Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘Ռոմա’

Ապրիլի 8-ին կայացավ Ֆան քլաբ քափ ֆուտբոլի սիրողական առաջնության խմբային մրցաշարի վերջին հանդիպումը։ ԵԱԴ թիմը երրորդ փուլում էլ հաղթանակ տարավ՝ այս անգամ ջախջախելով «Ռոմա» թիմին 17:3 հաշվով։  6 գոլ խփեց Սարգիս Ասատրյանը,  3 գոլ Մհերը, 2 գոլ Հրաչը, 2 գոլ Կարոն, մեկական գոլի հեղինակ դարձան Սարգիս Գրիգորյանը, Սամվելը, Տիգրանը Արմենը։Կամային խաղ ցուցադրեց դարպասապահ Տիգրան Բեկթեմուրյանը, ով անտեսելով վնասվածքը շարունակեց պաշտպանել դարպասը։ Այսպիսով ԵԱԴ թիմը երեք խաղում երեք հաղթանակ տարավ և, զբաղեցնելով «Ե» խմբում առաջին հորիզոնականը, պայքարը կշարունակի արդեն ¼-ում։ Շնորհավորում ենք ԵԱԴ-ին, շնորհակալություն ենք հայտնում թիմի բոլոր աջակիցներին ու երկրպագուներին։

Read Full Post »

5-ը ապրիլի, 2012թ.

ԵԱԴ ֆուտբոլային թիմը ապրիլի 5-ին «Ֆան քլաբ քափ» առաջնության շրջանակներում խաղաց իր երկրորդ խաղը իտալական «Նապոլիի» երկրպագուների թիմի հետ: Թե ԵԱԴ-ը, թե «Նապոլին» հաղթել էին առաջին խաղում ու երեքական միավորով կիսում էին «Ե» խմբի առաջին հորիզոնականը, խաղում որոշվելու էր, թե երկրորդ տուրից հետո ով կզբաղեցնի առաջին հորիզոնականը: ԵԱԴ-ը խաղում էր հետևյալ կազմով` Տիգրան Բեկթեմուրյան, Մհեր Սահակյան, Սարգիս Գրիգորյան, Նաիրի Մեսրոպյան, Տիգրան Վարդապետյան, Հրաչ Շահվերդյան, Սարգիս Ասատրյան, Սամվել Պարզյան և Կարո Կոգառով:

Առաջինը հաջողության հասան «Նապոլիի» տղաները, սակայն ԵԱԴ-ը մի քանի րոպե հետո հավասարեցրեց հաշիվը: Խաղի առաջին խաղակեսում հավասար պայքար էր, բայց երկրորդ խաղակեսում մեր թիմը հետևողականորեն մեծացնում էր ճնշումը «Նապոլի»-ի դարպասներին, ինչը հնարավորություն տվեց ԵԱԴ թիմին անցնել առաջ հաշվի մեջ ու հաղթանակ տոնել 3:2 հաշվով: Դե ինչ, մեր թիմը շարունակում է հաղթարշավը: Մեր թիմը նպատակասլաց խաղով հաղթանակ տոնեց ու ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Գոլերի հեղինակ դարձան Սարգիս Ասատրյանը (2 գոլ), Կարո Կոգառովը (1 գոլ): Ապրիլի 8 –ին ժամը 18:00-ին տեղի կունենա  խմբային մրցաշարի վերջին հանդիպումը «Ռոմայի» հետ: Ամբողջ թիմի անունից շնորհակալություն եմ հաղթում մեր երկրպագուներին, ովքեր քիչ էին «Նապոլի»-ի երկրպագուներից, բայց մինչև վերջ ոգևորեցին մեր թիմին ու իրենց ներդրումն ունեցան մեր հաղթանակում:

Մհեր Սահակյան, ԵԱԴ 9-րդ սերունդ,
Սպորտային Ակումբի հիմնադիր

Read Full Post »

Մարտի 26-ին Դինամո մարզադահլիճում մեկնարկեց Fanclubs CUP մրցաշարը:

ԵԱԴ թիմն առաջին խաղում ուժերը չափեց ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող «Բանանց» ՖԱ-ի երկրպագուների թիմի հետ: Մեր թիմը հանդես եկավ հետևյալ կազմով` Տիգրան Բեկթեմուրյան, Մհեր Սահակյան, Նաիրի Մեսրոպյան, Տիգրան Վարդապետյան, Հրաչ Շահվերդյան, Արմենակ Սուքիասյան, Սարգիս Ասատրյան, Սամվել Պարզյան, Կարո Կոգառով:

Հենց առաջին րոպեներից մեր թիմը նախընտրեց հարձակողական տակտիկա և պաշարեց հակառակորդի դարպասները, սակայն առաջին խաղակեսում ԵԱԴ թիմին չհաջողվեց գրավել հակառակորդի դարպասը: «Բանանցը» երկու անգամ գրավեց մեր թիմի դարպասը, և թիմերն ընդմիջման գնացին 2:0 հօգուտ «Բանանցի»:

ԵԱԴ թիմի բոլոր տղաները համոզված էին, որ հաղթելու էին: (more…)

Read Full Post »

2012թ. մարտ-ապրիլ ամիսներին Երևանում կանցկացվի ֆան-ակումբների առաջնություն, որին մասնակցում են եվրոպական և հայկական ակումբների, այնպես էլ ազգային հավաքականների երկրպագուները:Առաջնությունը կազմակերպել է Տոտալ ֆուտբոլ մարզական շաբաթաթերթի աշխատակազմը։ Մասնակցում են քսան թիմեր, որոնք բաժանվել են հինգ խմբերի, ամեն խմբում չորս թիմ: Վիճակահանության արդյունքում ԵԱԴ թիմի հակառակորդները դարձան Բանանց, Ռոմա, Նապոլի թիմերը։ Երիտասարդ առաջնորդների դպրոցի թիմը հանդես է գալիս որպես Հայաստանի հավաքականի երկրպագուների թիմ, ԵԱԴ-Հայաստան անվամբ։ ԵԱԴ-ը հանդես կգա հետևյալ կազմով՝
Դարպասապահ
1. Բեկթեմուրյան Տիգրան 
12. Սանասարյան Դավիթ
Պաշտպանոթյուն
13. Մհեր Սահակյան
20. Սարգիս Գրիգորյան
5. Նաիրի Մեսրոպյան
17. Տիգրան Վարդապետյան
Հարձակվողներ
7. Հրաչ Շահվերդյան
22. Արմենակ Սուքիասյան
8. Սարգիս Ասատրյան
9. Սամվել Պարզյան
10. Կարո Կոգառով

Առաջին հանդիպումը կկայանա մարտի 26-ին, ժամը` 20:30-21:30, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ` «Դինամո» մարզահամալիրում։ Երկրպագուների մուտքը ազատ է։ Համոզված ենք, որ մեր թիմը եադականների անմիջական աջակցությամբ կհաղթի մրցակիցներին և դուրս կգա հաջորդ փուլ։

Մհեր Սահակյան,  ԵԱԴ ՍԱ հիմնադիր

Read Full Post »

%d bloggers like this: