Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘ավարտական հանդիպում’

Սա ոչ համալսարան է, ոչ էլ դասական իմաստով դպրոց, եւ այստեղ ոչ թե որեւէ մասնագիտություն են ձեռք բերում, այլ սովորում են կոնկրետ ոլորտում ղեկավար, կամ ինչպես ընդունված է ասել` լիդեր դառնալ: Երիտասարդ առաջնորդների դպրոցն ամեն տարի 300 դիմողներից ընդունվում է միայն 30-ը, այն էլ 4 փուլով քննություններ հանձնելուց հետո, բայց այսքանից հետո ավարտելն ավելի դժվար է, քան ընդունվելը:

Երիտասարդներին առաջնորդ են դարձնում մասնագիտական լուրջ փորձ ունեցող դասախոսներ եւ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ: Ինչպես Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, ով այս անգամ առաջնորդների հարցերին ուզում է պատասխանել օֆ ռեկորդ` առանց լրատվամիջոցների:

Նրանք, ովքեր դպրոցն ավարտել են, պնդում են, որ աշխարհայացքային փոփոխություն չի եղել, բայց այն ինչի մասին նախկինում միայն երազում էին, հիմա սկսել են բացահայտել իրենց մեջ: Մասնագիտությամբ լեզվաբան Լուսինեն, որ Գորիսից է, դպրոցն ընդունվելուց հետո պարզապես ինտեգրվեց երեւանյան հասարակությանը, առանց դպրոցի ամեն ինչ ավելի բարդ կլիներ:

Չնայած դպրոցը հիմնադրվել է 2006-ին, բայց արդեն 19-րդ սերունդն է ավարտում այն: Նրանցից շատերն այս ընթացքում վերադառնում են ցանկացած առիթով: Դպրոցն արդեն 204 մարդ է ավարտել: Այս անգամ նրանց միացավ եւս 38 սան, որոնցին 30-ը  ստացան ուղղակի մասնակցային, իսկ 8-ը` ավարտական վկայագրեր: Առաջիկայում դպրոցը կընդունի 20-րդ սերնդին:

Հեղինակ` Զոհրաբ Հարոյան

Աղբյուրը` ԱՐՄՆՅՈՒԶ լրատվական հեռուստաալիք

Read Full Post »

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը, շնորհավորելով ներկաներին, ասաց. «Առաջնորդների դպրոցը 5-6 տարվա փորձ ունի եւ այդ փորձը հաշվի առնելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը աջակցել է ու կարողացել է անցկացնել համատեղ ծրագիր: Այս 5 տարիների ընթացքում Երիտասարդ առաջնորդների դպրոցն ունեցել է մոտ 5000 շրջանավարտ: Այն որպես ծրագիր շատ կարևոր է, քանի որ բացահայտում է երիտասարդների առաջնորդ լինելու տաղանդը, եւ նրանք, ովքեր իրենց առաջնորդ են համարում, ունեն որոշակի գիտելիքներ իրենց մասնագիտական բնագավառում, կարողանում են դպրոցի միջոցով ուսուցանել առաջնորդի հատկանիշները եւ դրանք կիրառել պրակտիկայում»:

Նա նաև խոստացավ, որ բոլոր այն շրջանավարտները, ովքեր կունենան վկայագիր և ինչ-որ ծրագրով կդիմեն երիտասարդական հիմնադրամին, այդ ծրագիրը կֆինանսավորվի… կարդալ ամբողջությամբ

Read Full Post »

Read Full Post »

%d bloggers like this: