Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘ընդունելություն’

Հարգելի երիտասարդներ, Երիտասարդ առաջնորդների դպրոց

Երիտասարդ առաջնորդների դպրոցի հիմնարար մեկամյա դասընացին դիմելու համար վերջնաժամկետ չկա։ Պարզապես այցելեք այս էջը (http://bit.ly/Ri5iV3), լրացրեք դիմումը, ուղարկեք կենսագրությունն ու միջնորդագրերը ու սպասեք մեր նամակին։ Ձեր տարիքային խմբում 300 դիմում լրանալուն պես մենք կսկսենք նոր խմբի ընդունելության գործընթացը։ Այնպես որ` կարող է սպասեք մեկ շաբաթ կամ տաս ամիս՝ կապված նրանից, թե երբ է տեղի ունեցել նախորդ ընդունելությունը։

Հարգանքով՝

Երիտասարդ առաջնորդների դպրոցի աշխատակազմ

Հ.Գ. Բազում հարցերին ի պատասխան՝ նշենք, որ ՈՒՍՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ է։

Advertisements

Read Full Post »

Երիտասարդ առաջնորդների դպրոցը (ԵԱԴ)-ը … այնքան բան ունեմ գրելու քո մասին  իմ սիրելի ԵԱԴ … Սկսեմ նրանից , թէ որտեղից իմացա քո   մասին ? Էլեն անունով մի հրաշք աղջիկ ծանոթացրեց ինձ քեզ հետ ԵԱԴ ջան և ես միշտ շնորհակալ կլինեմ նրան այս մեեծ նվերի համար :)  Մեր արշավապետը` Արամը, խորհուրդ տվեց  դիմել և փորձել իմ ուժերը :) Անցած տարի գարնանը դիմեցի և շատ ուրախ եմ , որ  չանցա ;)  Փորձեցի ևս մեկ անգամ ամռանը  և վուա լյա ~~ ես արդեն քո սանն եմ , իհարկե  դեռ  միայն ամառային դպրոցի:  Անչափ , անսահաման ուրախ եմ , որ ամռանը ընդունվեցի , ախր երեխաները բոլորը հրաշք էն :)  Ինձ հետ ընդունվողներից ճանաչում էի միայն Հելենին Նազարյան, ում հետ մի քանի անգամ միասին արշավ էինք գնացել մինչ ԵԱԴ ընդունվելը: Արդեն մեկ տարի է անցել ինչ ընդունվել եմ ու այս ընթացքում իմ ընկերների շարքերը համալրվեցին բազում քո սաներով , իհարկե իրենց յուրահատուկը տեղը թողնելով նրանց `ում հետ առաջին օրվանից  ուսանել եմ… կարդալ ավելին…

Read Full Post »

Հարգելի դիմորդներ,

 Շնորհակալություն ենք հայտնում Երիտասարդ առաջնորդների դպրոցում ուսանելու ցանկության ու Ձեր ցուցաբերած համառության համար:

 Հիշեցնում ենք, որ շնորհիվ Համահայկական երիտասարդական հիմնադրամի աջակցության ուսումը մեր Դպրոցում ԱՆՎՃԱՐ է:

 Ընդունելության արդյունքում ձևավորվել է 4 խումբ: Որոշ խմբերի ընդունելությունը դեռ ընթացքում է:

 Այսպիսով, տարիքային 16-րդ կրտսեր խմբում ուսանելու համար /դասերը՝ օգոստոսի 1-ից/ ներկա դրությամբ ընդունված են համարում. (more…)

Read Full Post »

Ողջույն. հուսով ենք, որ այս դիմումը լրացնելը Ձեզ համար հաճելի և օգտակար կլինի. հաճելի, քանի որ այն մի քիչ կտարբերվի այլ դիմումներից ու թույլ կտա Ձեզ ստեղծագործել ու մտածել, օգտակար, քանի որ ևս մեկ անգամ հայացք կնետեք Ձեր անցած կենսուղու վրա ու կգնահատեք այն:

Դիմումի այս ձևով մենք նպատակ ունենք Ձեզ հետ ապահովել հնարավորինս անմիջական ու թափանցիկ շփում: Փորձեք ցանկացած հարցի մոտենալ մեր տեսանկյունից. ըստ Ձեզ` ինչպիսի՞ տեղեկատվության միջոցով կբացահայտվեն անհատի առաջնորդության հատկանիշներն ու ներուժը: Եվ ինչպե՞ս կմեկնաբանվի այդ տեղեկատվությունը: Ի՞նչ կցանկանայիք իմանալ Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի դիմորդի մասին, եթե լինեիք մեր փոխարեն:

ԴԻՄՈՒՄ

Խնդրում ենք դիմումի հետ մեկտեղ schoolforyoungleaders@yahoo.com հասցեին ուղարեկել նաև ձեր CV-ն, 3×4 լուսանկար ու միջնորդագիր: Միջնորդագրի լրացման խորհուրդները տեսեք մեկնաբանությունում:

Շնորհակալություն Երիտասարդ առաջնորդների դպրոցում ուսանելու ցանկության համար:

Մաղթում ենք հաջողություն:

Հ.Գ. Վերջնաժամկետն է հունիսի 24: Դասերը կսկսվեն օգոստոսի 1-ից:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Read Full Post »

հարգելի դիմրորդներ,

Այսօր 18.30 Դպրոցում տեղի է ունենալու ընդունելության քննության նախնական փուլը և մի շարք հարցազրույցներ: Հաջորդ հարցազրույցները տեղի կունենան հաջորդ շաբաթվա ընթացքում: Ներողություն ենք հայցում քննությունները ձգձգման պատճառով: Կան մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Ի վերջո մեր հիմնական նպատակը որակյալ կադրեր հավաքելն է, որը բխում է նաև Ձեր շահերից:

Read Full Post »

%d bloggers like this: