Feeds:
Posts
Comments

Archive for February, 2012

«Ամեն ինչ չէ, որ կարելի է սովորեցնել դասագրքերով, այդ իսկ պատճառով մենք կարեւորում են նաեւ մարդկային շփումը: Դպրոցում շատ հաճախ դասախոսություններ են կարդում տարբեր ոլորտների հայտնի գործիչներ, որոնք արդեն, կարելի է ասել, առաջնորդներ են», – ասաց Շաքարյանը:
Խոսելով դասընթացների արդյունավետության եւ երիտասարդների մրցունակության մասին` տնօրենը նշեց, որ շատ երիտասարդներ ավարտելուց հետո մեկնել են ուսանելու արտասահմանյան հեղինակավոր բուհեր:
Արտակ Շաքարյանը ընդգծեց հատկապես այն, որ դպրոցը քաղաքական ուղղվածություն չունի, դպրոցի 250 սաներից միայն մի քանիսն են ներգրավված քաղաքական գործընթացներում… կարդալ ամբողջությամբ

Read Full Post »

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը, շնորհավորելով ներկաներին, ասաց. «Առաջնորդների դպրոցը 5-6 տարվա փորձ ունի եւ այդ փորձը հաշվի առնելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը աջակցել է ու կարողացել է անցկացնել համատեղ ծրագիր: Այս 5 տարիների ընթացքում Երիտասարդ առաջնորդների դպրոցն ունեցել է մոտ 5000 շրջանավարտ: Այն որպես ծրագիր շատ կարևոր է, քանի որ բացահայտում է երիտասարդների առաջնորդ լինելու տաղանդը, եւ նրանք, ովքեր իրենց առաջնորդ են համարում, ունեն որոշակի գիտելիքներ իրենց մասնագիտական բնագավառում, կարողանում են դպրոցի միջոցով ուսուցանել առաջնորդի հատկանիշները եւ դրանք կիրառել պրակտիկայում»:

Նա նաև խոստացավ, որ բոլոր այն շրջանավարտները, ովքեր կունենան վկայագիր և ինչ-որ ծրագրով կդիմեն երիտասարդական հիմնադրամին, այդ ծրագիրը կֆինանսավորվի… կարդալ ամբողջությամբ

Read Full Post »

Read Full Post »

Խմբագիր, լրագրող, բլոգեր, ծրագրերի ղեկավար, ակտիվիստ, գեղեցկուհի աղջնակ, նաև  չարաճճի ընկեր… ինչպես էլ նրան բնութագրեմ` մեկ է , նրա նմանը չկա, նա` Բլանշն է, մեր ԵԱԴ-ի  հաջողած սաներից:

Թեև Շուշանը երիտասարդ է, բայց անցել է երկար ճանապարհ` սովորել ու աշխատել արտերկրում, խմբագրել 3 մեդիաներ, աշխատել ՀՀ-ում գործող հայտնի լրատվամիջոցներում` Ա1+, 7or.am, sobesednik.am, hetq.am և այլն:

Այժմ Շուշանը խմբագրում է cosmo.am կայքը:

Բարի գալուստ` Շուշան առաջնորդի աշխարհ:

 Շուշանն աշխատավայրում…

«Մեզ մոտ բարձր է «կանացի սոլիդարությունը»: Երեքս էլ հաջողած անհատներ ենք և կարևորում ենք թիմային աշխատանքը, ինչի արդյունքում` աշխատանքն արդյունավետ է լինում»: (more…)

Read Full Post »

Ոչ թե բողոքը, այլ պայքարը օգնեց վայրի բադին թռչել ու առաջնորդել երամը:

Չինական ասացվածք

Փետրվարի 11-ին Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի հյուրն ու բանախոսն էր ԱրմՆյուզ  լրատվական ալիքի տնօրեն Արտակ Ալեքսանյանը: Հետաքրքրությունն ի սկզբանե բավականին մեծ էր և հանդիպումը, ինչպես և կանխատեսվում էր, սկսվեց առանց ձևականությունների և տևեց նախատեսվածից էականորեն երկար: Փորձենք ներկայացնել առավել հետաքրքրական պահերը:
Առաջնորդը պիտի լինի անմիջական, բազմակողմանի զարգացած, աշխատասեր ու նոր հրամայականներին հարմարվող անհատ … 

Ես դեռ շատ բան չգիտեի: Երբ ուսումս ավարտեցի Յուտայի Համալսարանում և վերադարձա Հայաստան` լիքն էի էներգիայով ու վճռականությամբ, ունեի բազմաթիվ գաղափարներ, բայց չգիտեի, թե ինչի միջով պիտի անցնեմ, լինեին դրանք լրագրողական կամ բիզնես մանրամասներ: Դեռ չգիտեի թե ինչպես ենք անելու, չգիտեի, թե ինչ կստացվի, բայց հստակ գիտեի, թե ինչ եմ ուզում: Գոյություն ուներ հստակ մտապատկեր, որն առավել կարևորն էր: (more…)

Read Full Post »

«Հիշի´ր քո Արարչին քո երիտասարդության օրերին…»

(Ժող. 12:1)

«Իրական առաջնորդը պետք է հասկանալ ու ներել կարողանա». առաջինը հենց սա են նշում ԵԱԴ 10-րդ հոսքի սաներ  Աննա Նալբանդյանն ու Արսեն Սահակյանը` խոսելով առաջնորդի հոգևոր արժեհամակարգի մասին: Շուրջ 2 տարի առաջ էր, երբ իրենց փոքր նախագծի ժամանակ ծանոթացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Տեր Վարդան աբեղա Նավասարդյանի հետ ու հրավիրեցին ԵԱԴ` ուսանողների հետ հանդիպման: Հայր Վարդանի խոսքը մեծ ոգևորություն առաջացրեց նրանց մոտ, բազմաթիվ կարծրատիպեր կոտրվեցին, քանի որ շատերը մինչև այդ կանխակալ վերաբերմունք ունեին հոգևորականների նկատմամբ: Հենց այդտեղից էլ Աննայի և Արսենի մոտ ծնվեց ԵԱԴ-ում հոգևոր ծրագիր անելու գաղափարը: Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալով` 2010թ. դեկտեմբերի 21-ին սկսեցին «Առաջնորդի Հոգևոր Արժեհամակարգը» ծրագրի առաջին փուլը: Սկզբի համար շատ արդիական թեմաներ էին ընտրվել` «Առաջնորդը և ժամանակակից Հայ Եկեղեցին», «Կախարդություն, գուշակություն և մոգություն», «Աղոթք և Սուրբ Պատարագ», «Աղանդների գործունեությունը», «Ի՞նչ է ուխտագնացությունը, ինչու՞ են գնում ուխտագնացության»… և հենց փուլի վերջին դասին Հայրավանք ու Սևանի սբ. Առաքելոց վանք ուխտագնացության գնացին: Առաջին փուլի դասախոսությունները Գևորգ սարկավագ Ալավերդյանն էր վարում: Շուրջ 3 ամիս տևած այս փուլն ավարտեցին քննությամբ, որն անցկացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ՔԴԿ դահլիճում. 4 խմբի բաժանված`ծրագրի 14 մասնակիցները ներկայացրեցին 4 պատմական աշխարհիկ առաջնորդի՝ որպես հոգևոր արժեքների կրողներ: (more…)

Read Full Post »

Առաջնորդն այն մարդն է, ով պատրաստ  է պատասխանատվություն կրել, օգնել իր թիմին և աշխատել թիմի հետ միասին։ Այսպիսին է առաջնորդին տեսնում ԵԱԴ 1-ին սերնդի սան, ԵԱԴ աշխատանքային թիմի անդամ Արմեն Ղուկասյանը։  «Իմ անձի համար ես առանորդ եմ, քանի որ կարողանում եմ, որոշակի նպատակ սահամանելով, առաջնորդել ինքս ինձ, գտնել ճիշտ ուղին և հասնել նպատակին»,- ասում է նա։ «Առաջնորդն այն մարդն է, ով թիմային որոշման ժամանակ պատասխանատվություն է կրում ամբողջ թիմի համար։ Ձգտում է օգնել, աշխատել թիմի հետ։ Նա անում է այն, ինչին տիրապետում է և գիտակցում, որ թիմում դա կարող է բոլորից լավ անել»,- այսպիսին է առաջնորդին տեսնում Արմենը։

  Նրա կյանքի ուղին շատ բազմազան ու հետաքրքիր է՝ ռադիոֆիզիկայից մինչև ֆինանսներ, սոցիոլոգիայից մինչև զինված ուժեր, տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև նախագծերի կառավարում։ Իսկ մանկության երազանքը ռեժիսոր դառնալն էր։ Կյանքի արժեքների մասին խոսելիս՝ Արմենը նշում է, որ մարդու համար ամենաթանկ բանը մարդն է։ «Եթե ընտրելու լինեմ կորցնել ընկերներին շահել բիզնեսը, թե պահել ընկերներին և կորցնել բիզնեսը, միանշանակ կընտրեմ երկրորդ տարբերակը։ Ինձ համար ընկերները, ընտանիքը ավելի կարևոր են, քան կարիերան։ Մարդը միշտ ավելի կարևոր է, քան փողը»։

Մարդկանց մեջ Արմենը կարևորում է ճկունությունը, հավատարմությունը, տրամաբանությունն ու նաև հումորը։   Ընդունում, բայց չի սիրում եսասեր մարդկանց, կարևորում  է մարդկանց վստահությունը։ «Նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները» հարցին առանց վայրկյան անգամ վարանելու պատասխանում է. «Միանշանակ ոչ, որովհետև…. Պարզ է, որովհետևի բան չկա»։

Արմենն իր կյանքում շատ մեծ տեղ է հատկացրել ԵԱԴ-ին, վերջինիս կայացմանն ու առաջընթացին։ Առաջնորդվելով այն սկզբունքով, որ չի կարելի միայն վերցնել, պետք է նաև սեփական ներդրումն ունենալ, նա ներդրել է ամենից թանկ բանը՝ իր ժամանակն ու ջանքերը։ (more…)

Read Full Post »

Older Posts »

%d bloggers like this: