Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘ցուցահանդես’

ԵԱԴ 10-րդ հոսքի մի խումբ սաների կողմից իրականացված «Ճանաչենք Հայաստանը» ծրագիրն անկասկած կարելի է ԵԱԴ-ի ամենահաջողված ծրագրերից մեկը համարել։ Այդ մասին խոսում են թե՛ թվերը, թե՛ մասնակիցների կարծիքներն ու տպավորությունները՝ 15 արշավ, 200 մասնակից, 3 ցուցահանդես, ավելի քանի 2000 այցելու։

Ծրագիրը սկիզբ է առել 2009թ. հուլիսին։ Նրա առջև դրված նպատակը սեփական հայրենիքը ճանաչելն ու այն սեփական հայացքով ներկայացնելն էր։ Արդյունքները չստիպեցին երկար սպասել։ Մեր երիտասարդները, որոնք այնքան էլ տեղեկացված չեն իրենց հայրենիքի հրաշքների մասին, չափից դուրս գամված են համակարգիչներին ու վիրտուալ աշխարհին, ամեն օր առնչվում են  ուրբանիզմի խնդիրներին ու կլանվում դրանցով, իրենց համար մի նոր աշխարհ բացահայտեցին, բացահայտեցին իրենց հայրենիքը, մի նոր վերաբերմունք այդ հայրենիքի նկատմամբ։ (more…)

Read Full Post »

«Երիտասարդ առաջնորդների դպրոցը»–ը և «Ինեկոբանկ»-ը կազմակերպել է «Մի կին – Մի աշխարհ» խորագրով լուսանկարների մրցույթը, որը մեկնարկել է մարտի 12-ին: Մրցույթի միակ  պահանջը ներկայացված լուսանկարներում կանանց՝ հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածության արտացոլումն է,  նպատակը` կանանց միամսյակը յուրահատուկ ձևով տոնելը:

Միջոցառման տեղեկատվությունը տարածվել է հիմնականում սոցիալական ցանցերի, ուս. խորհուրդների, համապատասխան վայրերում 350 պոստերների փակցման միջոցով: Բացի դրանից, կազմակերպվել է ֆլեշ-մոբ մայրաքաղաքի մարդաշատ վայրերում` Կասկադում, Շառլ Ազնավուրի հրապարակում, Հյուսիսային պողոտայում: Արդյունքում ունենք ավելի քան 70 հեղինակներ,  300 հատ լուսանկարներ, բլոգում օրական մինչև 3000 այցելուներ, իսկ հայտերի ընդունումը դեռևս չի ավարտվել:

Նախագծի ներկայացումը Դպրոցում` մարտի 31-ին

Նախագծի ներկայացումը Դպրոցում` մարտի 31-ին

Մրցույթին ներկայացված լուսանկարները ապրիլի 5–6 դրվել են օն–լայն քվերակության մրցույթի պաշտոնական բլոգում, որի հիման վրա պրոֆեսիոնալ ժյուրին կորոշի մրցանակակիրներին։ Լավագույնների առաջին եռյակի համար սահմանված են գումարային մրցանակներ՝ համապատասխանաբար 100000 դրամ, 60000 դրամ, 40000 դրամ և այլ խրախուսական մրցանակներ։

 Մրցանակների հանձնումը տեղի կունենա (more…)

Read Full Post »

%d bloggers like this: