Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘շախմատ’

օնլայն2013թ. փետրվարի 17-ին տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի չորրորդ ավանդական դարձած շախմատային առաջնությունը: Առաջին անգամ  այն անց կացվեց օնլայն ձևաչափով: ԵԱԴ շախմատային առաջնությունը մասնակիցների աշխարհագրական առումով տարածում գտավ Հայաստանից ու Վրաստանից մինչև Չինաստան ու ԱՄՆ՝ սփռվելով Սև ծովից մինչև Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսներ: Գերլարված ու, ինչպես մասնակիցներից Տաթևիկ Դերձյանը նշեց, ադրենալինաշատ մրցաշարում հաղթող ճանաչվեց Տիգրան Վարդապետյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Կարապետ Կոգարովը, երրորդը՝ Արամ Դերձյանն էր: Գեղեցիկ սեռի լավագույն շախմատիստ ճանաչվեց Տաթևիկ Դերձյանը: Դիտարժան խաղ ցուցադրեցին Մարինե Մկրտչյանն ու Արման Հովհաննիսյանը: Բոլոր մասնակիցների անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին՝ խորհուրդներով ու մրցավարությանբ օժանդակլու համար:

Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ ԵԱԴ գաղափարներն ու միջոցառումները սահմաններ չեն ճանաչում ու կարող են համախմբել բոլորին անկախ գտնվելու վայրից ու ժամային գոտիների տարբերությունից:

Մհեր Սահակյան, ԵԱԴ 9-րդ սերունդ

Advertisements

Read Full Post »

ԵԱԴ  թերթի  հյուրն է  Տիգրան  Վարդապետյանը, ԵԱԴ 4-րդ սերնդի սան, ԵԱԴ ՍԱ շախմատի առաջնության  կրկնակի  չեմպիոն

Առաջնորդն, առաջին հերթին, մտածող մարդն է, և ոչ թե պարզապես մտածող, այլ՝ ռազմավարական մտածողություն ունեցող։ Իսկ ռազմավարական մտածողության ձևավորման լավագույն հարթակներից մեկը շախմատն է, ուր մտածված ու կարևոր է յուրաքանչյուր քայլը։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ ԵԱԴ սաներից շատերը շախմատ են խաղում ու մրցում միմյանց հետ իրենց ուղեղների ճկունությամբ։ Այս հոդվածի հերոսը ԵԱԴ Սպորտային Ակումբի կողմից կազմակերպված շախմատային մրցաշարի կրկնակի չեմպիոն Տիգրան Վարդապետյանն է, ով ԵԱԴ 4-րդ սերնդի սան է, այժմ արդեն՝ շրջանավարտ։ «Առաջնորդների հետ խաղալիս միշտ էլ դժվար մրցակցություն է սպասվում, սակայն, միաժամանակ, ավելի հետաքրքիր: Մեծ պատիվ եմ համարում հաղթել այդ մրցաշարերում»,-ասում է Տիգրանը:

(more…)

Read Full Post »

Հիշում եմ, մանկությունիցս մի հետաքրքիր պատմություն, որ հաճախ պապիկս էր ինձ պատմում, երբ ամեն անգամ բերում էր ՇԱԽՄԱՏԸ և խաղում ինձ հետ: «Շախմատն այնքան հին պատմություն ունի, որ  անգամ չենք կարող ասել, թե որ ժամանակներից ի վեր է, որ մարդիկ սկսել են խաղալ այդ հիրավի ԱԶՆՎԱԿԱՆ խաղը: Անգամ թագավորները, իշխաններն են խաղացել այն»,- ասում էր պապս ու  դասավորում խաղաքարերը:

Ծագումով Հնդկաստանից Շախմատը հաճախ էր հիշատակվում միջնադարյան աղբյուրներում : Հայտնի, ինչպես նաև հավաստի աղբյուր է X դարի պարսիկ անվանի բանաստեղծ Ֆիրդուսու գլուխգործոցը` «Շահնամեն», որտեղ ըստ Ֆիրդուսու մատյանի` շախմատը ստեղծել է Հնդկաստանի թագավոր Գովը, որպեսզի դրանով սփոփի վիշտ ապրող իր մորը. արքայի մայրը, հրապուրվելով խաղով, մոռանում է իր վիշտը:

Ինքնին բառը պարսկական ծագում ունի և նշանակում է մահ արքային  (राजा की मृत्यु): Միջնադարյան Հայաստանում խաղը հայտնի էր ճատրակ անունով, որն առաջացել է սանսկրիտ չատուրանջայից և նշանակում է քառակողմ:

Հետաքրքիր մի փաստ, որը գրավում է առաջին իսկ պահից` ԱՐՔԱՆԵՐՆ ԵՆ ԽԱՂԱՑԵԼ ԱՅԴ ԽԱՂԸ: Ազնվական խաղ, որի միջոցով հնարավոր էր պարզել հակառակորդի մտքի ճկունությունը և հետագա քայլերը: Դեռևս ԽՍՀՄ տարիներին Հայաստանը հպարտացել է իր ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՈՎ (ԳՐՈՍՄԵՅՍՏԵՐՆԵՐՈՎ)` Տիգրան Պետրոսյան, Հենրիկ Գասպարյան,  Լևոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան և շատ ուրիշներ: Մարդիկ, ովքեր բարձր են պահել և շարունակում են պահել Հայաստանի Հանրապետության անունը միջազգային մրցաշարերում, և մենք` հայերս, հպարտ ենք  նրանցով, քանզի նրանց ՄՏՔԻ ՃԿՈՒՆՈՒԹՅԱՆ շնորհիվ է, որ շատ ու շատ երկրներում լսելով ՀԱՅԻ անունը միանգամից ասոցացնում են ՉԵՄՊԻՈՆԻ հետ:  (more…)

Read Full Post »

“Ոչ միայն մտքով ենք առաջինն, այլ նաև` <<բազկով>>”

Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի Սպորտային Ակումբը /ԵԱԴ ՍԱ/ հիմնադրվել է 2010թ.-ի հուլիսի 25-ին Մհեր Սահակյանի, 9-րդ հոսք, և Համլետ Թադևոսյանի, 11-րդ հոսք, կողմից: Ակումբն առաջնորդվում է “Ասենք ո’չ ծխախոտին և գիրությանը, ասենք այո’` առողջ ապրելակերպին” նշանաբանով: ԵԱԴ Սպորտային ակումբը, ինչպես արդեն հուշում է նշանաբանը, ի սկզբանե  նպատակ ուներ երիտասարդության շրջանում տարածել առողջ ապրելակերպի գաղափարախոսությունը:  Մյուս կողմից ԵԱԴ ՍԱ-ն հնարավորություն է տալիս ԵԱԴ-ի անդամներին համատեղել առաջնորդության դասերը և ֆիզիկականն ու սպորտային վիճակի պահպանումը, այսինքն սեփական առողջությունը  կոփելուն զուգահեռ երիտասարդները զարգացնում են առաջնորդ երիտասարդների համար կարևոր որակներ. խմբերի ներսում ձևավորվում և ամրապնդվում է թիմային մտածելակերպը: (more…)

Read Full Post »

Երիտասարդ առաջանորդների դպրոցի սիրելի սաներ ու շրջանավարտներ,

Դպրոցի հնգամյակին պատրաստվելիս՝ նախաձեռնել ենք մրցույթների մի շարք, որը կամփոփվի մայիսի կեսին՝ հնգամյակի արարողության ժամանակ։

Մրցույթը բաղկացած է 5 մարզաձևից՝ 1. Շախմատ; 2. Ինչ-Որտեղ-Երբ; 3. Մաֆիա; 4. Հրաձգություն ու 5. Հետախույզներ։ Վերջին խաղը ավագ սերունդների հայտնի է որպես Дозор, իսկ այլոք կարող են ծանոթանալ խաղին այստեղ։

Թիմեր

Խաղերը թիմային են՝ կազմ 7 հոգի, սակայն ամեն խաղի մասնակցելու է նրանցից 5-ը։ Թիմը հավաքում է խաղերի ընթացքում միավորներ, իսկ խաղերի ավարտին հաղթում է գումարային ամենից շատ միավորներ հավաքած թիմը։ (more…)

Read Full Post »

%d bloggers like this: