Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘Սպորտային ակումբ’

ԵԱԴ  թերթի  հյուրն է  Տիգրան  Վարդապետյանը, ԵԱԴ 4-րդ սերնդի սան, ԵԱԴ ՍԱ շախմատի առաջնության  կրկնակի  չեմպիոն

Առաջնորդն, առաջին հերթին, մտածող մարդն է, և ոչ թե պարզապես մտածող, այլ՝ ռազմավարական մտածողություն ունեցող։ Իսկ ռազմավարական մտածողության ձևավորման լավագույն հարթակներից մեկը շախմատն է, ուր մտածված ու կարևոր է յուրաքանչյուր քայլը։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ ԵԱԴ սաներից շատերը շախմատ են խաղում ու մրցում միմյանց հետ իրենց ուղեղների ճկունությամբ։ Այս հոդվածի հերոսը ԵԱԴ Սպորտային Ակումբի կողմից կազմակերպված շախմատային մրցաշարի կրկնակի չեմպիոն Տիգրան Վարդապետյանն է, ով ԵԱԴ 4-րդ սերնդի սան է, այժմ արդեն՝ շրջանավարտ։ «Առաջնորդների հետ խաղալիս միշտ էլ դժվար մրցակցություն է սպասվում, սակայն, միաժամանակ, ավելի հետաքրքիր: Մեծ պատիվ եմ համարում հաղթել այդ մրցաշարերում»,-ասում է Տիգրանը:

(more…)

Advertisements

Read Full Post »

2011թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Ե.Ա.Դ Սպորտային ակումբ Արշավականներ ակումբ ֆուտբոլային հանդիպումը։

ԵԱԴ ՍԱ-ն հանդես եկավ հետևյալ կազմով դարպասապահ Սանասարյան Դավիթ, պաշտպաններ Սահակյան Մհեր, Հակոբյան Խոսրով, Գրիգորյան Սարգիս, հարձակվողներ Հրաչյա Շահվերդյան, Կարո Կոգարով, Սամվել Պարզյան, Արմեն Սուքիասյանը։

Հանդիպումը շատ լարված սկսեց, թիմերը առաջին խաղակեսում փոխանակեցին չորսական գոլեր, գոլառատ առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի, որից հետո թիմերը փոխեցին կիսադաշտերն ու երկար ժամանակ, կարծես թիմերը չէին կարողանում գտնել հակառակորդի դարպասը տանող կարճ ուղիներ։ Գովեստի խոսքեր կարելի է ասել, երկու թիմերի դարպասապահներին, (more…)

Read Full Post »

“Ոչ միայն մտքով ենք առաջինն, այլ նաև` <<բազկով>>”

Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի Սպորտային Ակումբը /ԵԱԴ ՍԱ/ հիմնադրվել է 2010թ.-ի հուլիսի 25-ին Մհեր Սահակյանի, 9-րդ հոսք, և Համլետ Թադևոսյանի, 11-րդ հոսք, կողմից: Ակումբն առաջնորդվում է “Ասենք ո’չ ծխախոտին և գիրությանը, ասենք այո’` առողջ ապրելակերպին” նշանաբանով: ԵԱԴ Սպորտային ակումբը, ինչպես արդեն հուշում է նշանաբանը, ի սկզբանե  նպատակ ուներ երիտասարդության շրջանում տարածել առողջ ապրելակերպի գաղափարախոսությունը:  Մյուս կողմից ԵԱԴ ՍԱ-ն հնարավորություն է տալիս ԵԱԴ-ի անդամներին համատեղել առաջնորդության դասերը և ֆիզիկականն ու սպորտային վիճակի պահպանումը, այսինքն սեփական առողջությունը  կոփելուն զուգահեռ երիտասարդները զարգացնում են առաջնորդ երիտասարդների համար կարևոր որակներ. խմբերի ներսում ձևավորվում և ամրապնդվում է թիմային մտածելակերպը: (more…)

Read Full Post »

%d bloggers like this: