5-ը ապրիլի, 2012թ.
ԵԱԴ ֆուտբոլային թիմը ապրիլի 5-ին «Ֆան քլաբ քափ» առաջնության շրջանակներում խաղաց իր երկրորդ խաղը իտալական «Նապոլիի» երկրպագուների թիմի հետ: Թե ԵԱԴ-ը, թե «Նապոլին» հաղթել էին առաջին խաղում ու երեքական միավորով կիսում էին «Ե» խմբի առաջին հորիզոնականը, խաղում որոշվելու էր, թե երկրորդ տուրից հետո ով կզբաղեցնի առաջին հորիզոնականը: ԵԱԴ-ը խաղում էր հետևյալ կազմով` Տիգրան Բեկթեմուրյան, Մհեր Սահակյան, Սարգիս Գրիգորյան, Նաիրի Մեսրոպյան, Տիգրան Վարդապետյան, Հրաչ Շահվերդյան, Սարգիս Ասատրյան, Սամվել Պարզյան և Կարո Կոգառով:
Առաջինը հաջողության հասան «Նապոլիի» տղաները, սակայն ԵԱԴ-ը մի քանի րոպե հետո հավասարեցրեց հաշիվը: Խաղի առաջին խաղակեսում հավասար պայքար էր, բայց երկրորդ խաղակեսում մեր թիմը հետևողականորեն մեծացնում էր ճնշումը «Նապոլի»-ի դարպասներին, ինչը հնարավորություն տվեց ԵԱԴ թիմին անցնել առաջ հաշվի մեջ ու հաղթանակ տոնել 3:2 հաշվով: Դե ինչ, մեր թիմը շարունակում է հաղթարշավը: Մեր թիմը նպատակասլաց խաղով հաղթանակ տոնեց ու ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Գոլերի հեղինակ դարձան Սարգիս Ասատրյանը (2 գոլ), Կարո Կոգառովը (1 գոլ): Ապրիլի 8 –ին ժամը 18:00-ին տեղի կունենա խմբային մրցաշարի վերջին հանդիպումը «Ռոմայի» հետ: Ամբողջ թիմի անունից շնորհակալություն եմ հաղթում մեր երկրպագուներին, ովքեր քիչ էին «Նապոլի»-ի երկրպագուներից, բայց մինչև վերջ ոգևորեցին մեր թիմին ու իրենց ներդրումն ունեցան մեր հաղթանակում:
Մհեր Սահակյան, ԵԱԴ 9-րդ սերունդ,
Սպորտային Ակումբի հիմնադիր