Feeds:
Posts
Comments

Archive for March, 2012

ԵԱԴ թերթի ամսվա հայ կին առաջնորդն է

Ռուզաննա Առաքելյանը` Աժ պատգամավոր, «Երկիր մեդիա» հ/տ գլխավոր խմբագիր

– Տիկին Առաքելյան, բարդ չէ՞ աշխատել մի կոլեկտիվում, ուր մեծամասնություն են կազմում տղամարդիկ:

– Աշխատանքային  հարաբերություններում ես մարդկանց հետ  որևէ խնդիր չեմ ունենում: Կարծում եմ, որ  յուրաքանչյուր մարդ  պետք է փորձի տեսնել դիմացինի դրական կողմերը:  Եթե կենտրոնանաս մարդու  բացսական հատկանիշների վրա, անպայման  խնդիր  կունենաս: Ցանկացած մարդ, ունի թե՛  դրական, թե՛ բացսական  հատկանիշներ, սակայն  մարդկային հարաբերություններում  հարկավոր է   առաջնորդվել դրական զգացումներով: Խորհրդարանում տղամարդ պատգամավորները մեծամասնություն են կազմում, բայց դա չի կարող խանգարել  իմ աշխատանքին: Տղամարդը չի կարող  խոչընդոտել կնոջը, եթե կինն ապրում և գործում է առանց ուրիշին  խանգարելու, համենայն դեպս, իմ կյանքում այդպես է եղել, դրա համար վստահ եմ ասում:

 – Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական առաջորդը:

– Ես հակված եմ թիմային աշխատանքին, ընկերական հարաբերություններին և պատահական չէ, որ ես Դաշնակցության գաղափարախոսության կրողն եմ: Մի կուսակցություն, որը ստեղծվել է  երեք համախոհների  ջանքերով:

 – Թիմային աշխատանքում ի՞նչն եք կարևորում:

– Թիմային աշխատանքում կարևորում եմ ընկերությունը: Մարդը մարդուն պիտի սիրի, փորձի ընկերանալ, ինչը, իմ կարծիքով, հաջողության միակ երաշխիքն է: Կարող է հայացքների բախում լինել, բայց երբ անձնական փառասիրությունն է բախվում, այդ դեպքում գործը  տուժում է:   (more…)

Advertisements

Read Full Post »

 ԵԱԴ թերթի ամսվա ԵԱԴ Սանն է Դավիթ Սանասարյանը,

ԵԱԴ 6-րդ սերնդի սան

Կյանքիդ Կարգախոսը:

Չկա կոնկրետ նախադասություն, ուղղակի բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են գիտեն, որ ես ազատության, արդարության մարտիկ եմ: Դա կենսաձև է, որով և ապրում եմ կյանքիս ընթացքում, և չեմ դավաճանում իմ սկզբունքներին: Երևի թե կարգախոսի մասին այդքանը:

Այսինքն քեզ համարում ես մարտիկ:

Կարելի է նաև այդպես ասել, քանզի ես երբեք հրամայողի դերում չեմ լինում, այլ ընդհակառակը պայքարում եմ: Ունեմ գաղափար, և պայքարս էլ ուղղված է հանուն այդ գաղափարի իրականացման` ինքս ինձ համար գտնելով ուղիներ:

– Հավատում ե՞ս երազանքներին և արդյոք ունես երազանք:

Իհարկե: Ունենալ հզոր պետություն, լավ հասարակություն,  ապրել այն երկրում, որի մասին երազում ենք: Լավ ընտանիք ունեմ, կարող եմ հստակ ասել, որ այդ երազանքը կարելի է համարել իրականացված:

– Ձեր ընտանիքում կա՞ «առաջնորդը»:

Չկա: Ինչու՞: Քանզի իմ փոքրիկ ընտանիքով ապրում ենք ծնողներիս հետ, առաջնորդ բնականաբար չկա: Հա, ավանդական ընտանիքների պես հորս խոսքը գերակշռող է, լսում ենք նրան, սակայն որպես առաջնորդ, մեկս մյուսին փոխլրացնում ենք: Կարելի է ասել, մենք մի ընդհանուր, միասնական համակարգ ենք: Բայց այդ պարագան անվանել առաջնորդություն հաստատ սխալ կլինի: Մեր ընտանիքում առաջնորդ լինելու ձգտումներ չկան:   (more…)

Read Full Post »

Մարտի 26-ին Դինամո մարզադահլիճում մեկնարկեց Fanclubs CUP մրցաշարը:

ԵԱԴ թիմն առաջին խաղում ուժերը չափեց ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող «Բանանց» ՖԱ-ի երկրպագուների թիմի հետ: Մեր թիմը հանդես եկավ հետևյալ կազմով` Տիգրան Բեկթեմուրյան, Մհեր Սահակյան, Նաիրի Մեսրոպյան, Տիգրան Վարդապետյան, Հրաչ Շահվերդյան, Արմենակ Սուքիասյան, Սարգիս Ասատրյան, Սամվել Պարզյան, Կարո Կոգառով:

Հենց առաջին րոպեներից մեր թիմը նախընտրեց հարձակողական տակտիկա և պաշարեց հակառակորդի դարպասները, սակայն առաջին խաղակեսում ԵԱԴ թիմին չհաջողվեց գրավել հակառակորդի դարպասը: «Բանանցը» երկու անգամ գրավեց մեր թիմի դարպասը, և թիմերն ընդմիջման գնացին 2:0 հօգուտ «Բանանցի»:

ԵԱԴ թիմի բոլոր տղաները համոզված էին, որ հաղթելու էին: (more…)

Read Full Post »

Կինը ընկեր, կինը քույր, կինը ղեկավար, կինը առաջնորդ…Կնոջ դերերը շատ են, սակայն նրա կարևորագույն դերը մայր լինելն է՝ կյանքի աղբյուր ու հենարան իր զավակի համար, պաշտպան ու ուսուցիչ, լավագույն օրինակ ու ապագայի պատասխանատու։ Կանանց միամսյակի ընթացքում չէինք կարող չանդրադառնալ ԵԱԴ երիտասարդ մայրերին, որոնք կարողանում են իրենց փայլուն հաջողություններն ու նվաճումները համատեղել կյանքում ամենակարևորի՝ երջանիկ ընտանիքի հետ։ Ինչպիսի՞ն են մեր երիտասարդ առաջնորդ մայրերը, և ինչպե՞ս են փոխել նրանց կյանքը փոքրիկ հետևորդները։

«Յոգայի պարապմունքի ժամանակ տաս րոպեների ընթացքում պետք է մտապահեինք տաս երջանիկ պահեր և վերապրեինք. այդ բոլոր տաս րոպեների ընթացքում միայն մի պահ կարողացա մտապահել՝ երբ  առաջին անգամ գրկեցի նորածին բալիկիս։ (more…)

Read Full Post »

Մենք հաճախ ենք դժգոհում, որ կյանքը բարդ է: Մենք դժգոհում ենք մեր աշխատանքից, – «Ես չեմ կարողանում աշխատանք գտնել», «աշխատավարձը շատ ցածր է», «ստիպված եմ շատ աշխատել», «ստիպված եմ երկար աշխատել առանց հավելավճարի», «ղեկավարս շատ խիստ է»: Մենք հաճախ դժգոհ ենք մեր անձնական կյանքից, – «լավ մարդ չեմ կարողանում գտնել, ում հետ կցանկանայի ամուսնանալ», «աղջիկը, որին ես հավանում եմ, անտարբեր է իմ նկատմամբ», «ընկերս անհավատարիմ է», «համալսարանի դասախոսները լավը չեն»:
Բոլոր այս պնդումների հիմքում ընկած է այն միտքը, որ մենք կառավարվում ենք այլ մարդկանց կողմից, որ մեր կյանքի ղեկը մեր ձեռքերում չէ. ես ինձ անօգնական եմ զգում, կախվածության մեջ եմ ուրիշներից: Ու թվում է` գրեթե ոչինչ անել չեմ կարող ներկա կյանքս փոխելու համար:
Սակայն սա չէ ճշմարտությունը: Չնայած մեզ շրջապատող աշխարհը, կյանքի հանգամանքները մեր վրա զգալի ազդեցություն ունեն, այդուհանդերձ դրանք չեն կարող կառավարել մեր ճակատագիրը: Մենք կարող ենք կառավարել մեր կյանքն ավելին, քան պատկերացնում ենք: Կարող ենք շատ ավելին անել մեր երազած կողակցին գտնելու համար: Կարող ենք շատ ավելին անել լավ աշխատանք գտնելու, նույնիսկ ուրիշների համար լավ աշխատանք ստեղծելու համար: Մենք ստիպված չենք ուրիշների և կյանքի պայմանների քմահաճույքի գերին լինել:
«Ապրիր երազանքդ» Ջինիշյան երիտասարդական ռեսուրս կենտրոնի` ութ հանդիպումից բաղկացած այս սեմինարը կօգնի ձեր ձեռքն առնել սեփական կյանքի կառավարումը, սահմանել ձեր կյանքի, հարաբերությունների և կարիերայի անհրաժեշտ նպատակները, մշակել գործողությունների պլան, որով հնարավոր կլինի հասնել ձեր առջև դրված նպատակներին: Սեմինարի ավարտին դուք կունենաք գրի առնված կյանքի առաքելության նկարագրություն, առանձնացված հստակ գործողություններ, որոնք կօգնեն ձեզ իրականացնել այդ առաքելությունը:
Մասնակցության պայմանները (more…)

Read Full Post »

2012թ. մարտ-ապրիլ ամիսներին Երևանում կանցկացվի ֆան-ակումբների առաջնություն, որին մասնակցում են եվրոպական և հայկական ակումբների, այնպես էլ ազգային հավաքականների երկրպագուները:Առաջնությունը կազմակերպել է Տոտալ ֆուտբոլ մարզական շաբաթաթերթի աշխատակազմը։ Մասնակցում են քսան թիմեր, որոնք բաժանվել են հինգ խմբերի, ամեն խմբում չորս թիմ: Վիճակահանության արդյունքում ԵԱԴ թիմի հակառակորդները դարձան Բանանց, Ռոմա, Նապոլի թիմերը։ Երիտասարդ առաջնորդների դպրոցի թիմը հանդես է գալիս որպես Հայաստանի հավաքականի երկրպագուների թիմ, ԵԱԴ-Հայաստան անվամբ։ ԵԱԴ-ը հանդես կգա հետևյալ կազմով՝
Դարպասապահ
1. Բեկթեմուրյան Տիգրան 
12. Սանասարյան Դավիթ
Պաշտպանոթյուն
13. Մհեր Սահակյան
20. Սարգիս Գրիգորյան
5. Նաիրի Մեսրոպյան
17. Տիգրան Վարդապետյան
Հարձակվողներ
7. Հրաչ Շահվերդյան
22. Արմենակ Սուքիասյան
8. Սարգիս Ասատրյան
9. Սամվել Պարզյան
10. Կարո Կոգառով

Առաջին հանդիպումը կկայանա մարտի 26-ին, ժամը` 20:30-21:30, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ` «Դինամո» մարզահամալիրում։ Երկրպագուների մուտքը ազատ է։ Համոզված ենք, որ մեր թիմը եադականների անմիջական աջակցությամբ կհաղթի մրցակիցներին և դուրս կգա հաջորդ փուլ։

Մհեր Սահակյան,  ԵԱԴ ՍԱ հիմնադիր

Read Full Post »

Մայրության և գեղեցկության տոնն ամենագեղեցիկն ու ամենանվիրականներից է, անշուշտ: Ու եթե որոշեք, որ սա շնորհավորական է, նվիրված անկրկնելի այս  առիթին, ապա սխալված չեք լինի: Միգուցե շատերի համար այն նաև գերազանց առիթ է` ոչ միայն ծաղիկներ նվիրելու և շնորհավորելու,  այլ, առաջին հերթին, վերաիմաստավորելու կանացի էությունը` լինի մայր, կին, քույր կամ պարզապես անծանոթ օրիորդ: Մենք կարիք ունենք վերընկալելու կանացի գեղեցկության ողջ հմայքը, կանացի մտածողությունն ու նրանից բխող էներգիան ու հնարավորությունները:

Միգուցե ոչ բոլորը գիտեն, որ Մայրության ու գեղեցկության միամսյակն առաջին հերթին կապված է Սուրբ Մարիամ Աստվածածնի անվան հետ: Առաքելական Եկեղեցին Սուրբ Կույսի տոնը նշում է անփոփոխ` ապրիլի 7-ին, երբ եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության արարողություն: Այդ օրը հայտնի է եղել նաև հեթանոսական Հայաստանում, որպես առավել սիրելի աստվածության` բեղմնավորման, բժշկության հովանավոր, միևնույն ժամանակ, ռազմի աստվածուհի Դիցամայր Անահիտի տոն: Եվ իրոք, միամսյակն, առաջին հերթին, մայրությանն է վերաբերում: Ծով բարության և չխամրող սիրո, արարման ու ներողամտության խորհուրդն է Մայրը, ու եթե Աստված, ապա Մայրը նրան ամենամոտն է կանգնած…

(more…)

Read Full Post »

Older Posts »

%d bloggers like this: