Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘թիմ’

«Թիմային աշխատանքը նման է շվեյցարական ժամացույցի մեխանիզմին, երբ վերջինիս նույնիսկ ամենափոքր դետալները համակցված ու համաձայնեցված են աշխատում», – սա է ԵԱԴ 15-րդ հոսքի սան Արմեն Սարգսյանի թիմային աշխատանքի բնորոշումը: Նրա համոզմամբ` հաջողված է այն թիմը, որի յուրաքանչյուր անդամը գիտի իր անելիքն ու գիտակցում է, որ իր արած թեկուզ ամենափոքր քայլից է կախված ողջ թիմի հաջողությունը: Նվիրվածություն և փոխադարձ վստահություն. Արմենի կարծիքով սրանք են կուռ ու հաջողված թիմ ստեղծելու ամենակարևոր գործոնները:

ԵԱԴ 15-րդ հոսքի 6 խմբերը վերջերս ամփոփեցին իրենց թիմային առաջին նախագծերը` ներկայացնելով իրենց իսկ ընտրած հայտնի առաջնորդին: Արմենի ու իր թիմակիցների ընտրած առաջնորդը Գարեգին Նժդեհն էր, որն, Արմենի խոսքով, ուներ գաղափարի և գործի նվիրյալ թիմակիցներ, որն իր տեսակով ու աշխատանքային ոճով կարողացավ իր շուրջը համախոհների թիմ ստեղծել, ովքեր հավատացին ու գնացին նրա հետևից: «Սա մեր առաջին նախագիծն էր ԵԱԴ-ում, որը թեև շատերի խոսքով հաջողված էր, սակայն իմ կարծիքով` ճիշտ հակառակը: Չստացվեց թիմային ճիշտ ու ստեղծագործ մթնոլոտ ապահովել, թիմային աշխատանքի ոգին չստացվեց լիովին ձեւավորել. տարբեր բնավորություններ, տարբեր կրթություն, թիմային աշխատանքի փորձի պակաս, քան ընդհանուր նպատակին ծառայելու գաղափարն է ու թիմային աշխատանքը: (more…)

Read Full Post »

2011թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Ե.Ա.Դ Սպորտային ակումբ Արշավականներ ակումբ ֆուտբոլային հանդիպումը։

ԵԱԴ ՍԱ-ն հանդես եկավ հետևյալ կազմով դարպասապահ Սանասարյան Դավիթ, պաշտպաններ Սահակյան Մհեր, Հակոբյան Խոսրով, Գրիգորյան Սարգիս, հարձակվողներ Հրաչյա Շահվերդյան, Կարո Կոգարով, Սամվել Պարզյան, Արմեն Սուքիասյանը։

Հանդիպումը շատ լարված սկսեց, թիմերը առաջին խաղակեսում փոխանակեցին չորսական գոլեր, գոլառատ առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի, որից հետո թիմերը փոխեցին կիսադաշտերն ու երկար ժամանակ, կարծես թիմերը չէին կարողանում գտնել հակառակորդի դարպասը տանող կարճ ուղիներ։ Գովեստի խոսքեր կարելի է ասել, երկու թիմերի դարպասապահներին, (more…)

Read Full Post »

Ամեն մի հաճելին լինում է այսպես` անսպանելի ու անմոռաց:

Երիտասարդ առաջնորդներն ամիսներ շարունակ սպասում էին ծաղկաձորյան այս հանդիպմանը: Հանդիպումը կայացավ հոկտեմբերի մեկին: Եղանակը սաստիկ ցուրտ էր, բայց երիտասարդ առաջնորդների հոգին ջերմ էր համախմբվածությունից ու փոխադարձ սիրուց :

Ծրագիրը հագեցած էր ու չափազանց հետաքրքիր: Խաղաքարտերով կազմավորվեցին թիմեր ու սկսվեցին կոլոկտիվ խաղեր: Հենց այստեղ էր, որ երևան էին դուրս գալիս միասնականության գաղափարը: Միշտ հիացել եմ այն փաստով, որ անհատականություն ունեցող առաջնորդը պատրաստակամ է առավելագույնն անել թիմի համար ու թիմային հաղթանակը համարել իրենը:

Հատկանշանակ է, որ թեև 12-րդ սերունդը համեմատաբար <<հին>> սերունդ լինելով պատրաստակամ աշխատում էր 14-րդ սերնդի հետ և  այդ համախմբվածության արդյունքում ծնվեցին նոր համագործակցման տարբերակներ:

(more…)

Read Full Post »

“Ոչ միայն մտքով ենք առաջինն, այլ նաև` <<բազկով>>”

Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի Սպորտային Ակումբը /ԵԱԴ ՍԱ/ հիմնադրվել է 2010թ.-ի հուլիսի 25-ին Մհեր Սահակյանի, 9-րդ հոսք, և Համլետ Թադևոսյանի, 11-րդ հոսք, կողմից: Ակումբն առաջնորդվում է “Ասենք ո’չ ծխախոտին և գիրությանը, ասենք այո’` առողջ ապրելակերպին” նշանաբանով: ԵԱԴ Սպորտային ակումբը, ինչպես արդեն հուշում է նշանաբանը, ի սկզբանե  նպատակ ուներ երիտասարդության շրջանում տարածել առողջ ապրելակերպի գաղափարախոսությունը:  Մյուս կողմից ԵԱԴ ՍԱ-ն հնարավորություն է տալիս ԵԱԴ-ի անդամներին համատեղել առաջնորդության դասերը և ֆիզիկականն ու սպորտային վիճակի պահպանումը, այսինքն սեփական առողջությունը  կոփելուն զուգահեռ երիտասարդները զարգացնում են առաջնորդ երիտասարդների համար կարևոր որակներ. խմբերի ներսում ձևավորվում և ամրապնդվում է թիմային մտածելակերպը: (more…)

Read Full Post »

%d bloggers like this: