«Երիտասարդ առաջնորդների դպրոցը» «Ինեկոբանկ»–ի աջակցությամբ կազմակերպում «Մի կին – Մի աշխարհ» խորագրով լուսանկարների մրցույթը, որը մեկնարկում է սույն թվականի –– ից և որին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները։ Մրցույթի միակ պահանջը ներկայացված լուսանկարներում կանանց՝ հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածության և ստեղծագործ մոտեցմամբ կնոջ կերպարի ներկայացումն է։
Մրցույթին ներկայացված լուսանկարները դրվելու են օն–լայն քվերակության մրցույթի պաշտոնական բլոգում, որի հիման վրա և պրոֆեսիոնալ ժյուրիի եզրակացությամբ կորոշվեն մրցանակակիրները։ Լավագույնների առաջին եռյակի համար սահմանված է գումարային մրցանակ՝ համապատասխանաբար 100 000 դրամ, 60 000 դրամ և 40 000 դրամ, ինչպես նաև նախատեսված են խրախուսական մրցանակներ։
Լավագույն լուսանկարները կներկայացվեն սույն թվականի ապրիլի 7–ին մեկնարկող «Մի կին – Մի աշխարհ» ցուցահանդեսին, որի բացումը տեղի կունենա «Սիրահարների» այգում պատրաստվելիք բացօթյա ցուցասրահում, ապա կտեղափոխվի Նարեկացի արվեստի միության ցուցասրահ։
Դիմումները ընդունվում են սույն թվականի – մինչև 2010թ ապրլի 5–ը ներառյալ officialwomanphoto@gmail.com հոսցեով /ամենափոքր չափսը 300kb/: Հարցերի դեպքում մի զլացեք գրել մեզ նույն հասցեով իսկ հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր պաշտոնական բլոգը http://womanphoto.wordpress.com/ ։
[…] https://armenianleaders.wordpress.com/2010/03/11/onewoman/ […]