Feeds:
Posts
Comments

Archive for July, 2012

«Որոշ մարդկանց զարմացնում է
իրերի էությունը ու միշտ առաջանում
հարց` «Ինչու», իսկ ես երազում եմ
գոյություն չունեցող իրերի մասին ու
ասում` «Ինչու ոչ»»:
Ռոբերտ Քեննեդի

http://dl.dropbox.com/u/43501742/SYL_newsletter_June_2012.pdf

Advertisements

Read Full Post »

Հայաստանի Հանրապետությունը իր եվրոպական ուղին սկսել է ավելի քան երկու տասնամյակ առաջ: Այդուհանդերձ, հասարակությունը դեռ շփոթում է Եվրամիություն, Եվրոպական Խորհուրդ, Եվրոպական խորհրդարան, Արևելյան Գործընկերություն, Եվրոպական հարևաններ եզրերը: Հայաստանում շատ են խոսում եվրոպական ապագայի, ԵՄ-ից օրինակներ վերցնելու մասին, սակայն չկան հստակ քայլեր, վերլուծություններ, հանրային քննարկումներ:

Երիտասարդ առաջնորդների դպրոցը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպում է քառամսյա դասընթաց, որի ընթացքում կուսումնասիրվեն ՀՀ եվրոպական ապագային վերաբերյալ մի շարք ասպեկտներ. իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական ու կրթական:

Դասընթացը տեղի կունենա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին չորեքշաբթի (երեկոյան ժամերին) և շաբաթ (կեսօրից հետո) օրերին: Դասախոսություններից բացի լինելու են թիմային աշխատանքներ, քննարկումներ, բանավեճեր:

Դասընթացն ԱՆՎՃԱՐ է:

Դիմելու համար լրացրեք կից օնլայն ձևը:

Read Full Post »

Սիրահարների այգում եղել ենք բոլորս, այն իր վերբացման առաջին իսկ օրվանից երիտասարդների,  այդ թվում նաև ԵԱԴ սաների, սիրելի վայրերից մեկն է, սակայն քչերս գիտենք, որ այգու ճարտարապետներից մեկը նույնպես ԵԱԴ սան է, 1-ին հոսքի ուսանող Սարհատ Պետրոսյանը։

Սարհատի հետ հանդիպումը վաղուց էր ծրագրված, սակայն տարբեր պատճառներով հետաձգվում էր։ Վերջապես կարողացանք հարմար ժամանակ գտնել ու պայմանավորվեցինք հանդիպման մասին։ Անկեղծ ասած, նրա մասին մինչ հարցազրույցը չէի լսել ու հանդիպելու առիթ նույնպես չէր եղել, ակնկալում էի հանդիպել շատ լուրջ, խիստ զբաղված ու չափազանց ամբիցիոզ մի երիտասարդի, ով, խիստ կարևորություն տալով իր արած գործին, կօգտագործեր առիթն իր կարևորությունը ցուցադրելու։ Իսկ հանդիպեցի չափազանց համեստ, հետաքրքիր ու ոչ պակաս զբաղված երիտասարդ ճարտարապետի, ով մեծ ոգևորությամբ ժամերով կարող էր պատմել ու նկարագրել իր նախագծերն ու աշխատանքը, սակայն սեփական անձի մասին խոսելիս դժվարանում էր առանձնացնել իր դրական կողմերը կամ խոսել առաջնորդական իր հատկանիշների մասին։ «Ես ԵԱԴ ամենածույլ սաներից մեկն էի», – ծիծաղելով ասում է Սարհատը։ Երիտասարդ մասնագետ, ով սիրում ու կերտում է իր քաղաքը՝ ամեն ինչի մեջ կարևորելով առաջին հերթին պրոֆեսիոնալիզմն ու գեղեցկությունը։ (more…)

Read Full Post »

«Քաղաք, որտեղ խաչվում, երկխոսության մեջ են մտնում ու համերաշխ զուգորդվում են Արևելքն ու Արևմուտքը»,-այսպես բնորոշեցին Աստանան «Աստանա. ԱՊՀ մայրաքաղաք» թեմայով կլոր սեղան-սեմինարի մասնակիցները։

Սեմինարը անց էր կացվում հուլիսի 4-ին Երևանում, Երիտասարդ առաջնորդների դպրոցում` «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։ Սեմինարի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Ա. Բոզժեգիդովը, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կ.Բեքարյանը, ԵԱԴ տնօրեն Ա.Շաքարյանը։

Աղբյուրը` http://armedia.am/?action=InnerLife&what=show&id=1247168244&lang=arm

Read Full Post »

«Հպարտ եղեք, որ սևամորթ եք»,- այս համարձակ մեջբերմամբ Քարմայքլ անունով ԱՄՆ քաղաքացին հավատում էր իր նախաձեռնած գործի հաջողությանը, քանզի հավատում էր մարդկային գիտակցության բարձրությանը՝ դառնալով մարդու հավասար իրավունքների համար պայքարող առաջնորդներից մեկը:

Շատերին են հայտնի պատմության մեջ ռասիզմի և խտրականության դեմ պայքարի փուլերն ու ժողովրդավարության հաղթանակը հատկապես զարգացած երկրներում: Սակայն քչերը գիտեն աֆրոամերիկացի  Ստոքլի Քարմայքլ առաջնորդի  կարևորագույն դերն այդ պայքարում: Նրա ջանքերով ու նրա շնորհիվ ամերիկյան հանրությունը սկսեց քաղաքացիական իրավունքների հարթակ բերել նաև սևամորթների հավասար իրավունքներ ունենալու պահանջը: Նրա կողմից ստեղծվեց  «Սևերի ուժ» կարգախոսը, որը ցայսօր էլ համարվում է այն ժամանակվա ամենատարածված ու հայտնի կարգախոսներից: Այն դարձավ համախմբող և հաստատուն գաղափար, որը մեծ հպարտությամբ էր հնչեցվում հանրության կողմից: Հենց այս կարգախոսով 60-ական թվականներին սկսվեց հասարակական-քաղաքական շարժում, որի առաջնորդողներից մեկը եղավ Սթոքլի Քարմայքլը: Շարժման հիմնական նպատակն էր ռասիզմի, մասնավորապես՝ սևերի նկատմամբ  տնտեսական և քաղաքական խտրականության ու ճնշման  վերջնական վերացումը: (more…)

Read Full Post »

%d bloggers like this: