Feeds:
Posts
Comments

Archive for August, 2012

2012թ. մարտ ամսին Երիտասարդ Առաջնորդների Դպրոցում մեկնարկեց նոր, «Բանավեճերի Ակումբ» նախագիծը: Նախագծի նպատակն է դպրոցում ուսանող և շրջանավարտ երիտասարդների համար ապահովել արդյունավետ հարթակ` կիրառելու սեփական հռետորական և բանավիճելու կարողությունները, փաստարկելու և հակափաստարկելու հմտությունները, ինչպես նաև, որ առավել կարևորն է, դրանք զարգացնելու և կատարելագործելու համար:

Ինչպես կյանքն ու առօրյան են շարունակ ապացուցում` հայ երիտասարդությունը կարիք ունի կատարելագործելու բանավեճի, փաստարկման ու հակափաստարկման սեփական մշակույթն ու սովորությունները: Ընդհանուր առմամբ գերիշխում են անվերջ բողոքելու միտվածությունը, միակողմանի վերլուծություններն ու, որպես հետևանք` հակառակ կողմի իրական դիրքորոշման մասին նվազ պատկերացումները: Շատ կարևոր է, որ անգամ սեփական տեսակետի մասին կատարյալ հավատի պայմաններում, մենք փորձենք լսել, հասկանալ դիմացինի դիրքորոշումը, քանի որ այն, անգամ սխալական լինելու դեպքում, իր մեջ կարող է պարունակել օգտակար վերլուծության տարրեր և տեսանկյուն: Հակառակ, անգամ սխալ հակափաստարկներից ու վերլուծություններից նույնպես կարելի է շատ բան սովորել, օրինակ` վերահաստատել սեփական պնդումը, հասկանալ դիմացինի բնույթն ու դիրքորոշումը, գուշակել նրա հետագա քայլերը և այլն: Ահա թե ինչում է Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի «Բանավեճերի Ակումբի» կարևորությունն ու հրատապությունը: (more…)

Read Full Post »

%d bloggers like this: