Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘գիտնական’

Քիմիկոս, գիտնական, լաբորատորիա, հոդվածներ միջազգային ամսագրերում, ուսուցիչ, դասարան, քիմիայի դաս, բանաձևեր… Ո՞ւմ պատկերացրեցիք այս կարճ նկարագրից, երևի թե 60 տարեկան գզգզված մազերով մի ցնդած գիտնականի, որն ընդհանրապես կտրված է ռեալ կյանքից ու ապրում է գիտության իր աշխարհում։ Ասեմ, որ դուք սխալվել եք։ Այս բառերը նկարագրում էին մոտ 20 տարեկան մի երիտասարդ օրիորդի, որին բացի այս բառերից կարող ենք նկարագրել նաև որպես անսպառ երևակայություն, կրեատիվ մտածելակերպ, նորարար գաղափարներ ունեցող մի մարդ, որն իսկապես կարող է արժանանալ ԵԱԴ 12-րդ հոսքի «լավագույն հրեշտակի անվանակարգին ու անվերջ զարմացնել իր ներքին էներգիայով ու եռանդով։

Եթե դեռևս չեք կռահել, թե ում մասին է խոսքը, ապա հուշեմ, հոդվածիս հերոսը Վիկտորիա Ռստակյանն է։ Վիկտորիան առաջնորդ է իր հոգով ու էությամբ, ԵԱԴ արժանի սան, որն իր կյանքում առաջնորդվում է դպրոցում քննարկված բոլոր սկզբունքներով, ունի կյանքում նպատակ ու չի վհատվում դժվարություններից։ Նա երազանք ունի՝ լինել քիմիայի ուսուցիչ աշխարհահռչակ լավագույն դպրոցներից մեկում, և հաստատակամ առաջ է շարժվում դեպի իր երազանքը։

Ուսուցչի գործն ամենակարևոր ու շնորհակալ գործերից մեկն է, քանի որ լավ ուսուցչին հիշում ենք ամբողջ կյանքում, իսկ նրա դասերն իրենց հետքն են թողնում մեր հիշողության մեջ ու օգնում ամբողջ կյաքում։ Իսկ Վիկտորիան հենց այդպիսինն է, ուսուցիչ, որը խոսում է աշակերտների լեզվով։ (more…)

Advertisements

Read Full Post »

Վերջապես երկար սպասումից հետո հուլիսի 1-ից վերսկսվեցին 12-րդ հոսքի դասերը։ Մեկ ամիս շարունակ հանդիպում ենք շաբաթը երկու անգամ՝ ծանոթանալու “7 habits of mostly effective people” գրքին և խորհուրդներին։ Այնուհետև պռեզենտացիա, քննություն և արձակուրդ։ Սեպտեմբերից 12-րդ հոսքը վերսկսելու է աշխատանքները ծրագրերի վրա։

Ակնկալիքները դասընթացից մեծ էին, կարոտը՝ շատ։ Ամենից շատ սպասված իրադարձությունը «հրեշտակ-սանիկ» խաղն էր, որին բոլորը սպասում էին սրտի թրթիռով ու մեծ հետաքրքրասիրությամբ։ Եվ ահա, դերերը բաժանված են, հրեշտակները գտել են սանիկներին, իսկ սանիկներն էլ արդեն սկսել են վայելել իրենց պահապանների ուշադրությունն ու հոգատարությունը, իսկ ոմանք էլ անվերջ տխրում ու բողոքում են, որ իրենց հրեշտակը չի հայտնվել։ Արդեն ստացել են առաջին նվերները, հյուսվել են ինտրիգներ։ (more…)

Read Full Post »

%d bloggers like this: