Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘լրագրող’

Խմբագիր, լրագրող, բլոգեր, ծրագրերի ղեկավար, ակտիվիստ, գեղեցկուհի աղջնակ, նաև  չարաճճի ընկեր… ինչպես էլ նրան բնութագրեմ` մեկ է , նրա նմանը չկա, նա` Բլանշն է, մեր ԵԱԴ-ի  հաջողած սաներից:

Թեև Շուշանը երիտասարդ է, բայց անցել է երկար ճանապարհ` սովորել ու աշխատել արտերկրում, խմբագրել 3 մեդիաներ, աշխատել ՀՀ-ում գործող հայտնի լրատվամիջոցներում` Ա1+, 7or.am, sobesednik.am, hetq.am և այլն:

Այժմ Շուշանը խմբագրում է cosmo.am կայքը:

Բարի գալուստ` Շուշան առաջնորդի աշխարհ:

 Շուշանն աշխատավայրում…

«Մեզ մոտ բարձր է «կանացի սոլիդարությունը»: Երեքս էլ հաջողած անհատներ ենք և կարևորում ենք թիմային աշխատանքը, ինչի արդյունքում` աշխատանքն արդյունավետ է լինում»: (more…)

Read Full Post »

Վերջապես երկար սպասումից հետո հուլիսի 1-ից վերսկսվեցին 12-րդ հոսքի դասերը։ Մեկ ամիս շարունակ հանդիպում ենք շաբաթը երկու անգամ՝ ծանոթանալու “7 habits of mostly effective people” գրքին և խորհուրդներին։ Այնուհետև պռեզենտացիա, քննություն և արձակուրդ։ Սեպտեմբերից 12-րդ հոսքը վերսկսելու է աշխատանքները ծրագրերի վրա։

Ակնկալիքները դասընթացից մեծ էին, կարոտը՝ շատ։ Ամենից շատ սպասված իրադարձությունը «հրեշտակ-սանիկ» խաղն էր, որին բոլորը սպասում էին սրտի թրթիռով ու մեծ հետաքրքրասիրությամբ։ Եվ ահա, դերերը բաժանված են, հրեշտակները գտել են սանիկներին, իսկ սանիկներն էլ արդեն սկսել են վայելել իրենց պահապանների ուշադրությունն ու հոգատարությունը, իսկ ոմանք էլ անվերջ տխրում ու բողոքում են, որ իրենց հրեշտակը չի հայտնվել։ Արդեն ստացել են առաջին նվերները, հյուսվել են ինտրիգներ։ (more…)

Read Full Post »

%d bloggers like this: