Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘առողջ ապրելակերպ’

Կրեատիվ մտածելակերպ, սեփականը ստեղծելու համարձակություն, հավատ սեփական ուժերին ու ամուր թիմի կարևորություն. այս արժեքներն է իր սաներին տալիս ԵԱԴ-ը։ Ինչպես ցույց է տալիս նրանց հետագա կյանքն ու գործունեությունը, այդ արժեքներն ամուր հիմք են դառնում նրանց կյանքում ու տալիս իրենց արդյունքները։ Նման հաջողված պատմության օրինակ է ԵԱԴ տարբեր հոսքերի սաներից ձևավորված այն փոքրիկ թիմը, որն այսօր նոր շունչ է բերում հայ երիտասարդների կյանք՝ քարոզելով առողջ ապրելակերպի ու հետաքրքիր ժամանցի համադրումը։ Նրանք այժմ երեքն են՝ ԵԱԴ 8-րդ հոսքի սան Արման Ավթանդիլյանը, ԵԱԴ 6-րդ հոսքի սան Լիլիթ Գևորգյանն ու ԵԱԴ 8-րդ հոսքի սան Կարեն Դերձյանը։

Ամեն ինչ սկսվեց շատ վաղուց, երբ ԵԱԴ-ում հանդիպեցին տարբեր հոսքերի սաներ, որոնք աստիճանաբար ընկերացան ու մի թիմ դարձան։ Ապա ծնվեց նրանց պրոեկտը՝ Մի կին-մի աշխարհ։ Այն ժամանակ թիմը բաղկացած էր 5-6 հոգուց, թիմում ներգրավված էին նաև Մաքրուհի Սինանյանը, Շուշան Հարությունյանն ու Աննա Եղոյանը: Եվ նրանց ջանքերով կարճ ժամանակում մեծ գործ արվեց:  «Այդ պրոեկտն իմ համար շատ մեծ փորձ էր։ Կարճ ժամանակահատվածում կարողացանք մեծ աշխատանք անել։ Այդ ընթացքում մի քանի անգամ ենք հանդիպել, նույնիսկ եղել ենք տարբեր երկրներում։ Այդ ամենը մեր մեջ հատուկ վստահություն ու շնորհակալության զգացում ձևավորեց»,- ասում է թիմի անդամ Լիլիթ Գևորգյանը։ Աստիճանաբար փոխադարձ վստահությունն ու կապն այնքան ամրապնդվեցին, որ ինչպես իրենք են խոստովանում, նրանք մի ամբողջություն դարձան, միասնական մի թիմ, որտեղ շատ մեծ է ներդաշնակությունը։ (more…)

Advertisements

Read Full Post »

ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի Սպորտային Ակումբը ս.թ. հոկտեմբերի 9-ին կազմակերպեց սեղանի թենիսի 2011թ. առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին 12 երիտասարդ առաջնորդներ, ովքեր բաժանվեցին 4 խմբի: Յուրաքանչյուր խմբում առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրածները անցան խաղի 1/4-րդ եզրափակիչ, իսկ մյուսները շարունակեցինպայքարը 6-12-րդ տեղերի համար: Հենց առաջին տուրից անզիջում պայքար  ծավալվեց, որը իր հանգուցալուծումը գտավ եզրափակիչ խաղում: Մրցանակային առաջին տեղի համար լարված պայքար ծավալվեց, իսկ մասնակիցներին ոգևորում էին իրենց  ծանոթներն ու հին ընկերները, ովքեր իրենց հաճելի զրույցներով ու մրցույթի վերաբերյալ իրենց բուռն քննարկումներով մթնոլորտը առավել ջերմացրին:

1/4  եզրափակչում իրենց ուժերը չափելու համար հանդիպեցին Մհեր Սահակյանը (9-րդ սերունդ)Մհեր Սիմոնյանը (ԵԱԴ ՍԱ անդամ), Արմեն Ղուկասյանը (ԵԱԴ թիմ), Սամվել Պարզյանը (ԵԱԴ ՍԱ անդամ), Սարգիս Ասատրյանը (ԵԱԴ ՍԱ անդամ), Արման Հովհանիսյանն (3-րդ սերունդ) ու Տիգրան Վարդապետյանը (4-րդ սերունդ) և Սարգիս Գրիգորյանը (1-ին սերունդ)(more…)

Read Full Post »

“Ոչ միայն մտքով ենք առաջինն, այլ նաև` <<բազկով>>”

Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի Սպորտային Ակումբը /ԵԱԴ ՍԱ/ հիմնադրվել է 2010թ.-ի հուլիսի 25-ին Մհեր Սահակյանի, 9-րդ հոսք, և Համլետ Թադևոսյանի, 11-րդ հոսք, կողմից: Ակումբն առաջնորդվում է “Ասենք ո’չ ծխախոտին և գիրությանը, ասենք այո’` առողջ ապրելակերպին” նշանաբանով: ԵԱԴ Սպորտային ակումբը, ինչպես արդեն հուշում է նշանաբանը, ի սկզբանե  նպատակ ուներ երիտասարդության շրջանում տարածել առողջ ապրելակերպի գաղափարախոսությունը:  Մյուս կողմից ԵԱԴ ՍԱ-ն հնարավորություն է տալիս ԵԱԴ-ի անդամներին համատեղել առաջնորդության դասերը և ֆիզիկականն ու սպորտային վիճակի պահպանումը, այսինքն սեփական առողջությունը  կոփելուն զուգահեռ երիտասարդները զարգացնում են առաջնորդ երիտասարդների համար կարևոր որակներ. խմբերի ներսում ձևավորվում և ամրապնդվում է թիմային մտածելակերպը: (more…)

Read Full Post »

%d bloggers like this: