Feeds:
Posts
Comments

Archive for May, 2012

Մանկուց բոլորիս սովորեցրել են, որ մենք ապրում ու մեծանում ենք ինչ-որ կարևոր դեր ունենալու համար, որ կգա այն օրը, երբ կյանքը կպարգևի երջանկության ու փորձությունների մեր բաժինը: Հավատում եք դուք դրան, թե՝ ոչ, ձեր գործն է: Դա ընդհանրապես կարևոր չէ: Կարևորն այն է, որ երջանկություն լինի դա, թե փորձություն, դուք պատրաստ լինեք այն ընդունելու, հասկանալու և դասեր քաղելու, կատարելու համահունչ փոփոխություններ: Առավել ևս, եթե խոսքը վերաբերվում է փորձություններին, ապա հենց համապատասխան փոփոխությունների անհրաժեշտության անտեսումն է, որ, որպես կանոն,  բերում է իրավիճակի անելանելիության: Որոշակիորեն կարևորն այն չէ, թե ինչ է եղել, այլ այն, թե ինչպես ենք մենք դա ընկալում, և ինչպես ենք պատրաստվում ներազդել կամ արձագանքել:

Որքանո՞վ ենք մենք հակված փոփոխությունների:  Արդյոք մենք հակվա՞ծ ենք մտածելու,  թե փոփոխությունները կբերեն ավելի լավ օրեր, կամ, արդյոք վստահու՞մ ենք մեր ուժերին, որ պիտի առաջնորդեն այդ փոփոխությունների միջով: Չէ՞ որ միևնույն խնդիրներն ունեցող մարդիկ հիմնականում տարբեր արդյունքներով են դուրս գալիս իրավիճակից: Ընդ որում, նրանք, ովքեր պատրաստ են երես առ երես դուրս գալ խնդրի առջև ու կատարել փոփոխություն, որպես կանոն, շահում են: Իսկ ի՞նչ են շահում նրանք, ովքեր խուսափում են անհրաժեշտ քայլերից կամ փախչում պատասխանատվությունից կամ փոփոխություններից: Մի՞թե դա պարզապես ժամանակ է սեփական անկարողությունը գիտակցելու համար: (more…)

Read Full Post »

ԵԱԴ  թերթի  հյուրն է  Տիգրան  Վարդապետյանը, ԵԱԴ 4-րդ սերնդի սան, ԵԱԴ ՍԱ շախմատի առաջնության  կրկնակի  չեմպիոն

Առաջնորդն, առաջին հերթին, մտածող մարդն է, և ոչ թե պարզապես մտածող, այլ՝ ռազմավարական մտածողություն ունեցող։ Իսկ ռազմավարական մտածողության ձևավորման լավագույն հարթակներից մեկը շախմատն է, ուր մտածված ու կարևոր է յուրաքանչյուր քայլը։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ ԵԱԴ սաներից շատերը շախմատ են խաղում ու մրցում միմյանց հետ իրենց ուղեղների ճկունությամբ։ Այս հոդվածի հերոսը ԵԱԴ Սպորտային Ակումբի կողմից կազմակերպված շախմատային մրցաշարի կրկնակի չեմպիոն Տիգրան Վարդապետյանն է, ով ԵԱԴ 4-րդ սերնդի սան է, այժմ արդեն՝ շրջանավարտ։ «Առաջնորդների հետ խաղալիս միշտ էլ դժվար մրցակցություն է սպասվում, սակայն, միաժամանակ, ավելի հետաքրքիր: Մեծ պատիվ եմ համարում հաղթել այդ մրցաշարերում»,-ասում է Տիգրանը:

(more…)

Read Full Post »

Իսկական ՍՅՈՒՆԵՑԻ. արտաքուստ` խիստ ու անառիկ, իսկ հոգում` լուսավոր ու խոցելի: Այսպիսին է մեր ԵԱԴ հպարտ տաթևացին, որը ոչ միայն հպարտանում է իր հայրենի հողով, այլև բոլորին վարակում դրա հանդեպ ունեցած հիացմունքով ու սիրով, ստիպում հարգել ու խոնարհվել սյունեցիների առաջ: «Ծնունդով տաթևացի եմ։ Շատ եմ սիրում հողս, «ուղն ու ծուծով» այն ինձ ձգում է, ու հեռվից հեռու միշտ ձեռքս զարկերակին է։ Այն, որ ունեմ Տաթև բլոգը, արդեն վկայում է, թե ինչքան կարևոր է ինձ համար այդ երկիրը»,-ասում է նա։ Եթե դեռ չգուշակեցիք՝ ասեմ … հոդվածիս հերոսը ԵԱԴ 9-րդ սերնդի սան, շրջանավարտ Լուսինե Հարությունյանն է՝ բազմաթիվ ծրագրերի կազմակերպիչ, մոտ մեկ տարի ԵԱԴ կամավոր, մի քանի հոսքերի համակարգող ու հրեշտակապետ:

Լուսինեն երկար տարիներ ապրել ու աշխատել է մե՛րթ Գորիսում, մե՛րթ հայրենի գյուղում, նույնիսկ Հայաստանի այդ հեռավոր անկյունում կարողացել է գտնել իրեն. զբաղվել է հասարակական գործունեությամբ, համակարգել ծրագրեր, համագործակցել միջազգային ՀԿ-ների հետ, պայքարել հասարակական վայրերում ծխելու դեմ, դասավանդել համակարգչային հմտություններ, անգլերեն հեռուստահաղորդումներ պատրաստել երեխաների համար: «Ինձ երբեք դերասանի դերում չեմ պատկերացրել: (more…)

Read Full Post »

ԵԱԴ թերթի  հյուր կին առաջնորդը`  Գայանե ԳրիգորյանԵԱԴ 5-րդ հոսք

Մարդ` տոն … միշտ պայծառ, բարձր տրամադրությամբ և վարակիչ արևային ժպիտով, նույնքան ուրախ ու հետաքրքիր, որքան նրա փափուկ գանգուրներն են: Եթե չլիներ նրա համառությունը, ԵԱԴ-ն այդպես էլ չէր ճանաչի Գայանե Գրիգորյանին: Հենց այդ համառության շնորհիվ երրորդ փորձից 2007թ.-ին ոտք դրեց ԵԱԴ ու դարձավ 5-րդ հոսքի սան: ԵԱԴ ընդունվելն իր կյանքի ամենակարևոր ու ճիշտ որոշումներից մեկն է համարում Գայանեն` նշելով, որ այս 5 տարվա ընթացքում ունեցած իր ձեռքբերումների մեջ դպրոցի ներդրումը շատ մեծ է: «Եթե մի օր գիրք գրեմ, այն հաստատ այսպես կվերնագրեմ` «Կյանքը հնարավորություն է»: Եվ դա իսկապես այդպես է, պարզապես պետք է կարողանանք ճիշտ օգտվել դրանից: Հենց կյանքի ընձեռած հնարավորություններից մեկն օգտագործելով էլ եկա ԵԱԴ»: (more…)

Read Full Post »

ԵԱԴ թերթի հյուրն է Վահան Հունանյանը, 14-րդ սերունդ 

Վահան Հունյանը մեկն է ԵԱԴ այն սաներից, ով իր ձեռքով կերտել է իր կյանքի ուղին՝ ֆիզիկայից մինչ դիվանագիտություն։ Ցանկացած քաղաքական հարց Վահանի շուրթերով ստանում է իր պատասխանը։ Դժվար թե Վահանի ծանոթների մեջ մի մարդ գտնվի, ով նրա հետ չի բանավիճել, քանզի բանավեճը նրա սիրելի զբաղմունքներից մեկն է, և բոլորովին էլ այն պատճառով չէ, որ իր կարծիքով ինքը բոլորից խելոք է, պարզապես դա նրա համար ձեզանից մի նոր բան սովորելու զվարճալի ուղիներից մեկն է։

Իսկ թե ինչպես է Վահանը հասնում իր նպատակներին փորձենք իմանալ հենց իրենից։

– Վահան, ի՞նչ նպատակ ունես կյանքում:

– Կյանքում նպատակներս կարելի է բաժանել ըստ ոլորտների։ Մասնագիտական ոլորտում՝ հասնել հնարավորինս կատարելության այն գործում, որն անում եմ և գիտելիքներս ու հմտություններս ներդնել հարատև և կենսունակ պետության կայացման մեջ։ Հանրային ոլորտում՝ լինել պատասխանատու քաղաքացի և համայնքի բարեխիղճ անդամ: Անձնական ոլորտում՝ «միշտ լինել ընտանիքիս կողքին», լինել կնոջս համար հավատարիմ և սիրող ամուսին, երեխաների համար՝ հոգատար և ոչ պակաս սիրող հայր (սա ապագայում է լինելու, էլի ։D), ընկերների համար՝ հասանելի և հուսալի:

– Ինչի՞ց սկսեցիր քո մասնագիտական ուղին:

– Ավարտելով դպրոցը՝ ընդունվել եմ Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ։ Ուսանողական տարիներին բավական ակտիվ եմ եղել՝ ներգրավված ներհամալսարանական ուսանողական մարմիններում,  երիտասարդական ՀԿ-ներում և նախաձեռնություններում։ Ավարտելով բակալավրիատը՝ զորակոչվել եմ ՀՀ Ազգային բանակ։ Ծառայությունը ավարտելուց հետո սկզբնապես մտադրված էի կրթությունս շարունակել արևտմյան բուհերից մեկում։ Սակայն այդ ընթացքում իմացա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում ընդունելության մասին ու որոշեցի դիմել։ Դիմումս հաջողությամբ պսակվեց։ (more…)

Read Full Post »

Read Full Post »

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում, այսօր` մայիսի 12-ին, տեղի է ունեցել «Արաբական երկրների լիգայի» մոդել-համաժողովը, որը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երիտասարդ առաջնորդների դպրոցը։

Խորհրդաժողովում Երեւանի բուհերը ներկայացնող 30 ուսանողներ, հանդես գալով Արաբական երկրների լիգայի խորհրդի, ինչպես նաեւ դիտորդ պետությունների դեսպանների դերում, առաջարկել են Իրանի խնդրի լուծման իրենց տարբերակները։

Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանն ընդգծել է ուսանողների շրջանում անցկացվող նման մոդել-խորհրդաժողովների դերը միջազգային հարաբերությունների ոլորտում։ Նա տեղեկացրել է, որ «Արաբական երկրների լիգա» մոդել-համաժողովը տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ։ «Հայաստանում շատ են կազմակերպվել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի մոդել-համաժողովներ, սակայն արաբական պետությունների հետ առնչվող նման ձեւաչափի միջոցառում չի եղել, չնայած այն հանգամանքին, որ մենք սերտ առնչություն ունենք Արաբական աշխարհի հետ»,- ասել է Արտակ Շաքարյանը: Նա հատկապես կարեւորել է այն հանգամանքը, որ երիտասարդներն անդրադառնում են Իրանի խնդրին: «Մենք պետք է փորձենք կանխատեսել Իրանի հետ կապված զարգացումները եւ տարածաշրջանի արձագանքը, ինչը մեզ խիստ անհրաժեշտ է ապագան վերլուծելու, մեր դիրքորոշումը մոդելավորելու համար»,-ընդգծել է նա:

Մոդել-համաժողովը ոչ միայն ուսուցողական նպատակ ունի, այլեւ բարելավում է երիտասարդների՝ բանակցություններ վարելու, հաղորդակցման եւ համաձայնության գալու հմտությունները։ «Արաբական երկրների լիգա» մոդել-համաժողովի մասնակիցները հիմնականում միջազգային հարաբերությունների, արեւելագիտության, քաղաքագիտության բաժինների ուսանողներ էին։

Աղբյուրը` http://news.am/arm/news/105220.html

Read Full Post »

Older Posts »

%d bloggers like this: