Feeds:
Posts
Comments

Archive for the ‘Personalities’ Category

«Ես  վաղուց  արդեն ընտրել եմ պայքարի ճանապարհը», Զ. Բաթոյան

ԵԱԴ 7-րդ սերնդի ներկայացուցիչ Զառա Բաթոյանը հայտնի է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ակտիվ Զառա Բաթոյան, ԵԱԴ  7-րդ սերունդգործունեությամբ: Վերջինս 1999 թվականից առ այսօր «Հույսի կամուրջ» ՀԿ-ի աշխատակից է, որի շրջանակներում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հասարակության իրազեկության բարձրացմանն ու գործնականում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ստեղծելուն միտված գործառույթներ: Զառա Բաթոյանը խոսելով իր ձեռքբերումների մասին, կարևորում է ձեռք բերած բարձրագույն կրթությունը, որը ստացել է ոչ թե դպրոցն ավարտելուց անմիջապես  հետո, այլ միայն յոթ տարի անց, երբ արդեն «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիրն էր. վերջինիս կարծիքով, եթե մի գործ անում ես, ապա այն պետք է անես գերազանց.  Զառան ասում է, – «Ոչ թե ես եմ ընտրել մասնագիտությունս, այլ մասնագիտությունն է ընտրել ինձ»:

«Մարդիկ չպետք է համակերպվեն, երբ ոտնահարվում են իրենց իրավունքները. ես վաղուց  արդեն ընտրել եմ պայքարի ճանապարհը», – ասում է Զառա Բաթոյանը: Հաշմանդամություն ունեցող անձիք հենց իրենք պետք է առաջնորդեն և նախաձեռնեն իրենց խնդիրների վերհանումը: (more…)

Advertisements

Read Full Post »

Հարցազրույցների ժամանակ հաճախ եմ հարցնում ԵԱԴ շրջանավարտներին, թե ինչ են ստացել դպրոցից կամ ինչ դեր է ունեցել ԵԱԴ-ն իրենց կյանքում։ Այսօր իմացա, որ այսուհետ ես նույնպես այլևս ԵԱԴ ուսանող չեմ, այլ շրջանավարտ, անթաքույց հպարտությամբ կասեի ՇՐՋԱՆԱՎԱՐՏ։ Կարգավիճակի այդ փոփոխությունն ինձ ստիպեց ինքս ինձ համար պատասխանել այդ նույն հարցին. «Իսկ ի՞նչ է տվել ԵԱԴ-ը ինձ»։

Աննա Կարապետյան, ԵԱԴ 12-րդ սերունդԵԱԴ-ը կյանքի այլ գործոնների հետ մեկտեղ ինձ տվել է այսօրվա իմ ԵՍ-ը։ ԵԱԴ-ը դպրոց է այդ բառի ուղղակի և անուղղակի իմաստով։ Այստեղ ստացել եմ շատ գիտելիքներ և հմտություններ մարդկային հարաբերությունների, հռետորիկայի, ծրագրերի մշակման և իրականացման, աշխատավայրում ադապտացման և այլնի վերաբերյալ։ Հնարավորություն եմ ունեցել լսել տարբեր ոլորտների և նույնիսկ տարբեր երկրների ներկայացուցիչների, մասնագետների դասախոսությունները։ Մասնակցել եմ մի շարք կարևոր  դասընթացների և ակումբների։ Առաջին անգամ հրապարակային ելույթ եմ ունեցել, առաջի անգամ աշխատել եմ թիմում, պայքարել ընդհանուր գաղափարի համար։ Սովորել եմ կապեր հաստատել ու գործնական հարաբերություններ կառուցել, բանակցել, բանավիճել, մոտիվացնել և մոտիվացվել։ Այս շարքը դեռ երկար կշարունակեմ, քանի որ այստեղ ստացված գիտելիքներն ու հմտությունները շատ բազմաբնույթ են, կիրառական ու արդիական։ Ձեռք եմ բերել ընկերներ, շաաատ ընկերներ, կոտրել եմ կաղապարներ ու կարծրատիպեր։ (more…)

Read Full Post »

ԵԱԴ  թերթի  հյուրն է  Տիգրան  Վարդապետյանը, ԵԱԴ 4-րդ սերնդի սան, ԵԱԴ ՍԱ շախմատի առաջնության  կրկնակի  չեմպիոն

Առաջնորդն, առաջին հերթին, մտածող մարդն է, և ոչ թե պարզապես մտածող, այլ՝ ռազմավարական մտածողություն ունեցող։ Իսկ ռազմավարական մտածողության ձևավորման լավագույն հարթակներից մեկը շախմատն է, ուր մտածված ու կարևոր է յուրաքանչյուր քայլը։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ ԵԱԴ սաներից շատերը շախմատ են խաղում ու մրցում միմյանց հետ իրենց ուղեղների ճկունությամբ։ Այս հոդվածի հերոսը ԵԱԴ Սպորտային Ակումբի կողմից կազմակերպված շախմատային մրցաշարի կրկնակի չեմպիոն Տիգրան Վարդապետյանն է, ով ԵԱԴ 4-րդ սերնդի սան է, այժմ արդեն՝ շրջանավարտ։ «Առաջնորդների հետ խաղալիս միշտ էլ դժվար մրցակցություն է սպասվում, սակայն, միաժամանակ, ավելի հետաքրքիր: Մեծ պատիվ եմ համարում հաղթել այդ մրցաշարերում»,-ասում է Տիգրանը:

(more…)

Read Full Post »

Իսկական ՍՅՈՒՆԵՑԻ. արտաքուստ` խիստ ու անառիկ, իսկ հոգում` լուսավոր ու խոցելի: Այսպիսին է մեր ԵԱԴ հպարտ տաթևացին, որը ոչ միայն հպարտանում է իր հայրենի հողով, այլև բոլորին վարակում դրա հանդեպ ունեցած հիացմունքով ու սիրով, ստիպում հարգել ու խոնարհվել սյունեցիների առաջ: «Ծնունդով տաթևացի եմ։ Շատ եմ սիրում հողս, «ուղն ու ծուծով» այն ինձ ձգում է, ու հեռվից հեռու միշտ ձեռքս զարկերակին է։ Այն, որ ունեմ Տաթև բլոգը, արդեն վկայում է, թե ինչքան կարևոր է ինձ համար այդ երկիրը»,-ասում է նա։ Եթե դեռ չգուշակեցիք՝ ասեմ … հոդվածիս հերոսը ԵԱԴ 9-րդ սերնդի սան, շրջանավարտ Լուսինե Հարությունյանն է՝ բազմաթիվ ծրագրերի կազմակերպիչ, մոտ մեկ տարի ԵԱԴ կամավոր, մի քանի հոսքերի համակարգող ու հրեշտակապետ:

Լուսինեն երկար տարիներ ապրել ու աշխատել է մե՛րթ Գորիսում, մե՛րթ հայրենի գյուղում, նույնիսկ Հայաստանի այդ հեռավոր անկյունում կարողացել է գտնել իրեն. զբաղվել է հասարակական գործունեությամբ, համակարգել ծրագրեր, համագործակցել միջազգային ՀԿ-ների հետ, պայքարել հասարակական վայրերում ծխելու դեմ, դասավանդել համակարգչային հմտություններ, անգլերեն հեռուստահաղորդումներ պատրաստել երեխաների համար: «Ինձ երբեք դերասանի դերում չեմ պատկերացրել: (more…)

Read Full Post »

ԵԱԴ թերթի  հյուր կին առաջնորդը`  Գայանե ԳրիգորյանԵԱԴ 5-րդ հոսք

Մարդ` տոն … միշտ պայծառ, բարձր տրամադրությամբ և վարակիչ արևային ժպիտով, նույնքան ուրախ ու հետաքրքիր, որքան նրա փափուկ գանգուրներն են: Եթե չլիներ նրա համառությունը, ԵԱԴ-ն այդպես էլ չէր ճանաչի Գայանե Գրիգորյանին: Հենց այդ համառության շնորհիվ երրորդ փորձից 2007թ.-ին ոտք դրեց ԵԱԴ ու դարձավ 5-րդ հոսքի սան: ԵԱԴ ընդունվելն իր կյանքի ամենակարևոր ու ճիշտ որոշումներից մեկն է համարում Գայանեն` նշելով, որ այս 5 տարվա ընթացքում ունեցած իր ձեռքբերումների մեջ դպրոցի ներդրումը շատ մեծ է: «Եթե մի օր գիրք գրեմ, այն հաստատ այսպես կվերնագրեմ` «Կյանքը հնարավորություն է»: Եվ դա իսկապես այդպես է, պարզապես պետք է կարողանանք ճիշտ օգտվել դրանից: Հենց կյանքի ընձեռած հնարավորություններից մեկն օգտագործելով էլ եկա ԵԱԴ»: (more…)

Read Full Post »

ԵԱԴ թերթի հյուրն է Վահան Հունանյանը, 14-րդ սերունդ 

Վահան Հունյանը մեկն է ԵԱԴ այն սաներից, ով իր ձեռքով կերտել է իր կյանքի ուղին՝ ֆիզիկայից մինչ դիվանագիտություն։ Ցանկացած քաղաքական հարց Վահանի շուրթերով ստանում է իր պատասխանը։ Դժվար թե Վահանի ծանոթների մեջ մի մարդ գտնվի, ով նրա հետ չի բանավիճել, քանզի բանավեճը նրա սիրելի զբաղմունքներից մեկն է, և բոլորովին էլ այն պատճառով չէ, որ իր կարծիքով ինքը բոլորից խելոք է, պարզապես դա նրա համար ձեզանից մի նոր բան սովորելու զվարճալի ուղիներից մեկն է։

Իսկ թե ինչպես է Վահանը հասնում իր նպատակներին փորձենք իմանալ հենց իրենից։

– Վահան, ի՞նչ նպատակ ունես կյանքում:

– Կյանքում նպատակներս կարելի է բաժանել ըստ ոլորտների։ Մասնագիտական ոլորտում՝ հասնել հնարավորինս կատարելության այն գործում, որն անում եմ և գիտելիքներս ու հմտություններս ներդնել հարատև և կենսունակ պետության կայացման մեջ։ Հանրային ոլորտում՝ լինել պատասխանատու քաղաքացի և համայնքի բարեխիղճ անդամ: Անձնական ոլորտում՝ «միշտ լինել ընտանիքիս կողքին», լինել կնոջս համար հավատարիմ և սիրող ամուսին, երեխաների համար՝ հոգատար և ոչ պակաս սիրող հայր (սա ապագայում է լինելու, էլի ։D), ընկերների համար՝ հասանելի և հուսալի:

– Ինչի՞ց սկսեցիր քո մասնագիտական ուղին:

– Ավարտելով դպրոցը՝ ընդունվել եմ Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ։ Ուսանողական տարիներին բավական ակտիվ եմ եղել՝ ներգրավված ներհամալսարանական ուսանողական մարմիններում,  երիտասարդական ՀԿ-ներում և նախաձեռնություններում։ Ավարտելով բակալավրիատը՝ զորակոչվել եմ ՀՀ Ազգային բանակ։ Ծառայությունը ավարտելուց հետո սկզբնապես մտադրված էի կրթությունս շարունակել արևտմյան բուհերից մեկում։ Սակայն այդ ընթացքում իմացա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում ընդունելության մասին ու որոշեցի դիմել։ Դիմումս հաջողությամբ պսակվեց։ (more…)

Read Full Post »

ԵԱԴ թերթի «կին առաջնորդներ» խորհագրում հյուրընկալել ենք. «Ես Yes!» և «Ես GIRL»  երիտասարդական ամսագրի հեղինակ ու գլխավոր խմբագիր, ՀՀ ժուռնալիստների միության անդամ, ինչպես նաև «Անի Քոչար փրոդաքշն» ժուռնալիստական հրատարակչական ընկերության գլխավոր տնօրեն, «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ անդամ, «Ինտեգրում» հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ, ԵԱԴ 11-րդ հոսքի լավագույն սաներից` Անի Քոչարին:

Այս  երիտասարդ գեղեցկուհին ակտիվ և եռանդուն, համարձակ ու նախաձեռնող, հոգատար ու ազնիվ է… Նա տանել չի կարողանում մարդային միջակությունը և հիանում նրանցով, ովքեր բազմաթիվ անհաջողություններից հետո այնուամենայնիվ չեն կոտրվում և առաջ են շարժվում:

Շավիղը դեպի «Երիտասարդ Առաջնորդների դպրոց»…

– Տեսակով շատ շնորհակալ մարդ եմ:  Չկա մի վայր, ուր սովորած, աշխատած լինեմ ու չկարևորեմ, չգնահատեմ այդ վայրն ու մարդկանց: Մինչ ԵԱԴ ընդունվելն  իմ մեջ նկատում էի հատկանիշներ, որոնք հատուկ են առաջնորդին: Եվ այն ինչ բնությունից էր տրված կարիք ուներ հղկելու և մասնագիտանալու: (more…)

Read Full Post »

Older Posts »

%d bloggers like this: