Feeds:
Posts
Comments

Archive for the ‘Leadership’ Category

«Այսօրվա Ձեր գործած բարությունը

մարդիկ վաղը կմոռանան,

միևնույնն է՝ բարիք գործեք». Մայր Թերեզա

Ո՞վ է իրական առաջնորդը: Նա, ում ենթարկվո՞ մ են, ով ունի՞  հետևորդներ, հզոր բանակ, կատարել է այնպիսի գործեր, որոնցով անմահացել է պատմության մեջ, ում գաղափարները դառնո՞ւմ են իր անվան այցեքարտը: Հաճախ մեր նմանատիպ պատկերացումներն առաջնորդի կերպարն ասոցացնում են տղամարդկային, խիստ, հաճախ նաև բռանակալ էության հետ: Մայր Թերեզան կարողացավ ապացուցել հակառակը: Նա իր գթասրտությամբ, մարդկանց հանդեպ նվիրվածությամբ և հավատով նվաճեց ամբողջ աշխարհի սերը: Այդ սերը նրան մեծ ուժ տվեց` դարձնելով պատմության հզորագույն առաջնորդներից մեկը: Նա հավատում էր մարդկանց: Նա հավատում էր, որ մարդը ստեղծված է սիրո և բարության համար, ստեղծված է երջանկացնելու և երջանիկ լինելու համար:

Մայր ԹերեզաՄայր Թերեզան (Ագնեսա Գոնջա Բոյաջիու) ծնվել է 1910 թվականին Մակեդոնիայում։ Մանկուց առանձնանում էր ռոմանտիկությամբ ու բարեպաշտությամբ, երգում էր եկեղեցական երգչախմբում, օգնում էր մայրիկին տան գործերում: Շատ երազանքներ ուներ. ցանկանում էր դառնալ գրող, հետո երաժիշտ, իսկ հետո` միսիոներ Աֆրիկայում: Վերջին երազանքն իրականացավ, միայն թե «սև» մայրցամաքի փոխարեն Ագնեսը հայտնվեց Հնդկաստանում:  Ագնեսը 14 տարեկան էր, երբ հայրը մահացավ: Այս դեպքը ցնցեց ընտանիքը, սակայն նրա մայրը հավաքեց ուժերն ու սկսեց աշխատել: Կրտսեր դուստրը խնդրեց մոր օրհնությունը միանձնուհի դառնալու համար: Մայրը ցնցվել էր աղջկա ծրագրերից, սակայն, մի քանի օր մտորելուց հետո, ամեն դեպքում, տվեց իր օրհնությունը: Ավագ եղբայրը, ով սովորում էր Ավստրիայի ռազմական ակադեմիայում, իմանալով քրոջ որոշման մասին, նրան նամակ գրեց, որտեղ այդ որոշումը քմահաճույք կոչեց: Ագնեսը վրդովվեց. «Դու քեզ կարևոր ես զգում, որովհետև ծառայելու ես երկու միլիոն հպատակ ունեցող թագավորի՞: Ես ծառայելու եմ ողջ աշխարհի թագավորին»: (more…)

Advertisements

Read Full Post »

«Ես  վաղուց  արդեն ընտրել եմ պայքարի ճանապարհը», Զ. Բաթոյան

ԵԱԴ 7-րդ սերնդի ներկայացուցիչ Զառա Բաթոյանը հայտնի է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ակտիվ Զառա Բաթոյան, ԵԱԴ  7-րդ սերունդգործունեությամբ: Վերջինս 1999 թվականից առ այսօր «Հույսի կամուրջ» ՀԿ-ի աշխատակից է, որի շրջանակներում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հասարակության իրազեկության բարձրացմանն ու գործնականում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ստեղծելուն միտված գործառույթներ: Զառա Բաթոյանը խոսելով իր ձեռքբերումների մասին, կարևորում է ձեռք բերած բարձրագույն կրթությունը, որը ստացել է ոչ թե դպրոցն ավարտելուց անմիջապես  հետո, այլ միայն յոթ տարի անց, երբ արդեն «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիրն էր. վերջինիս կարծիքով, եթե մի գործ անում ես, ապա այն պետք է անես գերազանց.  Զառան ասում է, – «Ոչ թե ես եմ ընտրել մասնագիտությունս, այլ մասնագիտությունն է ընտրել ինձ»:

«Մարդիկ չպետք է համակերպվեն, երբ ոտնահարվում են իրենց իրավունքները. ես վաղուց  արդեն ընտրել եմ պայքարի ճանապարհը», – ասում է Զառա Բաթոյանը: Հաշմանդամություն ունեցող անձիք հենց իրենք պետք է առաջնորդեն և նախաձեռնեն իրենց խնդիրների վերհանումը: (more…)

Read Full Post »

Հարցազրույցների ժամանակ հաճախ եմ հարցնում ԵԱԴ շրջանավարտներին, թե ինչ են ստացել դպրոցից կամ ինչ դեր է ունեցել ԵԱԴ-ն իրենց կյանքում։ Այսօր իմացա, որ այսուհետ ես նույնպես այլևս ԵԱԴ ուսանող չեմ, այլ շրջանավարտ, անթաքույց հպարտությամբ կասեի ՇՐՋԱՆԱՎԱՐՏ։ Կարգավիճակի այդ փոփոխությունն ինձ ստիպեց ինքս ինձ համար պատասխանել այդ նույն հարցին. «Իսկ ի՞նչ է տվել ԵԱԴ-ը ինձ»։

Աննա Կարապետյան, ԵԱԴ 12-րդ սերունդԵԱԴ-ը կյանքի այլ գործոնների հետ մեկտեղ ինձ տվել է այսօրվա իմ ԵՍ-ը։ ԵԱԴ-ը դպրոց է այդ բառի ուղղակի և անուղղակի իմաստով։ Այստեղ ստացել եմ շատ գիտելիքներ և հմտություններ մարդկային հարաբերությունների, հռետորիկայի, ծրագրերի մշակման և իրականացման, աշխատավայրում ադապտացման և այլնի վերաբերյալ։ Հնարավորություն եմ ունեցել լսել տարբեր ոլորտների և նույնիսկ տարբեր երկրների ներկայացուցիչների, մասնագետների դասախոսությունները։ Մասնակցել եմ մի շարք կարևոր  դասընթացների և ակումբների։ Առաջին անգամ հրապարակային ելույթ եմ ունեցել, առաջի անգամ աշխատել եմ թիմում, պայքարել ընդհանուր գաղափարի համար։ Սովորել եմ կապեր հաստատել ու գործնական հարաբերություններ կառուցել, բանակցել, բանավիճել, մոտիվացնել և մոտիվացվել։ Այս շարքը դեռ երկար կշարունակեմ, քանի որ այստեղ ստացված գիտելիքներն ու հմտությունները շատ բազմաբնույթ են, կիրառական ու արդիական։ Ձեռք եմ բերել ընկերներ, շաաատ ընկերներ, կոտրել եմ կաղապարներ ու կարծրատիպեր։ (more…)

Read Full Post »

2009թ.-ին C-SPAN կազմակերպությունը հարցում անցկացրեց ամերկիացի պատմաբանների շրջանում`գնահատելու ամերիկյան նախագահներին ըստ տաս չափանիշների, որոնց թվում էին հասարակության համոզման հմտությունները, միջազգային հարաբերությունների տնտեսական կառավարումը,  բարոյական հեղինակության մակարդակը և այլն: Ամերիկայի մի քանի տասնյակ նախագահների թվում Աբրահամ Լինքոլնը զբաղեցրեց առաջին տեղը: Նորընտիր նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տուն իր հետ Աստվածաշնչից բացի առաջինը վերցրեց  Գուդվինի` Աբրահամ Լինքոլնի գործունեությանը նվիրված գիրքը:

Ի՞նչ հատկանիշներով էր օժտված այս նախագահը, որոնք  նրան արժանացրեցին իրական լիդերի կոչմանը: Ո՞րն է նրա գաղտնիքը, որ շուրջ երկու հարյուր տարի անց նրա  փորձը տակավին արդիական է ժամանակակից ԱՄՆ-ի  նախագահների համար:

Աբրահամ Լինքոլն, 1805-1865թթ.Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թ.-ի  փետրվարի 12-ին Քենթուկի նահանգի փոքրիկ քաղաքներից մեկում: Լինքոլնի մանկության տարիները հարուստ էին իրադարձություններով. նա ստիպված էր տեղափոխվել Ինդիանա, քանի որ իր հարազատ նահանգում կորցրել էին հողի սեփականության իրավունքը: Փոքր տարիքից նման խնդիրների հետ առնչվելը նրա  մոտ արմատավորում է արդարություն հաստատելու ձգտումը: Պաշտոնապես Լինքոլնը միայն 18  ամիս է դպրոց հաճախել, սակայն, համարվում է  ԱՄՆ ամենաշատ մեջբերվող մտածողներից մեկը: Լինքոլնը սկսել է իր քաղաքական կարերիան 23 տարեկան հասակում: Աբրահամ Լինքոլնն ինքնակրթությամբ դարձել է փաստաբան: 1834–41 թթ-ին ընտրվել է Իլինոյս նահանգի օրենսդիր ժողովի, 1847–49 թթ-ին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Քաղաքական կարերիան սկսելուց  5տարի անց նա սկսեց իր առաջին բողոքը ստրկության դեմ. «Ես չեմ ուզում լինել տեր, ինչպես և չեմ ուզում լինել ստրուկ»: Նա բողոքեց նաև Մեքսիկական պատերազմի դեմ` հայտարարելով, որ նախագահ Պոլկը դա արել է իր սեփական փառքի  համար: Հականախագահական ելույթի պատճառով նա քաղաքական դաշտում կորցրեց իր հենարանը ,սակայն սկզբունքայնության շնորհիվ  ստրկության  դեմ  պայքարը շարունակեց որպես սովորական քաղաքացի: Լինքոլնը մինչ իր նախագահ դառնալը երկու անգամ ԱՄՆ-ի Սենատի անդամ դառնալու անհաջող փորձ ունեցավ, որը, (more…)

Read Full Post »

Նրանք մարդիկ են, ովքեր իրենց գուցե մեկ խոսքով, մեկ գույնով, իրենց տեսակով ու իրենց իսկ ստեղծած աշխարհով անուղղակիորեն առաջնորդում են մեզ` լինի դա մեկ օր, ամիս, տարի, թե մի ամբողջ կյանք… նրանք մարդիկ են, որոնց օգնությանը պարբերաբար դիմում ենք` լինի դա մտածված, թե ներքին մի անբացատրելի մղումով…նրանք մարդիկ են, որոնց ներկայությունից գոնե մի-մի կաթիլով ավելացել է մեր մոլորակի խենթությունը, բարությունը, գեղեցկությունն ու լույսը… նրանք մարդիկ են, որոնց անուններն այսուհետև առանձին խորագրի ներքո կտեսնեք ու կծանոթանանք նրանց կյանքի մեծ ու փոքր պատմություններին… (more…)

Read Full Post »

Մենք բոլորս ապրում ենք նույն երկնքի տակ, սակայն ոչ բոլորս ունենք միևնույն հորիզոնը:

Կոնրադ Ադենաուեր

Նա պատկանում է մարդկանց այն շերտին, որոնց հաճախ անվանում են «Գերէլիտա» (կամ համաշխարհային կառավարություն): Նա  այնքան աղքատ էր, ցերեկը սովորելու հետ մեկտեղ ստիպված էր գիշերը աշխատել: Քնի գայթակղությունից փրկվելու համար հանում էր կոշիկենրը և ոտքերը դնում սառը ջրի մեջ, որն էլ հետագայում դարձավ խռոնիկ բրոնխիտի առաջացման պատճառ: Այսպիսի մեծ դժվարություններով նա երկուսուկես տարում ավարտեց Բոննի համալսարանի հնգամյա ուսուցման կուրսը` ստանալով իրավագիտության կրտսեր խորհրդականի կոչում: Պետք է համաձայնվել, որ այս տարիքում հաջողության գրավականն ապագայի համար առաջնային հանդիսացող քայլերի գիտակցումն ու հստակ ծրագրի առկայությունն է:

Պատահականությունների համար տեղ չկար նաև նրա անձնական կյանքում: Ի հեճուկս աղջկա ծնողների կամքին` Ադենաուերն  ամուսնանում է  արիստոկրատիայի ներկայացուցչի դստեր` Էմմայի հետ, որը  շուտով` 36 տարեկան հասակում, մահանում է քաղցկեղից: Սառը և անտարբեր թվացող Ադենաուերն իր հուշերում գրում է. «Երիտասարդ տարիներին երազում էի մեծ քաղաքական կարիերայի մասին: Հիմա ես ունեմ այն, սակայն շատ միայնակ եմ»: Էմմայի մահից կես տարի անց Ադենաուերի մեքենան ավտովթարի ենթարկվեց: Նա մի քանի վիրահատություններ տարավ, որոնցից հետո այտոսկրերն ավելի բարձրացան, շուրթերը բարակեցին, իսկ դեմքի մկանները կորցրին շարժունակությունը: Դրանից ի վեր և ընդմիշտ նրա դեմքը ասես անկենդան դարձավ` հաղորդելով քաղաքական գործչին վայել սառնություն և հավասարակշռություն: (more…)

Read Full Post »

«Հպարտ եղեք, որ սևամորթ եք»,- այս համարձակ մեջբերմամբ Քարմայքլ անունով ԱՄՆ քաղաքացին հավատում էր իր նախաձեռնած գործի հաջողությանը, քանզի հավատում էր մարդկային գիտակցության բարձրությանը՝ դառնալով մարդու հավասար իրավունքների համար պայքարող առաջնորդներից մեկը:

Շատերին են հայտնի պատմության մեջ ռասիզմի և խտրականության դեմ պայքարի փուլերն ու ժողովրդավարության հաղթանակը հատկապես զարգացած երկրներում: Սակայն քչերը գիտեն աֆրոամերիկացի  Ստոքլի Քարմայքլ առաջնորդի  կարևորագույն դերն այդ պայքարում: Նրա ջանքերով ու նրա շնորհիվ ամերիկյան հանրությունը սկսեց քաղաքացիական իրավունքների հարթակ բերել նաև սևամորթների հավասար իրավունքներ ունենալու պահանջը: Նրա կողմից ստեղծվեց  «Սևերի ուժ» կարգախոսը, որը ցայսօր էլ համարվում է այն ժամանակվա ամենատարածված ու հայտնի կարգախոսներից: Այն դարձավ համախմբող և հաստատուն գաղափար, որը մեծ հպարտությամբ էր հնչեցվում հանրության կողմից: Հենց այս կարգախոսով 60-ական թվականներին սկսվեց հասարակական-քաղաքական շարժում, որի առաջնորդողներից մեկը եղավ Սթոքլի Քարմայքլը: Շարժման հիմնական նպատակն էր ռասիզմի, մասնավորապես՝ սևերի նկատմամբ  տնտեսական և քաղաքական խտրականության ու ճնշման  վերջնական վերացումը: (more…)

Read Full Post »

Older Posts »

%d bloggers like this: