Feeds:
Posts
Comments

Archive for October, 2011

2011թ. հոկտեմբերի 30-ին ԵԱԴ ՍԱ-ի մինի ֆուտբոլի հավաքականը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց “Գարանտ-Լիմենս” ապահովագրական կազմակերպության ֆուտբոլային թիմի հետ: Մեր թիմն հանդես եկավ հետևյալ կազմով. Դարպասապահ` Դավիթ Սանասարյան /6-րդ սերունդ/, պաշտպանությունում խաղում էին Մհեր Սահակյանը/9-րդ սերունդ /, Սարգիս Գրիգորյանը/1-ին սերունդ /, Խոսրով Հակոբյանը/ԵԱԴ ՍԱ անդամ/, Տիգրան Վարդապետյանը/4-րդ սերունդ/, հարձակման գծում` Սարգիս Ասատրյանը/ԵԱԴ ՍԱ անդամ/, Հրաչ Շահվերդյանը/14-րդ սերունդ/, Կարապետ Կոգարովը/12-րդ սերունդ/, Արմեն Սուքիասյանը/14-րդ սերունդ/:

Խաղի հենց սկզբնամասում մեր թիմը տիրեց նախաձեռնությանը և Սարգիս Ասատրյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, հաշիվը 3:1 էր, երբ Հրաչ Շահվերդյանի հիանալի փոխանցումից հետո Արմեն Սուքիասյանը հաշիվը դարձրեց 4:1: Սրանից հետո մեր թիմը կարծես թուլացրեց ճնշումը և “Գարանտ-Լիմենսին”  հաջողվեց հաշիվը հավասարեցնել: Տակտիկական նոր դասավորությունների շնորհիվ ԵԱԴ թիմը ուժեղացրեց ճնշումը և Կարո Կոգարովն ու Հրաչ Շահվերդյանը շուտով հաշիվը դարձրեցին 6:4: (more…)

Read Full Post »

Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում  ՀՀ նախագահի ամենամյա կրթական երրորդ մրցանակակիրն  էլ  ունեցավ  Երիտասարդ Առաջնորդների Դրպոցը :

Այս մրցույթն անցակցվում է 2005թ.-ից ի վեր, որին մասնակցում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի և Հայաստանի առաջատար վարժարանների ուսանողներն ու աշակերտները: Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված են ինչպես ոլորտի առաջավոր մասնագետներ, այնպես էլ հասարակական, հոգևոր, քաղաքական և այլ ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչներ:

Եվ հենց ԵԱԴ-ի 17-րդ հոսքի սանն է այս տարի Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևների 2011թ. մրցանակաբաշխության լավագույն բակալավր ճանաչվել, ինչի համար էլ շնորհավորում եմ և’ ԵԱԴ-ին, և’ ինքս ինձ, քանի որ պատիվ ունեմ նույն հոսքում սովորելու խոստումնալից ապագա և մեծ ձեռքբերումներ ունեցող 20-ամյա մեծ հայրենասերի հետ, ում անունը մենք դեռ բազմիցս լսելու ենք մոտ ապագայում: (more…)

Read Full Post »

«ԵԱԴ-ը ոգի է տալիս», Ստեփան Խզրթյան

Վերջին շրջանում ԵԱԴ ընդունված երիտասարդ առաջնորդները հաճախ են հետաքրքրվում, թե ովքեր են ԵԱԴ առաջին հոսքերի սաները, որտեղ են և ինչով են զբաղվում։ Նրանցից մեկն է Ստեփան Խզրթյանը՝ ԵԱԴ 2-րդ հոսքի ուսանող։

Ստեփանը սովորել է ԵՊՀ-ում, ստացել քաղաքագետի որակավորում, այնուհետև որպես իրավաբան սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, Քեմբրիջի համալսարանում և արդեն ետ դարձի ճանապարհին որոշել, որ չի ուզում իրավաբան լինել։ «Քեմբրիջում սովորելուս մի տարվա ընթացքում ինձ մի հարց էի տալիս. «Ի՞նչ եմ ուզում ես», ու արդեն ետ դարձի ճանապարհին, երբ Նյու-Յորքից թռնում էի Լոնդոն, որ գամ Երևան (Նյու-Յորքում երկու ամիս դասընթացների էի մասնակցում), ինքնաթիռում հասկացա, որ իրավաբան չեմ դառնալու։ Ես ուզում եմ դառնալ մենեջմենթի, ռազմավարության և կազմակերպության (organization) մասնագետ»,– ասում է Ստեփանը։ «Մինչև գնալս գիրք էի կարդում մենեջմենթի մասին և  հասկացա, որ այն ամենին, ինչ արվում է մենեջերի կողմից, ես  հաղորդակից եմ եղել քաղաքացիական դաշտում և արել եմ հաճույքով, սիրելով, ու մտածեցի, որ, եթե կարողանամ դա անել ամբողջ կյանքս և ապրուստ վաստակել դրանով, շատ երջանիկ մարդ կլինեմ»,– պատմում է Ստեփանը։  Լինել ազատ որոշումների մեջ և անել այն, ինչից կյանքում իսկապես հաճույք ես ստանում, այս ենք մենք սովորել ԵԱԴ-ում, ինչը փորձում և կիրառում ենք կյանքում։ (more…)

Read Full Post »

Open to: up to 15 qualified Armenian citizens with a minimum of 3 years work experience on issues of public policy and public administration from Armenian Ministries and other government bodies. No particular academic background is required, but individuals demonstrating an academic understanding of the subject field will be given a preference in the selection process.

Duration: approximately 5 months: on/around January 2012 – June 2012

Location: Fletcher School of Law and Diplomacy (Medford, Massachusetts, USA)

Details: (more…)

Read Full Post »

Այս շաբաթը Երիտասարդ Առաջնորդների դպրոցում հագեցած էր սպորտային միջոցառումներով: Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ընկերական հանդիպում ԵԱԴ ՍԱ-ի մինի ֆուտբոլի հավաքականի և Akumb.am-ի միջև: Մեր թիմը հանդես եկավ հետևյալ կազմով Մհեր Սահակյան (9-րդ հոսք), Հրաչյա Շահվերդյան (14-րդ հոսք), Խոսրով Հակոբյան (ԵԱԴ ՍԱ անդամ), Կարո Կոգարով (12-րդ հոսք), Սարգիս Գրիգորյան (1-ին հոսք), Հովհաննես Եղյան (17-րդ հոսք), Սարգիս Ասատրյան (ԵԱԴ ՍԱ անդամ), Տիգրան Վարդապետյան (4-րդ հոսք):

Առաջին րոպեներից լարված պայքար ծավալվեց, բայց գնդակը կարծես չէր ցանկանում հատել դարպասային եզրագիծը: Առաջին գոլը խփեցին Ակումբ.ամ-ի տղաները, քիչ անց հաշիվն արդեն 2:0 էր, սակայն այս իրավիճակը տևեց ընդհամենը 10 րոպե, Սարգիս Ասատրյանը կրճատեց հաշվի տարբերությունը, որից հետո գոլերի հեղինակներ դարձան Մհեր Սահակյանը, Հրաչ Շահվերդյանը, Կարո Կոգարովը, Տիգրան Վարդապետյանը: 5:2 հաշվից հետո էլ մեր թիմը շարունակեց հաջողությամբ գրոհել, հատկանշական է այն հանգամանքը, որ մեր թիմն այս խաղին հանդես էր գալիս առանց հիմնական դարպասապահի, ժամանակ առ ժամանակ դարպասապահի պարտականությունները կատարում էին թիմի ավագ Մհեր Սահակյանն ու Խոսրով Հակոբյանը, Խոսրովն իր համար անսովոր դիրքում հոյակապ խաղ ցույց տվեց, բազմիցս փրկելով մեր թիմի դարպասը վերահաս գոլից: (more…)

Read Full Post »

ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի Սպորտային Ակումբը ս.թ. հոկտեմբերի 9-ին կազմակերպեց սեղանի թենիսի 2011թ. առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին 12 երիտասարդ առաջնորդներ, ովքեր բաժանվեցին 4 խմբի: Յուրաքանչյուր խմբում առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրածները անցան խաղի 1/4-րդ եզրափակիչ, իսկ մյուսները շարունակեցինպայքարը 6-12-րդ տեղերի համար: Հենց առաջին տուրից անզիջում պայքար  ծավալվեց, որը իր հանգուցալուծումը գտավ եզրափակիչ խաղում: Մրցանակային առաջին տեղի համար լարված պայքար ծավալվեց, իսկ մասնակիցներին ոգևորում էին իրենց  ծանոթներն ու հին ընկերները, ովքեր իրենց հաճելի զրույցներով ու մրցույթի վերաբերյալ իրենց բուռն քննարկումներով մթնոլորտը առավել ջերմացրին:

1/4  եզրափակչում իրենց ուժերը չափելու համար հանդիպեցին Մհեր Սահակյանը (9-րդ սերունդ)Մհեր Սիմոնյանը (ԵԱԴ ՍԱ անդամ), Արմեն Ղուկասյանը (ԵԱԴ թիմ), Սամվել Պարզյանը (ԵԱԴ ՍԱ անդամ), Սարգիս Ասատրյանը (ԵԱԴ ՍԱ անդամ), Արման Հովհանիսյանն (3-րդ սերունդ) ու Տիգրան Վարդապետյանը (4-րդ սերունդ) և Սարգիս Գրիգորյանը (1-ին սերունդ)(more…)

Read Full Post »

Բնությունը շռայլ է գտնվել մեզ՝ հայերիս հանդեպ ու մեր լեռնաշխարհին է ընծայել բերք ու բարիքի ստեղծման համար անհրաժեշտ ամեն նախապայման՝ պարարտ հող, արև, ջուր,….: Թերևս սա է պատճառներից կարևորագույնը, ինչը կարող է ստիպել արգենտինացի գյուղատնտեսին թողնել իր հայրենիքն ու գալ մեր երկիր՝ ստեղծելու ու զարգացնելու խաղողագործությունը:

Վերջերս Երիտասարդ առաջնորդների դպրոցը  “Տիեռաս դե Արմենիա” ՓԲԸ-ի կողմից  հրավեր ստացավ՝ մասնակցելու խաղողի ամենամյա բերքահավաքի: 10-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ սերունդների սաներից բաղկացած խումբը հոկտեմբերի 8-ի առավոտյան ուղևորվեց Արմավիր մարզի Արևադաշտ գյուղ: Ճանապարհն անցավ բավականին թեթև ու արագ: Տեղ հասնելուն պես մեզ դիմավորեց  արգենտինացի գյուղատնտեսը, ում և պատկանում են այդ հողերը: Նա բացատրեց մեզ ոռոգման իր մեթոդները, ըստ որի խաղողի յուրաքանչյուր շարք ստանում է, այսպես կոչված, կաթիլային ոռոգում: (more…)

Read Full Post »

Older Posts »

%d bloggers like this: