Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘ՀԵՆՔ’

«ԵԱԴ-ը ոգի է տալիս», Ստեփան Խզրթյան

Վերջին շրջանում ԵԱԴ ընդունված երիտասարդ առաջնորդները հաճախ են հետաքրքրվում, թե ովքեր են ԵԱԴ առաջին հոսքերի սաները, որտեղ են և ինչով են զբաղվում։ Նրանցից մեկն է Ստեփան Խզրթյանը՝ ԵԱԴ 2-րդ հոսքի ուսանող։

Ստեփանը սովորել է ԵՊՀ-ում, ստացել քաղաքագետի որակավորում, այնուհետև որպես իրավաբան սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, Քեմբրիջի համալսարանում և արդեն ետ դարձի ճանապարհին որոշել, որ չի ուզում իրավաբան լինել։ «Քեմբրիջում սովորելուս մի տարվա ընթացքում ինձ մի հարց էի տալիս. «Ի՞նչ եմ ուզում ես», ու արդեն ետ դարձի ճանապարհին, երբ Նյու-Յորքից թռնում էի Լոնդոն, որ գամ Երևան (Նյու-Յորքում երկու ամիս դասընթացների էի մասնակցում), ինքնաթիռում հասկացա, որ իրավաբան չեմ դառնալու։ Ես ուզում եմ դառնալ մենեջմենթի, ռազմավարության և կազմակերպության (organization) մասնագետ»,– ասում է Ստեփանը։ «Մինչև գնալս գիրք էի կարդում մենեջմենթի մասին և  հասկացա, որ այն ամենին, ինչ արվում է մենեջերի կողմից, ես  հաղորդակից եմ եղել քաղաքացիական դաշտում և արել եմ հաճույքով, սիրելով, ու մտածեցի, որ, եթե կարողանամ դա անել ամբողջ կյանքս և ապրուստ վաստակել դրանով, շատ երջանիկ մարդ կլինեմ»,– պատմում է Ստեփանը։  Լինել ազատ որոշումների մեջ և անել այն, ինչից կյանքում իսկապես հաճույք ես ստանում, այս ենք մենք սովորել ԵԱԴ-ում, ինչը փորձում և կիրառում ենք կյանքում։ (more…)

Advertisements

Read Full Post »

ԵԱԴ-ի հերթական ամիսն ամփոփող հավաքն էր` Դպրոցի տարբեր սերունդների ուսանողների մասնակցությամբ:  Եվ այս անգամ Հայ Երիտասարդ Նոր Քաղաքացիներ – ՀԵՆՔ Երիտասարդական Նախաձեռնությունը հատուկ պատիվ ուներ հրավիրվելու հավաքին` կիսելու նախաձեռնության գաղափարն ու ներկայացնելու նախորդ ամիսների արածը: (more…)

Read Full Post »

%d bloggers like this: