Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘դեսպան’

«Քաղաք, որտեղ խաչվում, երկխոսության մեջ են մտնում ու համերաշխ զուգորդվում են Արևելքն ու Արևմուտքը»,-այսպես բնորոշեցին Աստանան «Աստանա. ԱՊՀ մայրաքաղաք» թեմայով կլոր սեղան-սեմինարի մասնակիցները։

Սեմինարը անց էր կացվում հուլիսի 4-ին Երևանում, Երիտասարդ առաջնորդների դպրոցում` «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։ Սեմինարի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Ա. Բոզժեգիդովը, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կ.Բեքարյանը, ԵԱԴ տնօրեն Ա.Շաքարյանը։

Աղբյուրը` http://armedia.am/?action=InnerLife&what=show&id=1247168244&lang=arm

Read Full Post »

8:15 Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ եմ: Փողոցը դատարկ է: Աստիճանաբար փողոցը սկսվում է կյանք առնել. մեզ են մոտենում սպորտային հագնված տղաներ և աղջիկներ ճանապարհորդական պայուսակներով, որոնց ես չեմ ճանաչում, սակայն գիտեմ, որ նրանք բոլորն էլ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության <ՄԱՆԱՆԱ> ծրագրի մասնակիցներն են. ուխտագնացությունը դեպի Սուրբ Առաքելոց եկեղեցի կազմակերպվել է վերոհիշյալ ծրագրի շրջանակում:

2 մեծ ավտոբուս, 120 հոգի Մանանայի սաներ, 7 հոգի ԵԱԴ-ի 15-րդ հոսքի և Առաջնորդի հոգևոր արժեհամակարգ ծրագրի ներկայացուցիչներ: Ու չնայած վարորդի` աղմկելու դեպքում մեզ ձորը գցելու “սպառնալիքին”, ամբողջ ճանապարհին կարդացինք աղոթքներ, լսեցինք շարականներ, որը կատարվում էր Սեյրան սարկավագի անմիջական մասնակցությամբ և գլխավորությամբ:

Ահա երևաց Սևանա լիճը… Երկնքից գողացված մի պատառ երկրի վրա:

(more…)

Read Full Post »

%d bloggers like this: