Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘դասընթաց’

Հարգելի երիտասարդներ, Երիտասարդ առաջնորդների դպրոց

Երիտասարդ առաջնորդների դպրոցի հիմնարար մեկամյա դասընացին դիմելու համար վերջնաժամկետ չկա։ Պարզապես այցելեք այս էջը (http://bit.ly/Ri5iV3), լրացրեք դիմումը, ուղարկեք կենսագրությունն ու միջնորդագրերը ու սպասեք մեր նամակին։ Ձեր տարիքային խմբում 300 դիմում լրանալուն պես մենք կսկսենք նոր խմբի ընդունելության գործընթացը։ Այնպես որ` կարող է սպասեք մեկ շաբաթ կամ տաս ամիս՝ կապված նրանից, թե երբ է տեղի ունեցել նախորդ ընդունելությունը։

Հարգանքով՝

Երիտասարդ առաջնորդների դպրոցի աշխատակազմ

Հ.Գ. Բազում հարցերին ի պատասխան՝ նշենք, որ ՈՒՍՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ է։

Read Full Post »

Երիտասարդ առաջնորդների դպրոցը կազմակերպում է վեցամսյա դասընթաց, որի ընթացքում կուսումնասիրվեն ՀՀ-ում մանր և միջին բիզնես սկսելու համար անհրաժեշտ մի շարք հմտություններ և ասպեկտներ` իրավական, տնտեսական և այլն: Հրավիրում ենք ձեզ մասնակցելու բարձրակարգ և պրակտիկ մասնագետների կողմից իրականացվող դասախոսություններին, ինչպես նաև թիմային աշխատանքների, քննարկումների և բանավեճերի: Դասընթացն ԱՆՎՃԱՐ է: Դասընթացներին մասնակիցների 30%-ը կարող են լինել ՈՉ ԵԱԴ-ականներ:

Մանրամասները՝ այստեղ։

http://bit.ly/TO4NQD

Read Full Post »

Հայաստանի Հանրապետությունը իր եվրոպական ուղին սկսել է ավելի քան երկու տասնամյակ առաջ: Այդուհանդերձ, հասարակությունը դեռ շփոթում է Եվրամիություն, Եվրոպական Խորհուրդ, Եվրոպական խորհրդարան, Արևելյան Գործընկերություն, Եվրոպական հարևաններ եզրերը: Հայաստանում շատ են խոսում եվրոպական ապագայի, ԵՄ-ից օրինակներ վերցնելու մասին, սակայն չկան հստակ քայլեր, վերլուծություններ, հանրային քննարկումներ:

Երիտասարդ առաջնորդների դպրոցը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպում է քառամսյա դասընթաց, որի ընթացքում կուսումնասիրվեն ՀՀ եվրոպական ապագային վերաբերյալ մի շարք ասպեկտներ. իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական ու կրթական:

Դասընթացը տեղի կունենա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին չորեքշաբթի (երեկոյան ժամերին) և շաբաթ (կեսօրից հետո) օրերին: Դասախոսություններից բացի լինելու են թիմային աշխատանքներ, քննարկումներ, բանավեճեր:

Դասընթացն ԱՆՎՃԱՐ է:

Դիմելու համար լրացրեք կից օնլայն ձևը:

Read Full Post »

2011թ. օգոստոս ամսին Ալավերդի քաղաքի մի շարք դպրոցականների հիանալի անակնկալ էր սպասվում: Վերսկսվեցին դպրոցականների համար իրականացվող առաջնորդության դասընթացները, որոնք երկու փուլով Ալավերդում արդեն  իրականացվել են Երիտասարդառաջնորդների դպրոցի 12-րդ սերնդի շրջանավարտ, Ալավերդու երիտասարդական միության հիմնադիր – նախագահ Արմեն Աբգարյանի նախաձեռնությամբ: Հատկանշական է, որ այս անգամ դասընթացի մասնակիցներն արդեն երկու նախորդ սերունդների ներկայացուցիչներն էին, ովքեր բացառիկ հնարավորություն ունեցան Մարդու իրավունքների և “Արդյունավետ մարդկանց  յոթ սովորույթների” մասին դասախոսությունները լսել Երիտասարդ առաջնորդների դպրոցից հրավիրված դասընթացավարներից:
Առաջին դասընթացը վերաբերվում էր Մարդու իրավունքներին, որը վարեց ԵԱԴ 2-րդ սերնդի շրջանավարտ, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի Մարդու իրավունքների պաշտպան Կարինե Ղազարյանը: Վերջինիս շնորհիվ դասընթացի (more…)

Read Full Post »

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության Երիտասարդ առաջնորդների դպրոցը  (www.youngleaders.am; http://www.armenianleaders.wordpress.com ) կազմակերպում է մեկամսյա դասընթացներ փետրվար-մարտ ամիսներին: Հայտերն ընդունվում են  schoolforyoungleaders@yahoo.com էլեկտրոնային տարբերակով  մինչև հունվարի 29-ը ժամը 23:59: Դասընթացները տեղի են ունենալու Երևանի պետական համալսարանում երեկոյան ժամերին (18:30-20:30, շաբաթական 2 անգամ)` առաջնորդություն, հռետորիկա և բանակցություն թեմաներով: Դիմել կարող են 20-24 տարեկան անձինք, որոնք ուսանում են ՀՀ պետական և մասնավոր բուհերում: ՈՒՍՈՒՄԸ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՎՃԱՐ Է:

 Դիմումի և միջնորդագրի ձևերը կարող եք ներբեռնել:

Դիմում – http://narod.ru/disk/17074088000/Application_SYL%2012.3.doc.html

Միջնորդագիր – http://narod.ru/disk/17074103000/rec12.3.doc.html

Read Full Post »

%d bloggers like this: