Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘ԵՊՀ’

Հավատա՜, ամենահետաքրքիր և կարևոր հաջողությունները դեռ առջևում են

Բոլորս էլ դեռ փոքր հասակից ունեցել ենք երազանքներ: Օրինակ, ես միշտ ցանկացել եմ ուսումնասիրել ջրային աշխարհը: Սակայն, որքան մեծանում ես և բախվում իրականության նետած մարտահրավերներին, այնքան փոխվում են քո երազանքները:

Իսկ, արդյոք, կյանքում մեզ առաջնորդում են մեր մանկության երազանքները:

Երազանքների մասին վերջերս առիթ ունեցա զրուցել ԵԱԴ 11-րդ սերնդի սան Գայանե Հակոբյանի հետ:

Պարզվեց, որ Գայանեի մանկության երազանքը եղել է ստանալ բարձրագույն կրթություն և շատ ճանապարհորդել:

«Հայրս ինձ միշտ ասում էր. «Կրթության մեջ ներդրումը գրեթե միակն է, որ միշտ դրական արդյունք է տալիս»», – նշում է  Գայանեն:

Սակայն այդ երազանքների իրականացման ճանապարհին չհանդիպել խոչընդոտների հնարավոր չէր…

Մարդու կյանքում ամենամեծ խոչընդոտը քո տեղը տվյալ միջավայրում չգտնելն է: Այս փաստի շուրջ մեր հերոսուհին մտորում է. «16 տարեկանում ավարտելով դպրոցը` ընդունվեցի ՀՀ Ճարտարագիտական համալսարան, հաճախեցի դասերին մոտ մեկ ամիս: Եվ այդ մեկ ամիսը բավական էր հասկանալու համար, որ դեռ չեմ գտել ինձ համապատասխան ուղին: Այնուհետև դիմեցի Հայաստանում Ֆրանսիական համալսարան` կառավարման ֆակուլտետ: Շատ դժվար որոշում կայացրեցի` իրականացնելով շատ կարևոր փոփոխություն իմ կյանքում: Կարող եմ վստահորեն ասել, որ համալսարանական հինգ տարիներն ամենամեծ կյանքի դպրոցն էին ինձ համար»: (more…)

Read Full Post »

“Ուզում եմ ամեն ինչ լավ լինի, ես էլ քեֆ անեմ”

Արտո Թունջբոյաջյանը դեկտեմբերի 14-ին հանդիպում ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաների հետ: ԵՊՀ-ում / “սեւ շենք”/ երաժիշտը մոտ 3 ժամ ուսանողների հետ զրուցեց “Մշակույթ եւ առաջնորդություն”, “Առաջնորդը որպես ինքնատիպ մտածելակերպ ունեցող մարդ” եւ “Ստեղծագործ մոտեցումը հին խնդիրներին” թեմաներով:

Արտո Թունջբոյաջյանը սեր, հարգանք եւ ճշմարտություն է ուզում տալ, կիսել իր կյանքի փորձը մարդկության մասին: “Ես չեմ ասում, իմ ըսածս լավ է, բայց մարդկության համար վնաս չկա իմ մտքիս մեջ: Չեմ եկել ասելու` ես ճիշտ եմ, դուք` սխալ, այլ ելքը գտնելու, տուրիզմը զարգացնելու եմ եկել”:

Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ
Երաժիշտը մշակութային շարժում է նախաձեռնել: Ցանկանում է (more…)

Read Full Post »

%d bloggers like this: