բավականին թեթև ու արագ: Տեղ հասնելուն պես մեզ դիմավորեց  արգենտինացի գյուղատնտեսը, ում և պատկանում են այդ հողերը: Նա բացատրեց մեզ ոռոգման իր մեթոդները, ըստ որի խաղողի յուրաքանչյուր շարք ստանում է, այսպես կոչված, կաթիլային ոռոգում: (more…)

Read Full Post »

%d bloggers like this: