Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘ճամբար’

Հուլիսի 28-ին Բյուրականում մեկնարկեց Բազե-ճամբարի երրորդ փուլը. Բազեի թռիչքն այս անգամ նարնջագույնի հովանու ներքո էր սպասվում: Նարնջագույն ճակատը ժամանեց նշանակված ժամին, երկու հարյուրից ավել եռանդուն երիտասարդների` մեծ սպասումներով լի մի ալիք ծփում էր ճամբարի փակ դարպասներին, եռում էր տրամադրությունն ու արդեն իսկ պարզ էր` ինչ անմոռանալի օրեր են սպասվում: Դարպասներից այն կողմ կապույտ ճակատն էր ամփոփում իր բազեական կյանքը ու շուտով նարնջագույնին էր հանձնելու եռագույնի իշխանությունը: Օդը լի էր ազգայինով, բազեի հիմնով, որ կարծես կանչում էր նարնջագույններին դեպի նոր` երգի ու պարի, ազգայինի ու հայրենասիրականի պատմական շնչով ու երիտասարդ ոգով ուրույն իր մոլորակը:

Բազեի այս նոր ձևաչափում այս տարի ներկայացել էր նաև ԵԱԴ-ի ինը սաներից ձևավորված ջոկատը, ինչպես Բազե-ճամբարում հետագայում անվանեցին` ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ջոկատը….  Մենք էինք, մեր մշակույթը, որ առանձնանում էր իր կազմակերպվածությամբ ու ամենակարևորը` մթնոլորտով, քանզի կազմակերպվածն ինքն էլ որակական բաղադրիչներ ունի, որոնք այս պարագայում ամենագնահատելին էին հենց առաջնորդների ջոկատում: Անձնակազմի և մյուս ճամբարականների հարգանքն ու համակրանքը վայելող այս ջոկատն ի սկզբանե առանձնանում էր բոլորից: Հսկա շարքը բացվում էր մեզնով, մեզնով էր սկսվում բանը և  մեր անունն ամեն ինչ հաստատում էր: (more…)

Advertisements

Read Full Post »

        Բարեկամություն առանց սահմանների` կամրջված երիտասարդական առողջ ու նախաձեռնող մտքի թելերով. մայիսի 28-ից հունիսի 7-ը հենց այս տրամադրությամբ ու տրամադրվածությամբ էր ամեն առավոտ արթնանում Բելոռուսի «Զուբրյոնոկ» ազգային մանկական առողջարանային ճամբարը: Շուրջ 90 երիտասարդներ ԱՊՀ 9 երկրներից մասն

ակցում էինԲելոռուսի Կրթության նախարարության և ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նախաձեռնած «Բարեկամություն առանց սահմանների» խորագրով երիտասարդական միջազգային ֆորումին: Բելառուս, մոլդովացի, ղազախ, ռուս, ղրղզ, ադրբեջանցի ու տաջիկ երիտասարդների հետ այնտեղ էր նաև հայկական պատվիրակությունը` կազմված Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի 5 ուսանողներից և Հայաստանի Ազգային Սկաուտական Կազմակերպության 5 պատանիներից: (more…)

Read Full Post »

%d bloggers like this: