Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘գոլ’

Մարտի 26-ին Դինամո մարզադահլիճում մեկնարկեց Fanclubs CUP մրցաշարը:

ԵԱԴ թիմն առաջին խաղում ուժերը չափեց ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող «Բանանց» ՖԱ-ի երկրպագուների թիմի հետ: Մեր թիմը հանդես եկավ հետևյալ կազմով` Տիգրան Բեկթեմուրյան, Մհեր Սահակյան, Նաիրի Մեսրոպյան, Տիգրան Վարդապետյան, Հրաչ Շահվերդյան, Արմենակ Սուքիասյան, Սարգիս Ասատրյան, Սամվել Պարզյան, Կարո Կոգառով:

Հենց առաջին րոպեներից մեր թիմը նախընտրեց հարձակողական տակտիկա և պաշարեց հակառակորդի դարպասները, սակայն առաջին խաղակեսում ԵԱԴ թիմին չհաջողվեց գրավել հակառակորդի դարպասը: «Բանանցը» երկու անգամ գրավեց մեր թիմի դարպասը, և թիմերն ընդմիջման գնացին 2:0 հօգուտ «Բանանցի»:

ԵԱԴ թիմի բոլոր տղաները համոզված էին, որ հաղթելու էին: (more…)

Read Full Post »

2011թ. դեկտեմբերի 11-ին Երիտասարդ Առաջնորդների դպրոցի Սպորտային ակումբը կազմակերպել էր հոբելյանական 50-րդ ֆուտբոլային հանդիպումը, ում հակառակորդն էր կրկին անգամ Արշավականների ակումբը, որի հետ ԵԱԴ ՍԱ-ն 2 շաբաթ առաջ հանդիպում էր ունեցել, սակայն խաղն ավարտվել էր ոչ ոքի:

ԵԱԴ ՍԱ-ն հանդես եկավ հետևյալ կազմով. Դարպասապահ` Վահագն (ԵԱԴ ՍԱ), պաշտպանությունում խաղում էին Մհեր Սահակյանը (9-րդ սերունդ) (Ա), Խոսրով Հակոբյանը (ԵԱԴ ՍԱ), Տիգրան Վարդապետյանը (4-րդ սերունդ), Սարգիս Գրիգորյանը (1-ին սերունդ), Հարձակման գծում` Սամվել Պարզյանը (12-րդ սերունդ), Հրաչ Շահվերդյանը (14-րդ սերունդ), Սարգիս Ասատրյանը (ԵԱԴ ՍԱ), Կարո Կոգարովը (12-րդ սերունդ): (more…)

Read Full Post »

2011թ. հոկտեմբերի 30-ին ԵԱԴ ՍԱ-ի մինի ֆուտբոլի հավաքականը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց “Գարանտ-Լիմենս” ապահովագրական կազմակերպության ֆուտբոլային թիմի հետ: Մեր թիմն հանդես եկավ հետևյալ կազմով. Դարպասապահ` Դավիթ Սանասարյան /6-րդ սերունդ/, պաշտպանությունում խաղում էին Մհեր Սահակյանը/9-րդ սերունդ /, Սարգիս Գրիգորյանը/1-ին սերունդ /, Խոսրով Հակոբյանը/ԵԱԴ ՍԱ անդամ/, Տիգրան Վարդապետյանը/4-րդ սերունդ/, հարձակման գծում` Սարգիս Ասատրյանը/ԵԱԴ ՍԱ անդամ/, Հրաչ Շահվերդյանը/14-րդ սերունդ/, Կարապետ Կոգարովը/12-րդ սերունդ/, Արմեն Սուքիասյանը/14-րդ սերունդ/:

Խաղի հենց սկզբնամասում մեր թիմը տիրեց նախաձեռնությանը և Սարգիս Ասատրյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, հաշիվը 3:1 էր, երբ Հրաչ Շահվերդյանի հիանալի փոխանցումից հետո Արմեն Սուքիասյանը հաշիվը դարձրեց 4:1: Սրանից հետո մեր թիմը կարծես թուլացրեց ճնշումը և “Գարանտ-Լիմենսին”  հաջողվեց հաշիվը հավասարեցնել: Տակտիկական նոր դասավորությունների շնորհիվ ԵԱԴ թիմը ուժեղացրեց ճնշումը և Կարո Կոգարովն ու Հրաչ Շահվերդյանը շուտով հաշիվը դարձրեցին 6:4: (more…)

Read Full Post »

Այս շաբաթը Երիտասարդ Առաջնորդների դպրոցում հագեցած էր սպորտային միջոցառումներով: Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ընկերական հանդիպում ԵԱԴ ՍԱ-ի մինի ֆուտբոլի հավաքականի և Akumb.am-ի միջև: Մեր թիմը հանդես եկավ հետևյալ կազմով Մհեր Սահակյան (9-րդ հոսք), Հրաչյա Շահվերդյան (14-րդ հոսք), Խոսրով Հակոբյան (ԵԱԴ ՍԱ անդամ), Կարո Կոգարով (12-րդ հոսք), Սարգիս Գրիգորյան (1-ին հոսք), Հովհաննես Եղյան (17-րդ հոսք), Սարգիս Ասատրյան (ԵԱԴ ՍԱ անդամ), Տիգրան Վարդապետյան (4-րդ հոսք):

Առաջին րոպեներից լարված պայքար ծավալվեց, բայց գնդակը կարծես չէր ցանկանում հատել դարպասային եզրագիծը: Առաջին գոլը խփեցին Ակումբ.ամ-ի տղաները, քիչ անց հաշիվն արդեն 2:0 էր, սակայն այս իրավիճակը տևեց ընդհամենը 10 րոպե, Սարգիս Ասատրյանը կրճատեց հաշվի տարբերությունը, որից հետո գոլերի հեղինակներ դարձան Մհեր Սահակյանը, Հրաչ Շահվերդյանը, Կարո Կոգարովը, Տիգրան Վարդապետյանը: 5:2 հաշվից հետո էլ մեր թիմը շարունակեց հաջողությամբ գրոհել, հատկանշական է այն հանգամանքը, որ մեր թիմն այս խաղին հանդես էր գալիս առանց հիմնական դարպասապահի, ժամանակ առ ժամանակ դարպասապահի պարտականությունները կատարում էին թիմի ավագ Մհեր Սահակյանն ու Խոսրով Հակոբյանը, Խոսրովն իր համար անսովոր դիրքում հոյակապ խաղ ցույց տվեց, բազմիցս փրկելով մեր թիմի դարպասը վերահաս գոլից: (more…)

Read Full Post »

%d bloggers like this: