Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘հոգևոր’

«Հիշի´ր քո Արարչին քո երիտասարդության օրերին…»

(Ժող. 12:1)

«Իրական առաջնորդը պետք է հասկանալ ու ներել կարողանա». առաջինը հենց սա են նշում ԵԱԴ 10-րդ հոսքի սաներ  Աննա Նալբանդյանն ու Արսեն Սահակյանը` խոսելով առաջնորդի հոգևոր արժեհամակարգի մասին: Շուրջ 2 տարի առաջ էր, երբ իրենց փոքր նախագծի ժամանակ ծանոթացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Տեր Վարդան աբեղա Նավասարդյանի հետ ու հրավիրեցին ԵԱԴ` ուսանողների հետ հանդիպման: Հայր Վարդանի խոսքը մեծ ոգևորություն առաջացրեց նրանց մոտ, բազմաթիվ կարծրատիպեր կոտրվեցին, քանի որ շատերը մինչև այդ կանխակալ վերաբերմունք ունեին հոգևորականների նկատմամբ: Հենց այդտեղից էլ Աննայի և Արսենի մոտ ծնվեց ԵԱԴ-ում հոգևոր ծրագիր անելու գաղափարը: Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալով` 2010թ. դեկտեմբերի 21-ին սկսեցին «Առաջնորդի Հոգևոր Արժեհամակարգը» ծրագրի առաջին փուլը: Սկզբի համար շատ արդիական թեմաներ էին ընտրվել` «Առաջնորդը և ժամանակակից Հայ Եկեղեցին», «Կախարդություն, գուշակություն և մոգություն», «Աղոթք և Սուրբ Պատարագ», «Աղանդների գործունեությունը», «Ի՞նչ է ուխտագնացությունը, ինչու՞ են գնում ուխտագնացության»… և հենց փուլի վերջին դասին Հայրավանք ու Սևանի սբ. Առաքելոց վանք ուխտագնացության գնացին: Առաջին փուլի դասախոսությունները Գևորգ սարկավագ Ալավերդյանն էր վարում: Շուրջ 3 ամիս տևած այս փուլն ավարտեցին քննությամբ, որն անցկացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ՔԴԿ դահլիճում. 4 խմբի բաժանված`ծրագրի 14 մասնակիցները ներկայացրեցին 4 պատմական աշխարհիկ առաջնորդի՝ որպես հոգևոր արժեքների կրողներ: (more…)

Advertisements

Read Full Post »

2010 թ.-ի դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երիտասարդ Առաջնորդների Դպրոցում մեկնարկեց «Առաջնորդի հոգևոր արժեհամակարգը» /ԱՀԱ/ ծրագրի առաջին փուլը: Այն իրենից ներկայացնում էր հոգևոր թեմաներով դասընթացների մի ամբողջ շարք: Ողջ առաջին փուլի ընթացքում դասավանդումն իրականացրել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գևորգ սարկավագ Ալավերդյանը: Վերջինջիս չափազանց հետաքրքիր կազմակերպած դասերը հագեցած էին հարցերի և պատասխանների փոխլրացնող մեխանիզմով, և հարուստ ու ուսուցողական հոգևոր դաստիարակությունը շարունակվում էր անգամ դասի պաշտոնական մասի, ժամի ավարտից հետո, տան ճանապարհին: Ծրագրի այս  փուլը հաջողությամբ ավարտվել է քննությամբ, որի ընթացքում ԵԱԴ-ի սաները ներկայացրել են իրենց նախապես իրականացրած համատեղ խմբային աշխատանքի արդյունքները`յուրաքանչյուրն իր  խմբի աշխարհիկ առաջնորդների հոգևոր արժեհակարգը առաջնորդության համատեքստում: (more…)

Read Full Post »

%d bloggers like this: