Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘նպատակ’

Առաջնորդն այն մարդն է, ով պատրաստ  է պատասխանատվություն կրել, օգնել իր թիմին և աշխատել թիմի հետ միասին։ Այսպիսին է առաջնորդին տեսնում ԵԱԴ 1-ին սերնդի սան, ԵԱԴ աշխատանքային թիմի անդամ Արմեն Ղուկասյանը։  «Իմ անձի համար ես առանորդ եմ, քանի որ կարողանում եմ, որոշակի նպատակ սահամանելով, առաջնորդել ինքս ինձ, գտնել ճիշտ ուղին և հասնել նպատակին»,- ասում է նա։ «Առաջնորդն այն մարդն է, ով թիմային որոշման ժամանակ պատասխանատվություն է կրում ամբողջ թիմի համար։ Ձգտում է օգնել, աշխատել թիմի հետ։ Նա անում է այն, ինչին տիրապետում է և գիտակցում, որ թիմում դա կարող է բոլորից լավ անել»,- այսպիսին է առաջնորդին տեսնում Արմենը։

  Նրա կյանքի ուղին շատ բազմազան ու հետաքրքիր է՝ ռադիոֆիզիկայից մինչև ֆինանսներ, սոցիոլոգիայից մինչև զինված ուժեր, տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև նախագծերի կառավարում։ Իսկ մանկության երազանքը ռեժիսոր դառնալն էր։ Կյանքի արժեքների մասին խոսելիս՝ Արմենը նշում է, որ մարդու համար ամենաթանկ բանը մարդն է։ «Եթե ընտրելու լինեմ կորցնել ընկերներին շահել բիզնեսը, թե պահել ընկերներին և կորցնել բիզնեսը, միանշանակ կընտրեմ երկրորդ տարբերակը։ Ինձ համար ընկերները, ընտանիքը ավելի կարևոր են, քան կարիերան։ Մարդը միշտ ավելի կարևոր է, քան փողը»։

Մարդկանց մեջ Արմենը կարևորում է ճկունությունը, հավատարմությունը, տրամաբանությունն ու նաև հումորը։   Ընդունում, բայց չի սիրում եսասեր մարդկանց, կարևորում  է մարդկանց վստահությունը։ «Նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները» հարցին առանց վայրկյան անգամ վարանելու պատասխանում է. «Միանշանակ ոչ, որովհետև…. Պարզ է, որովհետևի բան չկա»։

Արմենն իր կյանքում շատ մեծ տեղ է հատկացրել ԵԱԴ-ին, վերջինիս կայացմանն ու առաջընթացին։ Առաջնորդվելով այն սկզբունքով, որ չի կարելի միայն վերցնել, պետք է նաև սեփական ներդրումն ունենալ, նա ներդրել է ամենից թանկ բանը՝ իր ժամանակն ու ջանքերը։ (more…)

Advertisements

Read Full Post »

Վերջապես երկար սպասումից հետո հուլիսի 1-ից վերսկսվեցին 12-րդ հոսքի դասերը։ Մեկ ամիս շարունակ հանդիպում ենք շաբաթը երկու անգամ՝ ծանոթանալու “7 habits of mostly effective people” գրքին և խորհուրդներին։ Այնուհետև պռեզենտացիա, քննություն և արձակուրդ։ Սեպտեմբերից 12-րդ հոսքը վերսկսելու է աշխատանքները ծրագրերի վրա։

Ակնկալիքները դասընթացից մեծ էին, կարոտը՝ շատ։ Ամենից շատ սպասված իրադարձությունը «հրեշտակ-սանիկ» խաղն էր, որին բոլորը սպասում էին սրտի թրթիռով ու մեծ հետաքրքրասիրությամբ։ Եվ ահա, դերերը բաժանված են, հրեշտակները գտել են սանիկներին, իսկ սանիկներն էլ արդեն սկսել են վայելել իրենց պահապանների ուշադրությունն ու հոգատարությունը, իսկ ոմանք էլ անվերջ տխրում ու բողոքում են, որ իրենց հրեշտակը չի հայտնվել։ Արդեն ստացել են առաջին նվերները, հյուսվել են ինտրիգներ։ (more…)

Read Full Post »

%d bloggers like this: