Feeds:
Posts
Comments

Archive for October, 2012

Սեպտեմբեր-հոկտեմբեր, 2012թ.

Յուրաքանչյուր տարի ԵԱԴ-ի համար ամենամեծ իրադարձությունը եղել է իր «ընտանիքում» նոր անդամների ավելանալը: Այս անգամ ԵԱԴ-ի դռները բացվեցին արդեն 18-րդ սերնդի սաների համար, որոնց դասերի սկիզբը դրվեց օգոստոս ամսից: Բարի գալուստ ԵԱԴ ընտանիք….

ωωωωωωωω

Սեպտեմբեր ամսին առաջին անգամ ԵԱԴ պատմության մեջ հռետորիկայի քննությունն անցկացվեց մի յուրահատուկ վայրում՝ Սիրահարների այգու բեմի վրա:Սա առաջին փորձն էր, երբ առաջնորդները ստիպված էին ելույթ ունենալ բաց երկնքի տակ`հայտնվելով այգով անցնող հասարակ անցորդների ուշադրության կենտրոնում: Փորձը պսակվեց հաջողությամբ:

∞∞∞∞∞∞∞∞

Սեպտեմբեր ամսից արդեն գործում է ԵԱԴ Անգլերենի ակումբը, որը պարբերաբար ունենում է հյուրեր արտասահմանից (Ավստրիայից, Լյուքսեմբուրգից, Կանադայից): Հյուրերի հետ համատեղ առաջնորդների համար կազմագերվում են անգլերեն լեզուն բարելավող դասընթացներ, խաղեր, բանավեճեր և ֆիլմի դիտումներ:

≥≤≥≤≥≤≥≤≥≤

Երիտասարդ առաջնորդների դպրոցը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ սեպտեմբեր ամսից մեկնարկել է «Հայաստանի եվրոպական ապագայի դպրոց» քառամսյա դասընթացը, որի ընթացքում ուսումնասիրվում են ՀՀ եվրաինտեգրման մի շարք ասպեկտներ. իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական ու կրթական: Դասախոսություններից բացի կազմակերպվում են նաև թիմային աշխատանքներ, քննարկումներ, բանավեճեր:

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Հոկտեմբերի 7-ին ԵԱԴ-ն իր միջոցառումների շարքում Ուլիխանյան ակումբում կազմակերպել էր “Retro Party”, որը անցկացվում եր 70-90-ականների մթնոլորտում: Միջոցառմանը ներկա էին առաջնորդներ ԵԱԴ տարբեր սերունդներից: Այսպիսի միջոցառումները խթանում են նաև միջեադական կապի ամրապնդումը և ընդարձակումը:

← ↑ →

Հոկտեմբեր ամսից ԵԱԴ-ը վերսկսեց ամիսը 2 անգամ թեյախմություններ և մաֆիա կազմակերպելու իր ավանդույթը: Նման ավանդույթը նպատակ է հենտապնդում հարթակ ստեղծել տարբեր սերունդների առաջնորդների անմիջական շփման համար: Թեյախմությունն ուղղեկցվում է տարբեր ոլորտներին վերաբերող հետաքրքիր զրույցով, իսկ մաֆիան էլ ավելի է նպաստում միմյանց ճանաչելուն: Հաջորդ թեյախմությունը նախատեսվում է կազմակերպել նոյեմբերի 9-ին:

&&&&&&&&&

Հոկտեմբերի 17-ին ԵԱԴ-ը հյուրընկալեց գործարար և առաջնորդության մասնագետ Հակոբ Էմրազյանին, ով առաջնորդների համար կարդաց դասախոսություն «Առաջնորդություն և Փոփոխություն»/“Leadership & Change” թեմայով: Թրեյնինգն ինտերակտիվ էր՝ երիտասարդների անմիջական ակտիվ մասնակցությամբ, իսկ  վերջում եղավ  հարց ու պատասխան:

≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈≈

Կրկին Հրեշտակ-Սանիկ ԵԱԴ-ում: Ահա և հասավ ԵԱԴ ավանդական բարի խաղը խաղալու ժամանակն արդեն 18-րդ սերնդի համար: Հոկտեմբեր ամսվա կեսից ԵԱԴ-ը կրկին ունի թվով 31 Հրեշտակ և նույնքան Սանիկ: Խաղը կշարունակվի մոտ 2 ամիս, որի ընթացքում առաջնորդները միմյանց կզարմացնեն գեղեցիկ ու բարի անակնկալներով, իսկ խաղի եզրափակումը կլինի արդեն Հրեշտակների համար շատ անակնկալ և գեղեցիկ ձևով:

Հոկտեմբերի 24-ին ԵԱԴ-ում կազմակերպվեց “The role of non-verbal behavior in communication process” թեմայով թրեյնինգ: Բանախոսն էր Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի դասախոս, փորձագետ, թրեյներ Արշալույս Մուշկամբարյանը: Հանդիպման նպատակն էր բացահայտել ոչ վերբալ այն սկզբունքները, որոնք մեծ կարևորություն ունեն փոխհարաբերություններում:

Լիանա Մանուսաջյան, ԵԱԴ 14-րդ սերունդ

Read Full Post »

Նրանք մարդիկ են, ովքեր իրենց գուցե մեկ խոսքով, մեկ գույնով, իրենց տեսակով ու իրենց իսկ ստեղծած աշխարհով անուղղակիորեն առաջնորդում են մեզ` լինի դա մեկ օր, ամիս, տարի, թե մի ամբողջ կյանք… նրանք մարդիկ են, որոնց օգնությանը պարբերաբար դիմում ենք` լինի դա մտածված, թե ներքին մի անբացատրելի մղումով…նրանք մարդիկ են, որոնց ներկայությունից գոնե մի-մի կաթիլով ավելացել է մեր մոլորակի խենթությունը, բարությունը, գեղեցկությունն ու լույսը… նրանք մարդիկ են, որոնց անուններն այսուհետև առանձին խորագրի ներքո կտեսնեք ու կծանոթանանք նրանց կյանքի մեծ ու փոքր պատմություններին… (more…)

Read Full Post »

ԵԱԴ-ի հզորությունն իր սաների հզորության մեջ է։ Դպրոցը միշտ նպատակ է հետապնդել դաստիարակել պետականակերտ երիտասարդներ, որոնք կկարողանան իրենց ներդրումն ունենալ Հաաստանի Հանրապետության զարգացման և առաջխաղացման մեջ։ Սաների թվում ունենք տարբեր մասնագիտությունների և ոլորտների անձինք, իսկ վերջերս նրանց թվին ավելացավ ԵԱԴ-ական փոխնախարարը՝ Խաչիկ Հակոբյանը, ով 2012թ. օգոստոսի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվեց ՀՀ բնապահպանության փոխնախարար և աշխատանքային առաջին իսկ օրը շտապեց դպրոց՝ ընկերների հետ կիսելու իր ուրախությունը։ «Մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, օգոստոսի 28-ին վարչապետի որոշմամբ նշանակվեցի ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ: Օգոստոսի 31-ը ԵԱԴ ավանդական հավաք օրն էր` ամսվա վերջին աշխատանքային օրը, երբ բոլոր ԵԱԴ-ադականները հանդիպում են միմյանց հաղորդելու վերջին լուրերն ու իրենց ձեռքբերումները: Առաջին բանը, որ արեցի, պարտքս համարեցի իմ ուրախությունը կիսել դպրոցի ընկերներիս հետ: Միշտ ԵԱԴ-ի հետ եմ լինելու, ակնկալելու եմ ԵԱԴ-ի հետ համագործակցություն, հասարակական ակտիվություն, հետաքրքիր ծրագրեր»,-նշում է Խաչիկը։

Խաչիկ Հակոբյանը ԵԱԴ 5-րդ հոսքի սան է, մասգիտությամբ անասնաբույժ։ «Հենց առաջին կուրսից սիրահարվել եմ իմ մասնագիտությանը և սկսել եմ զբաղվել պրակտիկ անասնաբուժությամբ»,-նշում է նա։ (more…)

Read Full Post »

%d bloggers like this: