Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘առաջնորդություն’

Հարգելի երիտասարդներ, Երիտասարդ առաջնորդների դպրոց

Երիտասարդ առաջնորդների դպրոցի հիմնարար մեկամյա դասընացին դիմելու համար վերջնաժամկետ չկա։ Պարզապես այցելեք այս էջը (http://bit.ly/Ri5iV3), լրացրեք դիմումը, ուղարկեք կենսագրությունն ու միջնորդագրերը ու սպասեք մեր նամակին։ Ձեր տարիքային խմբում 300 դիմում լրանալուն պես մենք կսկսենք նոր խմբի ընդունելության գործընթացը։ Այնպես որ` կարող է սպասեք մեկ շաբաթ կամ տաս ամիս՝ կապված նրանից, թե երբ է տեղի ունեցել նախորդ ընդունելությունը։

Հարգանքով՝

Երիտասարդ առաջնորդների դպրոցի աշխատակազմ

Հ.Գ. Բազում հարցերին ի պատասխան՝ նշենք, որ ՈՒՍՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ է։

Advertisements

Read Full Post »

Առաջնորդը կարող է իրականացնել իր պարտականությունն ու կոչումը լավագույնս, եթե սիրում, հոգում է նրանց մասին, որոնց առաջնորդում է, ունի կարեկցանքի ու իր կոչման նկատմամբ խորը հավատ: Տարեց տարի ավելանում են նրանք, ում համար նման գաղափարները լոկ բարձր խոսքեր չեն, այլ անհրաժեշտություն, պատասխանատվություն, անգամ  կենսակերպ:

Երիտասարդ Առաջնորդների Դպրոցը, որն ինքնին դրամաշնորհներից օգտվող կազմակերպություն է,  չէր կարող անմասն մնալ նման բացառիկ բարեգործական միջոցառմանը մասնակցելուց: 2 օրվա ընթացքում հանգանակվեց շուրջ 40.000 ՀՀ դրամ և փոխանցվեց “Հայաստան” Համահայկական Հիմնադրամին…  կարդալ ավելին

Read Full Post »

ԵԱԴ 17-րդ հոսքի նոյեմբեր 23-ի դասն իր բնույթով տարբերվում էր մյուս բոլոր հանդիպումներից: Սպայի տան ներքնահարկի լուսավոր մարզադահլիճում ԵԱԴ-ականները հանդիպեցին Գևորգյան մարտարվեստի դպրոցի ջատագովների հետ:

Մարտարվեստի դպրոցը հիմնադրել է արցախյան ազատամարտի ուղին անցած Գևորգ Գևորգյանը, ով մանկուց զբաղվել է արևելյան մի շարք մարտարվեստներով և ունի վարպետի կոչում: Հերոսամարտի տարիներին մարզելով հատուկ նշանակության ջոկատի մարտիկներին, նա այժմ էլ կանգ չի առնում` շարունակելով հայ երիտասարդներին ուսուցանել ոչ միայն մարտական հնարքներ, այլև փոխանցել նրանց հայրենասիրական դաստիարակության և մարտական առաջնորդության իր գիտելիքները:

«Ի ՞նչ կմնա , եթե մարդու միջից հանեն մարտական ոգին»,- հավաքված ԵԱԴ-ականներին և դպրոցի սաներին հարցնում է վարպետը,-«մի բուռ միս»,- ի թիվս այլ պատասխանների բացականչում է հաղթանդամ մի երիտասարդ: «Մոտավորապես այսպիսի պատասխան եմ սպասում ձեզանից, որովհետև մարտական ոգով դուք կարող եք անգամ անհնարինն իրականացնել»,-մեղմ ժպտալով հավելում է վարպետը:

«Ընդհանրապես առաջնորդության հասնելու համար չպետք է խոժոռված ու լարված լինել, փորձեք խոժոռ ունքերով նայել ձեր շուրջը, այն կխանգարի ձեզ տեսնել նույնիսկ մի կտոր երկինքը ձեր գլխավերևում»,- ասում է Գևորգ Գևորգյանը և հավելում, որ կարելի է հաղթել նույնիսկ ամենագերծանր քաշային մարդուն, եթե միտքը ճկուն է, իսկ մարտական ոգին` տեղը: (more…)

Read Full Post »

Առաջին հայացքից նայելով ինչ որ ընդհանուր կապ դժվար է պատկերացնել Առաջնորդների և “սպիտակ” միջոցառման միջև, բայց  որ ուշադիր ես լինում, թե ովքեր են միջոցառման կազմակերպիչները ու մասնակիցների մեծ մասը, ապա պարզ է դառնում,  թե առաջնորդությունը ինչ ճուղավորումներ է տալիս հասարակության տարբեր բաժիններում և շերտերում:

Նման իրադարձությունների նախապատրաստվում են օրեր, շաբաթներ առաջ:  Մանավանդ, երբ dress-code կա, ապա անհրաժեշտ է մինչև միջոցառումը համապատասխան հագուկապի ճար անել:  Մեզ համար անհավատալի էր, որ հայ երիտասարդությունը այսքան սպիտակ հագուստեղեն ունի:  Այնինչ, հունիսի 18-ին Կոնգրես հյուրանոցի լողավազանի հարակից տարածքը ամառային տաք մթնոլորտով պարուրված, ընդունել էր բազում սպիտակազգեստ երիտասարդների, որոնց  նայելով, մի պահ թվում էր, թե   …. “իսկ միգուցե էն որ ասում եմ դրախտում ամեն ինչ սպիտակ է, սա ի նկատի ունեն…:))” : Կատակը` կատակ, բայց ուրախալի մի փաստ էլ կար: Այդ օրը մասնակիցների շրջանում շատ-շատ ծանոթ դեմքեր կային: Իհարկե, ենթադրելի փաստ էր, բայց այն, որ ծանոթներից շատերը եադականներ կլինեն, անակնկալ էր: (more…)

Read Full Post »

Ողջույն. հուսով ենք, որ այս դիմումը լրացնելը Ձեզ համար հաճելի և օգտակար կլինի. հաճելի, քանի որ այն մի քիչ կտարբերվի այլ դիմումներից ու թույլ կտա Ձեզ ստեղծագործել ու մտածել, օգտակար, քանի որ ևս մեկ անգամ հայացք կնետեք Ձեր անցած կենսուղու վրա ու կգնահատեք այն:

Դիմումի այս ձևով մենք նպատակ ունենք Ձեզ հետ ապահովել հնարավորինս անմիջական ու թափանցիկ շփում: Փորձեք ցանկացած հարցի մոտենալ մեր տեսանկյունից. ըստ Ձեզ` ինչպիսի՞ տեղեկատվության միջոցով կբացահայտվեն անհատի առաջնորդության հատկանիշներն ու ներուժը: Եվ ինչպե՞ս կմեկնաբանվի այդ տեղեկատվությունը: Ի՞նչ կցանկանայիք իմանալ Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի դիմորդի մասին, եթե լինեիք մեր փոխարեն:

ԴԻՄՈՒՄ

Խնդրում ենք դիմումի հետ մեկտեղ schoolforyoungleaders@yahoo.com հասցեին ուղարեկել նաև ձեր CV-ն, 3×4 լուսանկար ու միջնորդագիր: Միջնորդագրի լրացման խորհուրդները տեսեք մեկնաբանությունում:

Շնորհակալություն Երիտասարդ առաջնորդների դպրոցում ուսանելու ցանկության համար:

Մաղթում ենք հաջողություն:

Հ.Գ. Վերջնաժամկետն է հունիսի 24: Դասերը կսկսվեն օգոստոսի 1-ից:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Read Full Post »

“Ուզում եմ ամեն ինչ լավ լինի, ես էլ քեֆ անեմ”

Արտո Թունջբոյաջյանը դեկտեմբերի 14-ին հանդիպում ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաների հետ: ԵՊՀ-ում / “սեւ շենք”/ երաժիշտը մոտ 3 ժամ ուսանողների հետ զրուցեց “Մշակույթ եւ առաջնորդություն”, “Առաջնորդը որպես ինքնատիպ մտածելակերպ ունեցող մարդ” եւ “Ստեղծագործ մոտեցումը հին խնդիրներին” թեմաներով:

Արտո Թունջբոյաջյանը սեր, հարգանք եւ ճշմարտություն է ուզում տալ, կիսել իր կյանքի փորձը մարդկության մասին: “Ես չեմ ասում, իմ ըսածս լավ է, բայց մարդկության համար վնաս չկա իմ մտքիս մեջ: Չեմ եկել ասելու` ես ճիշտ եմ, դուք` սխալ, այլ ելքը գտնելու, տուրիզմը զարգացնելու եմ եկել”:

Հանդիպում Արտո Թունջբոյաջյանի հետ
Երաժիշտը մշակութային շարժում է նախաձեռնել: Ցանկանում է (more…)

Read Full Post »

%d bloggers like this: