Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘Մի կին մի աշխարհ’

Կրեատիվ մտածելակերպ, սեփականը ստեղծելու համարձակություն, հավատ սեփական ուժերին ու ամուր թիմի կարևորություն. այս արժեքներն է իր սաներին տալիս ԵԱԴ-ը։ Ինչպես ցույց է տալիս նրանց հետագա կյանքն ու գործունեությունը, այդ արժեքներն ամուր հիմք են դառնում նրանց կյանքում ու տալիս իրենց արդյունքները։ Նման հաջողված պատմության օրինակ է ԵԱԴ տարբեր հոսքերի սաներից ձևավորված այն փոքրիկ թիմը, որն այսօր նոր շունչ է բերում հայ երիտասարդների կյանք՝ քարոզելով առողջ ապրելակերպի ու հետաքրքիր ժամանցի համադրումը։ Նրանք այժմ երեքն են՝ ԵԱԴ 8-րդ հոսքի սան Արման Ավթանդիլյանը, ԵԱԴ 6-րդ հոսքի սան Լիլիթ Գևորգյանն ու ԵԱԴ 8-րդ հոսքի սան Կարեն Դերձյանը։

Ամեն ինչ սկսվեց շատ վաղուց, երբ ԵԱԴ-ում հանդիպեցին տարբեր հոսքերի սաներ, որոնք աստիճանաբար ընկերացան ու մի թիմ դարձան։ Ապա ծնվեց նրանց պրոեկտը՝ Մի կին-մի աշխարհ։ Այն ժամանակ թիմը բաղկացած էր 5-6 հոգուց, թիմում ներգրավված էին նաև Մաքրուհի Սինանյանը, Շուշան Հարությունյանն ու Աննա Եղոյանը: Եվ նրանց ջանքերով կարճ ժամանակում մեծ գործ արվեց:  «Այդ պրոեկտն իմ համար շատ մեծ փորձ էր։ Կարճ ժամանակահատվածում կարողացանք մեծ աշխատանք անել։ Այդ ընթացքում մի քանի անգամ ենք հանդիպել, նույնիսկ եղել ենք տարբեր երկրներում։ Այդ ամենը մեր մեջ հատուկ վստահություն ու շնորհակալության զգացում ձևավորեց»,- ասում է թիմի անդամ Լիլիթ Գևորգյանը։ Աստիճանաբար փոխադարձ վստահությունն ու կապն այնքան ամրապնդվեցին, որ ինչպես իրենք են խոստովանում, նրանք մի ամբողջություն դարձան, միասնական մի թիմ, որտեղ շատ մեծ է ներդաշնակությունը։ (more…)

Read Full Post »

%d bloggers like this: