Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘մշակույթ’

Սիրելի առաջնորդ/ներ,

Երիտասարդ առաջնորդների դպրոցը որդեգրում է նոր մոտեցում` լուսաբանելու իր սաների կյանքում տեղի ունեցող բոլոր հետաքրքիր դեպքերն ու միջոցառումները. ձևավորվում է մշակույթ և ներկայացվում է ձեր դատին… Բացի այն, որ մենք հանդիպում  ենք ամեն ամսվա վերջին աշխատանքային օրը, այլև այդ ամենը հանձնում ենք թղթին ու թողնում դարերին ի պահ… Եվ վերոհիշյալս ի գիտություն, եթե ունեք հետաքրքիր պատմություն և ուզում եք այն դառնա բոլորինը, ապա  դուք կարող եք այն լուսաբանել հենց այստեղ…  Ինչ անել… գրել A4 ձևաչափի մեկ էջանոց հետաքրքիր մի պատմություն` համապատասխան նկարներով, իհարկե, և ուղարկել ԵԱԴ-ի  Էլ. հասցեին. Schoolforyoungleaders@yahoo.com

ԵԱԴ թերթը “լույս է տեսնելու”   ամիսը մեկ անգամ…

Հարգանքով,
ԵԱԴ թիմ

Հ.Գ. այսօր հրապարակվում է ԵԱԴ թերթի 2-րդ համարը – բեռնեք այն այս հղման ներքո – http://dl.dropbox.com/u/43501742/SYL_newletter.pdf

Read Full Post »

Հուլիսի 28-ին Բյուրականում մեկնարկեց Բազե-ճամբարի երրորդ փուլը. Բազեի թռիչքն այս անգամ նարնջագույնի հովանու ներքո էր սպասվում: Նարնջագույն ճակատը ժամանեց նշանակված ժամին, երկու հարյուրից ավել եռանդուն երիտասարդների` մեծ սպասումներով լի մի ալիք ծփում էր ճամբարի փակ դարպասներին, եռում էր տրամադրությունն ու արդեն իսկ պարզ էր` ինչ անմոռանալի օրեր են սպասվում: Դարպասներից այն կողմ կապույտ ճակատն էր ամփոփում իր բազեական կյանքը ու շուտով նարնջագույնին էր հանձնելու եռագույնի իշխանությունը: Օդը լի էր ազգայինով, բազեի հիմնով, որ կարծես կանչում էր նարնջագույններին դեպի նոր` երգի ու պարի, ազգայինի ու հայրենասիրականի պատմական շնչով ու երիտասարդ ոգով ուրույն իր մոլորակը:

Բազեի այս նոր ձևաչափում այս տարի ներկայացել էր նաև ԵԱԴ-ի ինը սաներից ձևավորված ջոկատը, ինչպես Բազե-ճամբարում հետագայում անվանեցին` ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ջոկատը….  Մենք էինք, մեր մշակույթը, որ առանձնանում էր իր կազմակերպվածությամբ ու ամենակարևորը` մթնոլորտով, քանզի կազմակերպվածն ինքն էլ որակական բաղադրիչներ ունի, որոնք այս պարագայում ամենագնահատելին էին հենց առաջնորդների ջոկատում: Անձնակազմի և մյուս ճամբարականների հարգանքն ու համակրանքը վայելող այս ջոկատն ի սկզբանե առանձնանում էր բոլորից: Հսկա շարքը բացվում էր մեզնով, մեզնով էր սկսվում բանը և  մեր անունն ամեն ինչ հաստատում էր: (more…)

Read Full Post »

Բրիտանական խորհուրդը հայտարարում է մշակույթի կառավարման դասընթացների գրանցման մասին: Դասընթացները տեղի կունենան   հուլիսի 11-12 -ը «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում: (more…)

Read Full Post »

“Ուզում եմ ամեն ինչ լավ լինի, ես էլ քեֆ անեմ”

Արտո Թունջբոյաջյանը դեկտեմբերի 14-ին հանդիպում ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաների հետ: ԵՊՀ-ում / “սեւ շենք”/ երաժիշտը մոտ 3 ժամ ուսանողների հետ զրուցեց “Մշակույթ եւ առաջնորդություն”, “Առաջնորդը որպես ինքնատիպ մտածելակերպ ունեցող մարդ” եւ “Ստեղծագործ մոտեցումը հին խնդիրներին” թեմաներով:

Արտո Թունջբոյաջյանը սեր, հարգանք եւ ճշմարտություն է ուզում տալ, կիսել իր կյանքի փորձը մարդկության մասին: “Ես չեմ ասում, իմ ըսածս լավ է, բայց մարդկության համար վնաս չկա իմ մտքիս մեջ: Չեմ եկել ասելու` ես ճիշտ եմ, դուք` սխալ, այլ ելքը գտնելու, տուրիզմը զարգացնելու եմ եկել”:

Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ
Երաժիշտը մշակութային շարժում է նախաձեռնել: Ցանկանում է (more…)

Read Full Post »

%d bloggers like this: