Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘Գերմանիա’

Մենք բոլորս ապրում ենք նույն երկնքի տակ, սակայն ոչ բոլորս ունենք միևնույն հորիզոնը:

Կոնրադ Ադենաուեր

Նա պատկանում է մարդկանց այն շերտին, որոնց հաճախ անվանում են «Գերէլիտա» (կամ համաշխարհային կառավարություն): Նա  այնքան աղքատ էր, ցերեկը սովորելու հետ մեկտեղ ստիպված էր գիշերը աշխատել: Քնի գայթակղությունից փրկվելու համար հանում էր կոշիկենրը և ոտքերը դնում սառը ջրի մեջ, որն էլ հետագայում դարձավ խռոնիկ բրոնխիտի առաջացման պատճառ: Այսպիսի մեծ դժվարություններով նա երկուսուկես տարում ավարտեց Բոննի համալսարանի հնգամյա ուսուցման կուրսը` ստանալով իրավագիտության կրտսեր խորհրդականի կոչում: Պետք է համաձայնվել, որ այս տարիքում հաջողության գրավականն ապագայի համար առաջնային հանդիսացող քայլերի գիտակցումն ու հստակ ծրագրի առկայությունն է:

Պատահականությունների համար տեղ չկար նաև նրա անձնական կյանքում: Ի հեճուկս աղջկա ծնողների կամքին` Ադենաուերն  ամուսնանում է  արիստոկրատիայի ներկայացուցչի դստեր` Էմմայի հետ, որը  շուտով` 36 տարեկան հասակում, մահանում է քաղցկեղից: Սառը և անտարբեր թվացող Ադենաուերն իր հուշերում գրում է. «Երիտասարդ տարիներին երազում էի մեծ քաղաքական կարիերայի մասին: Հիմա ես ունեմ այն, սակայն շատ միայնակ եմ»: Էմմայի մահից կես տարի անց Ադենաուերի մեքենան ավտովթարի ենթարկվեց: Նա մի քանի վիրահատություններ տարավ, որոնցից հետո այտոսկրերն ավելի բարձրացան, շուրթերը բարակեցին, իսկ դեմքի մկանները կորցրին շարժունակությունը: Դրանից ի վեր և ընդմիշտ նրա դեմքը ասես անկենդան դարձավ` հաղորդելով քաղաքական գործչին վայել սառնություն և հավասարակշռություն: (more…)

Advertisements

Read Full Post »

ԵԱԴ թերթի  ամսվա համաշխարհային առաջնորդն է

Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկը 

XIX-րդ դարի առաջին կեսին Գերմանիան շարունակում էր բաժանված մնալ բազմաթիվ պետությունների, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր քաղաքական իշխանությունը, օրենքները և բանակը: Նրանց բոլորին միավորում էր լեզուն, նույնիսկ հավատքն էր տարբեր:

Գերմանացիներն արդեն հոգնել էին քծնելուց, մուրալուց, վարձկանների ու դաստիարակների առևտրով զբաղվելուց և «ուրիշի դուդուկի տակ պարելուց»: Ազգային միասնականության գաղափարը դարձել էր համընդհանուր երազանք: Միավորման անհրաժեշտության մասին խոսում էին բոլորը: Եվ Բիսմարկը եկավ գծելու  Գերմանիայի քարտեզը: Օտտո Ֆոն Բիսմարկը, ով, անկասկած, հանճարեղ դիվանագետ էր, Գերմանիայի պատմության մեջ թողեց իր խոր հետք:
Բիսմարկը ստեղծեց Ռեյխը, վերակազմեց համաշխարհային քաղաքական քարտեզը և ստիպեց ցիտել իրեն մահվանից տարիներ անց: Բիսմարկը Գերմանիայի լեգենդն է, գերմանական իմաստության, խոհեմության և կամքի խորհրդանիշը:
Բիսմարկը գրել է.  «Պրուսացի պաշտոնյան նման է նվագախմբում մի երաժշտի, ով անկախ այն բանից, թե որ երաժշտական գործիքի առջև է նստած, փայլուն կատարում է իր հատվածը, իսկ (more…)

Read Full Post »

Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը, Բեռլինի ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլդ համալսարանի և Բեռլինի տեխնիկական համալսարանի հետ համատեղ, միջազգային խորհրդարանական կրթաթոշակի (ՄԽԿ) աջակցությամբ, հրավիրում է Բեռլին` Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանում աշխատելու համար: (more…)

Read Full Post »

%d bloggers like this: