Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘սանիկ’

Քիմիկոս, գիտնական, լաբորատորիա, հոդվածներ միջազգային ամսագրերում, ուսուցիչ, դասարան, քիմիայի դաս, բանաձևեր… Ո՞ւմ պատկերացրեցիք այս կարճ նկարագրից, երևի թե 60 տարեկան գզգզված մազերով մի ցնդած գիտնականի, որն ընդհանրապես կտրված է ռեալ կյանքից ու ապրում է գիտության իր աշխարհում։ Ասեմ, որ դուք սխալվել եք։ Այս բառերը նկարագրում էին մոտ 20 տարեկան մի երիտասարդ օրիորդի, որին բացի այս բառերից կարող ենք նկարագրել նաև որպես անսպառ երևակայություն, կրեատիվ մտածելակերպ, նորարար գաղափարներ ունեցող մի մարդ, որն իսկապես կարող է արժանանալ ԵԱԴ 12-րդ հոսքի «լավագույն հրեշտակի անվանակարգին ու անվերջ զարմացնել իր ներքին էներգիայով ու եռանդով։

Եթե դեռևս չեք կռահել, թե ում մասին է խոսքը, ապա հուշեմ, հոդվածիս հերոսը Վիկտորիա Ռստակյանն է։ Վիկտորիան առաջնորդ է իր հոգով ու էությամբ, ԵԱԴ արժանի սան, որն իր կյանքում առաջնորդվում է դպրոցում քննարկված բոլոր սկզբունքներով, ունի կյանքում նպատակ ու չի վհատվում դժվարություններից։ Նա երազանք ունի՝ լինել քիմիայի ուսուցիչ աշխարհահռչակ լավագույն դպրոցներից մեկում, և հաստատակամ առաջ է շարժվում դեպի իր երազանքը։

Ուսուցչի գործն ամենակարևոր ու շնորհակալ գործերից մեկն է, քանի որ լավ ուսուցչին հիշում ենք ամբողջ կյանքում, իսկ նրա դասերն իրենց հետքն են թողնում մեր հիշողության մեջ ու օգնում ամբողջ կյաքում։ Իսկ Վիկտորիան հենց այդպիսինն է, ուսուցիչ, որը խոսում է աշակերտների լեզվով։ (more…)

Advertisements

Read Full Post »

Ամեն մի հաճելին լինում է այսպես` անսպանելի ու անմոռաց:

Երիտասարդ առաջնորդներն ամիսներ շարունակ սպասում էին ծաղկաձորյան այս հանդիպմանը: Հանդիպումը կայացավ հոկտեմբերի մեկին: Եղանակը սաստիկ ցուրտ էր, բայց երիտասարդ առաջնորդների հոգին ջերմ էր համախմբվածությունից ու փոխադարձ սիրուց :

Ծրագիրը հագեցած էր ու չափազանց հետաքրքիր: Խաղաքարտերով կազմավորվեցին թիմեր ու սկսվեցին կոլոկտիվ խաղեր: Հենց այստեղ էր, որ երևան էին դուրս գալիս միասնականության գաղափարը: Միշտ հիացել եմ այն փաստով, որ անհատականություն ունեցող առաջնորդը պատրաստակամ է առավելագույնն անել թիմի համար ու թիմային հաղթանակը համարել իրենը:

Հատկանշանակ է, որ թեև 12-րդ սերունդը համեմատաբար <<հին>> սերունդ լինելով պատրաստակամ աշխատում էր 14-րդ սերնդի հետ և  այդ համախմբվածության արդյունքում ծնվեցին նոր համագործակցման տարբերակներ:

(more…)

Read Full Post »

Ավարտվեց… Ավարտվեց այդքան երկար սպասված Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի 12-րդ հոսքի համար հատուկ կազմակերպված մեկամսյա դասընթացը նվիրված “7 habits of mostly effective people” գրքին և խորհուրդներին: Դասընթացները  կազմակերպված էին այնպես, որ յուրաքանչյուր դաս անցնում էր յուրահատուկ խաղի և քննարկման տեսքով` մասնակիցների անմիջական մասնակցությամբ: Լինում էին բազում քննարկումներ, կյանքից վերցված իրական պատմությոններ, յուրաքանչյուրիս համար մատչելի ձևով նյութի ներկայացում: Ուշագրավն այն է, որ սովորույթներից յուրաքանչյուրը կյանքում գեթ մեկ անգամ առնչվել է մեզ հետ: Վերջին դասն էլ  առանձնացավ յուրովի: Դասընթացի բոլոր մասնակիցները իրար առջև նստած պատմում էին իրենց

 տպավորությունների և ստացված գիտելիքների մասին: Մի քանիսն էլ առանձնացան իրենց օրիգինալ և շատ հետաքրքիր  պատասխաններով:

Բայց ուրախությամբ պետք է նշեմ այն հանգամանքը, որ մեկասմյա դասընթացի կազմակերպման փաստը պայմանավորված չէր միայնինֆորմացիայի տրամադրմամբ: Հենց առաջին դասընթացի անմիջապես ավարտից հետո բոլոր մասնակիցները ընդգրկվեցին մի շատ հետաքրքիր ու բազում անակնկալներով խաղում: (more…)

Read Full Post »

 «14.1-ի՞ց ես, թե՞` 14.2»….այս հարցը հաճախ լսվում է ոչ միայն 14-րդ հոսքի ներսում, այլև այլ հոսքերի կողմից: Իսկ ինչպե՞ս առաջացավ այդ տարանջատումը: Տարանջատման գաղափարը, որն առկա շատերի մոտ առաջացել է դեռ անցած տարվանից, երբ առաջնորդների դպրոցում ձևավորվեցին առանձին-առանձին 14.1 և 14.2 խմբեր` առաջնորդության երեքամսյա դասընթացների կազմակերպման նպատակով` հետագայում դրանց միավորման ակնկալիքով:

Խմբերի միավորումը տեղի ունեցավ 2011թ.-ի ձմռանը: Դասընթացների հենց սկզբից բաժանումը 14.1 և 14.2 խմբերի ակներև էր: Յուրաքանչյուր խմբի անդամ նստում էր իր նախկին խմբի անդամների հետ և խմբակային շփումը, որպես այդպիսին, գրեթե բացակայում էր:

Սակայն այդ երևույթը չէր կարող երկար տևել, և որպես իսկական առաջնորդներ, մենք հանձն առանք միավորման գործընթացի կազմակերպումը:

  Առաջին միացյալ «միջոցառումը», որը կազմակերպվեց, դա միացյալ «Մաֆիա» խաղալն էր: Սակայն դա դեռ բավարար չէր: Հաջորդ քայլը եղավ Բուսաբանական այգում «պիկնիկի» կազմակերպումը: Այգում կազմակերպած մնջախաղը, վոլեյբոլը, ֆուտբոլը, ինչպես նաև դիպլոմատիկ խաղը, մեզ հնարավորություն տվեց միմյանց ճանաչել դպրոցից դուրս և ավելի մտերմանալ:

(more…)

Read Full Post »

Վերջապես երկար սպասումից հետո հուլիսի 1-ից վերսկսվեցին 12-րդ հոսքի դասերը։ Մեկ ամիս շարունակ հանդիպում ենք շաբաթը երկու անգամ՝ ծանոթանալու “7 habits of mostly effective people” գրքին և խորհուրդներին։ Այնուհետև պռեզենտացիա, քննություն և արձակուրդ։ Սեպտեմբերից 12-րդ հոսքը վերսկսելու է աշխատանքները ծրագրերի վրա։

Ակնկալիքները դասընթացից մեծ էին, կարոտը՝ շատ։ Ամենից շատ սպասված իրադարձությունը «հրեշտակ-սանիկ» խաղն էր, որին բոլորը սպասում էին սրտի թրթիռով ու մեծ հետաքրքրասիրությամբ։ Եվ ահա, դերերը բաժանված են, հրեշտակները գտել են սանիկներին, իսկ սանիկներն էլ արդեն սկսել են վայելել իրենց պահապանների ուշադրությունն ու հոգատարությունը, իսկ ոմանք էլ անվերջ տխրում ու բողոքում են, որ իրենց հրեշտակը չի հայտնվել։ Արդեն ստացել են առաջին նվերները, հյուսվել են ինտրիգներ։ (more…)

Read Full Post »

%d bloggers like this: