Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘Հայաստան’

«Իմ անունը Հայաստան է» երգը կատարում են Ինգա և Անուշ Արշակյանները: Տեսահոլովակի հերոսները 20-ամյա Հայաստանի Հանրապետության հասակակիցներն են, ովքեր տոնում են ՀՀ անկախության տարեդարձը և տոնական այդ օրը յուրաքանչյուրը երազում է իր և իր երկրի հաջողությունների մասին: Հերոսների մաղթանքների հիման վրա «Մաղթում եմ Հայաստանիս» կարգախոսի ներքո նկարահանվել է նաև չորս հոլովակ: Երաժշտության հեղինակն է Մանե Հակոբյանը, խոսք` Ավետ Բարսեղյան, հոլովակի ռեժիսոր` Հրանտ Երիցկինյան:

Դիտել հոլովակը (more…)

Advertisements

Read Full Post »

Նյութը վերցված է  blog.liberal.am-ից, բայց մեր Դպրոցում իրականացված դասախոսության մասին է

Երեկ` օգոստոսի 10-ին, Հանրապետության 37 հասցեում հանդիպեցին բլոգերները, ցանցառները, ծրագրավորողները և այլ ցանկացողները www.huliq.com և www.emaxhealth.com կայքերի հրատարակիչ «Hareyan Publishinq» ընկերության տնօրեն Արմեն Հարեյանի հետ: Մտահղացման հեղինակը Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի Բլոգերների ակումբն էր: Բացման խոսքում ԵԱԴ-ի անդամներից Արմեն Սարգսյանն անդրադարձավ նաև իրենց ակումբի բացմանը, որտեղ նա նշեց, որ  հայ բլոգերների միջև գրեթե չկա շփում, ուստի նրանց մոտ առաջ եկավ նման գաղափար` բացել  Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի Բլոգային ակումբը: Սա ակումբի ձեռնարկած առաջին նախաձեռնությունն էր, իսկ այնուհետև սկսվեց ու գրեթե երկու ժամ շարունակվեց մեր բոլորի ամենասիրելի համացանցի ու նրա գաղտնիքների բացահաjտումը:

Հարեյանը փորձում էր մատնացույց անել, թե ինչպե՞ս մեր ասելիքը ձևակերպենք ու հասցնենք ոչ միայն հայ, այլև` օտար ընթերցողներին: Ինչպե՞ս անենք, որ որոնողական համակարգերը մեզ լավ ճանաչեն ու հենց մեզ համարեն` որպես ամենաճշգրիտ աղբյուր: (more…)

Read Full Post »

Ը Ն Դ ՈՒ Ն Ե Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2011-2012 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչև մեկ շաբաթ տևողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար Հայաստանում (սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների), և մեկ սեմինար Ստրասբուրգում (Ֆրանսիա): Յուրաքանչյուր հաջորդ սեմինարին կհրավիրվեն միայն (more…)

Read Full Post »

“Ուզում եմ ամեն ինչ լավ լինի, ես էլ քեֆ անեմ”

Արտո Թունջբոյաջյանը դեկտեմբերի 14-ին հանդիպում ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաների հետ: ԵՊՀ-ում / “սեւ շենք”/ երաժիշտը մոտ 3 ժամ ուսանողների հետ զրուցեց “Մշակույթ եւ առաջնորդություն”, “Առաջնորդը որպես ինքնատիպ մտածելակերպ ունեցող մարդ” եւ “Ստեղծագործ մոտեցումը հին խնդիրներին” թեմաներով:

Արտո Թունջբոյաջյանը սեր, հարգանք եւ ճշմարտություն է ուզում տալ, կիսել իր կյանքի փորձը մարդկության մասին: “Ես չեմ ասում, իմ ըսածս լավ է, բայց մարդկության համար վնաս չկա իմ մտքիս մեջ: Չեմ եկել ասելու` ես ճիշտ եմ, դուք` սխալ, այլ ելքը գտնելու, տուրիզմը զարգացնելու եմ եկել”:

Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ
Երաժիշտը մշակութային շարժում է նախաձեռնել: Ցանկանում է (more…)

Read Full Post »

%d bloggers like this: