Feeds:
Posts
Comments

Archive for June, 2012

Հայաստանում ամառն ու ջերմությունը միշտ էլ ավելի շուտ են գալիս,  քան հունիսն ու արձակուրդները: Փոխարենը հունիսը ոչ միայն պաշտոնապես ազդարարում է տարվա միգուցե ամենասիրված եղանակի գալուստը, այլ նաև հայերիս մեջ հաստատապես ամենասիրված ու հոգ տարված փոքրիկ մարդկանց` մանուկների ու նրանց պաշտպանության օրվա մասին: Հունիսի 1-ը UNICEF-ի կողմից պաշտոնապես ճանաչվել է Երեխաների պաշտպանության միջազգային օր: Նշենք այդ օրը թե բնավ չհիշենք` հայի մեր տեսակ համար հասկանալի է, որ երեխաները պետք է պաշտպանված լինեն տարվա բոլոր 365 օրերի ընթացքում:

Երեխաներն ու ընտանիքը հավանաբար փոխադարձաբար իրար հետ կապված ամենապինդ համակարգերն են կյանքում: Նրանք ենթադրում են մեկը մյուսին առավել, քան ցանկացած այլ մի սոցիալական երևույթ: Հայկական իրականության մեջ, երեխաների խնամքն ու նրանց չափահաս տարիքի հասցնելը, պատասխանատու և կարգին հայ դաստիարակելը եղել ու պետք է լինի յուրաքանչյուր հայ ընտանիքի գոյության ամենակարևոր իմաստը:

Ընտանիքի ամրապնդումը, ծնողների միջև սերն ու փոխադարձ հարգանքն, իհարկե, երեխայի ապահով ու երջանիկ մանկության, նրա շարունակական զարգացման  առավել կարևոր նախապայմաններն են: Սակայն կան նաև բազմաթիվ այլ հանգամանքներ, իրավիճակներ և երեխայի վարքի ցուցիչներ, որոնք  հաճախակի թերագնահատվում են: Այս տեսակետից ապագա ու ներկա մայրերը, կարծում եմ, կհամաձայնվեն այն առաջնայնությունների հետ, որոնք թվարկելու եմ, քանի որ դիտարկումներս լինելու են ապագա հոր դիտարկումներ: (more…)

Advertisements

Read Full Post »

Արաբական երկներին առնչվող միջազգային կազմակերպությունների մոդել-համաժողով անցկացնելու միտքը ծագել էր դեռևս ԵԱՀԿ և ԵՄ  մոդել-համաժողովների մասնակցության ժամանակ, երբ առաջին անգամ ծանոթացա նման դերախաղի ֆորմատին և զգացի, թե որքան արդյունավետ են նման միջոցառումները գիտելիք և փորձ ձեռք բերելու համար: Սակայն այն ժամանակ դեռևս հստակ չէի պատկերացնում, թե ինչպես կարող եմ իրականացնել մտահղացումս, որոնք են համաժողովը կյանքի կոչելու համար անհրաժեշտ քայլերը: Այդ ժամանակ սովորում էի ԵԱԴ-ի 14-րդ հոսքում: Անցնում էինք դասախոսություններ, որոնք նվիրված էին կյանքում հաջողության հասնելու թեմային: Շատ լավ հիշում եմ այն օրը, երբ քննարկում էինք տեսլական ունենալու կարևորությունը և այն, որ պետք է կատարել առաջին քայլը, որից հետո աստիճանաբար արդեն տեսանելի կլինեն դեպի նպատակի իրականացում տանող մյուս քայլերը: Այդ օրն ու այդ խոսքերը դրոշմվեցին ուղեղումս և հետագայում շատ օգնեցին համաժողովը իրականացնելու ողջ ընթացքում:

Բոլորիս հայտնի է, որ հայ-արաբական հարաբերություններն ունեն պատմական հիմքեր, որոնք պայմանավորված են  մի շարք արաբական երկրներում հայկական գաղթօջախների առկայությամբ, իսկ Հայաստանի անկախացումից հետո Հայաստանի և արաբական երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ` այդպիսով ազդարարելով հայ-արաբական հարաբերությունների նոր փուլի սկիզբը: (more…)

Read Full Post »

Մարդ իր մասին կարող է խոսել անվերջ, սակայն միշտ չէ, որ դա համընկնում է դիմացինի կարծիքի հետ:

Պարզելու համար, թե իրականում ինչպիսի անհատականություն է ԵԱԴ 8-րդ հոսքի ամենապրոակտիվ սաներից մեկը` Կարեն Դերձյանը, որոշեցինք այս անգամ հարցազրույց վերցնել ոչ թե անմիջապես հերոսից, այլ այն մարդկանցից, ովքեր շրջապատում են Կարենին նրա ամենօրյա գործունեության ընթացքում:

Այսպես, հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե ինչպիսի բառերով կարելի է նկարագրել Կարենին, նրա գործընկեր Լիլիթ Գևորգյանը, ով նույնպես ԵԱԴ  սան է, պատասխանեց.

–  Ինձ այնքան հարազատ ու այնքան մտերիմ մարդ է, որ անգամ դժվարանում եմ նրա մասին պատմել կոնկրետ բաներ: Ի՞նչ ասեմ, արտաքինից շատ պոզիտիվ ու բաց անձնավարություն է: Եվ իրականում էլ է այդպես, սակայն նաև շատ խորը, խելացի ու հետաքրքիր մարդ է: Երբեմն անգամ զարմանում եմ, թե մարդ ինչպես կարող է լինել այդքան բազմակողմանի զարգացած անձնավորություն, բայց  միևնույն ժամանակ վայելում եմ Կարենի այդպիսին լինելը: Կարենի մասին կասեմ նաև, որ շատ հետաքրքիր ուղի է անցել, ոչ այնքան կրթության, որքան մարդկային հարաբերությունների առումով: (more…)

Read Full Post »

ԵԱԴ թերթի 9-րդ  թողարկումը գտեք այստեղ

Սիրելի ընթերցող,
ԵԱԴ թերթը հայտարարում է «Հոդվածների մրցույթ» իր հավատարիմ ընթերոցողների շրջանում: Մրցույթը անցկացվելու է 3
մրցանակային տեղերի համար:
Մրցույթին մասնակցելու համար մինչև հունիսի 30-ը ժամը 18:00-ը ԵԱԴ խմբագրական կազմին ներկայացրեք ձեր հոդվածները`
թվային կամ տպագիր տեսքով:
Հոդվածը պետք է համապատասխանի հետևայլ չափանիշներին՝
1. պետք է լինի Arial Unicode տառատեսակով,
2. 12 տառաչափով, և
3. 500-600 բառ:
Հոդվածը պետք է համապատասխանի հետևյալ թեմաներից որևէ մեկին՝
1. ԵԱԴ դերը անհատի և ՀՀ-ի կյանքում,
2. Առաջնորդություն
3. Փոփոխություն
4. Թիմային աշխատանք
5. Համաշխարհային առաջնորդ
Առաջին 3 մրցանակակիրները կստանան ԵԱԴ պատվոգրեր, նրանց հոդվածները կհրապարակվեն ԵԱԴ բլոգում ու թերթում։ Լավագույն աշխատանքների հեղինակները հնարավարություն կունենան թղթակցել ԵԱԴ թերթին:
Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ` lharutyunyan@youngleaders.am էլ. հասցեով, ինչպես նաև զանգահարել ԵԱԴ գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով` 055-LEADER։
Հարգանքով` ԵԱԴ թերթի խմբագրակազմ

Read Full Post »

Յուրատեսակ կամուրջ ԵԱԴ-ի և սաների միջև` միշտ պատրաստ օգնել ամեն հարցում, նեցուկ լինել, լսել, հասկանալ, փորձել յուրաքանչյուրին ճանաչել և անհատական մոտեցում ցույց տալ … այսպիսին է մեր Վեներան, ում ԵԱԴ վերջին սերունդները ճանաչելու հնարավորություն գուցե դեռ չեն ունեցել … Բայց ամեն ինչ հերթով 🙂

Վեներա Առաքելյանը ԵԱԴ-ի կողքին է եղել ստեղծման իսկ օրից` սկզբում որպես աջակից-ընկեր, իսկ մեկ տարի անց արդեն` թիմի լիիրավ անդամ: «ԵԱԴ-ի անհրաժեշտությունն իսկապես կար: Հատկապես սկզբնական շրջանում դժվարություններ քիչ չեն եղել, սակայն մեր առջև դրված նպատակն ու դրան հասնելու ցանկությունը հստակ էր, ուստի ամեն ինչ հաղթահարելով առաջ էինք շարժվում»: Վեներայի խոսքով` դպրոցի գործող մեխանիզմի հիմքում փոխադարձությունն է ընկած. ԵԱԴ-ը մի շղթա է, որի յուրաքանչյուր օղակի` իրար սատար կանգնելու և ցանկացած հարցում օգնելու ցանկությունից է կախված դրա ամրությունը: «ԵԱԴ-ն իմ ընտրած մեծ ընտանիքն է: Երբ այնպես էր ստացվում, որ  մի քանի օր չէինք տեսնում իրար, կարծես շնչահեղձ լինեի: Դպրոցը փորձի, գիտելիքների  ու զգացմունքների փոխանակման և գաղափարակից մարդկանց հետ հանդիպելու հրաշալի հնարավորություն է տալիս»: (more…)

Read Full Post »

%d bloggers like this: