Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘գիրք’

ԵԱԴ թերթի  հյուր կին առաջնորդը`  Գայանե ԳրիգորյանԵԱԴ 5-րդ հոսք

Մարդ` տոն … միշտ պայծառ, բարձր տրամադրությամբ և վարակիչ արևային ժպիտով, նույնքան ուրախ ու հետաքրքիր, որքան նրա փափուկ գանգուրներն են: Եթե չլիներ նրա համառությունը, ԵԱԴ-ն այդպես էլ չէր ճանաչի Գայանե Գրիգորյանին: Հենց այդ համառության շնորհիվ երրորդ փորձից 2007թ.-ին ոտք դրեց ԵԱԴ ու դարձավ 5-րդ հոսքի սան: ԵԱԴ ընդունվելն իր կյանքի ամենակարևոր ու ճիշտ որոշումներից մեկն է համարում Գայանեն` նշելով, որ այս 5 տարվա ընթացքում ունեցած իր ձեռքբերումների մեջ դպրոցի ներդրումը շատ մեծ է: «Եթե մի օր գիրք գրեմ, այն հաստատ այսպես կվերնագրեմ` «Կյանքը հնարավորություն է»: Եվ դա իսկապես այդպես է, պարզապես պետք է կարողանանք ճիշտ օգտվել դրանից: Հենց կյանքի ընձեռած հնարավորություններից մեկն օգտագործելով էլ եկա ԵԱԴ»: (more…)

Advertisements

Read Full Post »

Հիանալի առիթ… իսկ ինչո՞ւ չեն կարող Երիտասարդ առաջնորդների դպրոցի “Պատանիները հանուն փոփոխության” ծրագրի մասնակիցները ունենալ իրենց  ներդրումն այս միջոցառման կայացմանը.  27 գիրք՝ 27 տոմս ու փետրվարի 18-ին ժամը 19:00-ին պատանի առաջնորդները հյուրընկալվեցին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` դիտելու   Գիլերմո Ֆիգերեյդոյի “Եզոպոս” ներկայացումը:

“Ինձ շատ դուր եկավ ներկայացումը, հատկապես, որ շեշտը դրված էր մարդու կյանքում ազատության նշանակալի դերակատարման վրա: Ոչնչից ու ոչ մեկից կախյալ չլինելը, ամենքից ու քեզանից ազատ լինելը մղում է իմաստության, որը ազատության ու անկեղծության արդյունք է… կարդալ ավելին

Read Full Post »

Արդեն շուրջ չորս շաբաթ է իր գործունեությունն է սկսել Երիտասարդ առաջնորդների դպրոցի “Գրքասերների ակումբը”: Անունն ինքնին պատահական չէ ընտրված, այստեղ հավաքվել են երիտասարդներ, ովքեր իրենց կյանքում մեծ տեղ են հատկացնում գիրք երևույթին և նրան համարում իրենց լավագույն բարեկամ: Գիրքը ուսուցիչ է առանց վարձատրության և շնորհակալության, սակայն հաճախ մենք օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ պատճառներով չենք օգտվում այս հրաշալի ուսուցչի ծառայություններից: Ակումբի ձևավորման առաջին իսկ հանդիպման ընթացքում փորձեցինք պարզել մեր ակումբի անդամների քիչ գեղարվեստական գրքեր կարդալու պատճառները: Կարծում եմ հարկ չկա հիշեցնելու, որ ԵԱԴ-ում հավաքված են բավականին կրթված և ակտիվ երիտասարդներ: Բոլոր մասնակիցները միաձայն համաձայնեցին, որ անշուշտ գրքեր կարդում են, սակայն դրանք գլխավորապես մասնագիտական բնույթի են: Կարծում եմ նույն խնդիրն ունեն նաև շատ այլ ԵԱԴ-ականներ: Պետք է վստահեցնեմ, որ մտահոգվելու ամենևին կարիք չկա` մեր հարգելի Արմեն Աբգարյանը հոգացել է այդ մասին` հիմնադրելով գրքասերների ակումբը: Անգամ սուղ ժամանակային միջոցներ ունեցող երիտսարդների համար ակումբում ստեղծվել են բոլոր պայմանները` շաբաթվա ընթացքում գոնե մեկ գեղարվեստական գիրք կարդալու համար: Արմենը ջանքեր չի խնայում, որպեսզի  ընտրված գիրքը ժամանակակից ամենատարբեր միջոցներով հասանելի լինի գրքասեր երիտասարդներին: Ընտրված գրքերը  հնարավորության դեպքում տրամադրվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն էլեկտրոնային տարբերակներով, որոնք տեղադրվում են ակումբի բլոգում` http://sylbooklovers.wordpress.com/: (more…)

Read Full Post »

%d bloggers like this: