Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘Արտակ Շաքարյան’

Երիտասարդ առաջորդների դպրոցն այս տարի տոնում է իր հնգամյակը։ Հինգ տարիների ընթացքում այստեղ իրենց կյանքի ուղին են կերտել հարյուրավոր երիտասարդներ։ Ոմանք ԵԱԴ-ի շնորհիվ նոր աչքերով են նայել իրենց կյանքին ու հնարավորություններին, ոմանք շատ նոր գիտելիքներ են ստացել, ոմանք ինքնահաստատվել ու վստահություն են ձեռք բերել, իսկ ոմանք նաև գտել են իրենց կյանքի երկրորդ կեսին։ Փոքր չի եղել ԵԱԴ-ի ներդրումը մեզանից յուրաքանչյուրի կյանքում, փոքր չի ԵԱԴ-ի ներդրումը նաև Հայաստանի Հանրապետության երիտասարդ սերնդի դաստիարակության մեջ։ Այսպիսով, մենք փորձեցինք ԵԱԴ հիմնադիր ու ղեկավար Արտակ Շաքարյանի հետ ամփոփել այս հինգ տարիները և նախանշել դպրոցի զարգացման հետագա ուղին։

1. Արդեն հինգ տարի է, ինչ ԵԱԴ-ն ակտիվ գործունեություն է ծավալում։ Որքանո՞վ է հաջողվել իրականացնել ի սկզբանե դրված նպատակները և որքանո՞վ է այսօրվա ԵԱԴ-ը տարբերվում նախնական մտահղացումից։ 

Որոշ ոլորտներում գերազանցել ենք սպասելիքները, որոշ հարցերում հասկացել, որ գերագնահատել ենք մեր կարողությունները: Ի սկզբանե նպատակն էր միավորել ակտիվ երիտասարդներին, ովքեր կճանաչեն իրար, ընդհանուր գործ անելով կբացահայտեն միմյանց, և ի վերջո կստանան գիտելիքներ առաջնորդության, կառավարման ու հարակից բնագավառներում: Որպես եռամսյա դասընթաց պլանավորված դպրոցն այսօր արդեն հինգ տարեկան է, գործում է ամեն օր, ունի երեք լսարան և անվճար հիմունքներով դասընթացներ է մատուցում տարեկան առավել քան հարյուր երիտասարդի: Հանդիպել ենք նաև խնդիրների: Հիմնական խնդիրը մտքերն ու պլանները կյանքի կոչելն է, ավելի շուտ թե՛ մեր բազմազբաղ երիտասարդների ժամանակը, թե՛ առկա ռեսուրսները մոբիլիզացնելը: Սրանից դրդված մենք որոշեցինք, որ Դպրոցի ավարտական վկայական կտանք միայն խոսքը գործի վերածած սաներին: (more…)

Advertisements

Read Full Post »

Շնորհակալություն, պարոն Նալբանդյան ես ուշադրություն հրավիրեմ եւ Ձեր, եւ մեր հեռուստադիտողների` տաղավարում մեզ հետ են մեր գործընկերները, Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաները, շրջանավարտները տարբեր տարիների, սակայն Երիտասարդ առաջնորդներ ասելով միաժամանակ պետք է ասել, որ մարդիկ կայացած իրենց աշխատանքով, իրենց աշխատավայրերում, ներկայացնող տարբեր բնագավառներ: Մենք ստեղծել ենք այն հնարավորությունը, որպեսզի նրանք նույնպես հնարավորություն ունենան Ձեզ հարցեր ուղղելու, ինչու ոչ նաեւ մեկնաբանել, եթե կարիքը լինի, եւ ժամանակ առ ժամանակ արտահայտվելու եւ ինչու ոչ` լինելու հյուրի կարգավիճակում: (more…)

Read Full Post »

Ֆոտոցուցահանդեսի հաղթողները հայտնի են 

«Մի կին – Մի աշխարհ» լուսանկարչական ցուցահանդեսի մեկնարկը տրվել էր մարտի 12-ին: Ցուցահանդեսի նպատակն է լուսանկարների միջոցով ներկայացնել հայ կնոջը հասարակական տարբեր ոլորտներում, «խոհանոցից դուրս»:

Ապրիլի 7-ին Սիրահարների այգում կայացավ մրցույթի մասնակիցների ներկայացրած լուսանկարների ցուցահանդեսն ու հայտնի դարձան մրցույթի երեք լավագույն հեղինակները` (1-ին տեղ) Արեգ (more…)

Read Full Post »

“Ուզում եմ ամեն ինչ լավ լինի, ես էլ քեֆ անեմ”

Արտո Թունջբոյաջյանը դեկտեմբերի 14-ին հանդիպում ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաների հետ: ԵՊՀ-ում / “սեւ շենք”/ երաժիշտը մոտ 3 ժամ ուսանողների հետ զրուցեց “Մշակույթ եւ առաջնորդություն”, “Առաջնորդը որպես ինքնատիպ մտածելակերպ ունեցող մարդ” եւ “Ստեղծագործ մոտեցումը հին խնդիրներին” թեմաներով:

Արտո Թունջբոյաջյանը սեր, հարգանք եւ ճշմարտություն է ուզում տալ, կիսել իր կյանքի փորձը մարդկության մասին: “Ես չեմ ասում, իմ ըսածս լավ է, բայց մարդկության համար վնաս չկա իմ մտքիս մեջ: Չեմ եկել ասելու` ես ճիշտ եմ, դուք` սխալ, այլ ելքը գտնելու, տուրիզմը զարգացնելու եմ եկել”:

Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ
Երաժիշտը մշակութային շարժում է նախաձեռնել: Ցանկանում է (more…)

Read Full Post »

%d bloggers like this: