Feeds:
Posts
Comments

Posts Tagged ‘առաջնորդներ’

ԵԱԴ թերթի խմբագրակազմը, թողարկելով թերթի 7-րդ համարը, այն սրտանց նվիրում է ԵԱԴ բոլոր կանանց և աղջիկներին` մաղթելով նորանոր վերելքներ իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թող երբեք ձեզ չլքի ձեր կանացիությունը և առաջնորդին հատուկ պատասխանատվությունը:

ԵԱԴ թերթի 7-րդ համարը, ապրիլի 2, 2012թ.

Read Full Post »

Երիտասարդ առաջորդների դպրոցն այս տարի տոնում է իր հնգամյակը։ Հինգ տարիների ընթացքում այստեղ իրենց կյանքի ուղին են կերտել հարյուրավոր երիտասարդներ։ Ոմանք ԵԱԴ-ի շնորհիվ նոր աչքերով են նայել իրենց կյանքին ու հնարավորություններին, ոմանք շատ նոր գիտելիքներ են ստացել, ոմանք ինքնահաստատվել ու վստահություն են ձեռք բերել, իսկ ոմանք նաև գտել են իրենց կյանքի երկրորդ կեսին։ Փոքր չի եղել ԵԱԴ-ի ներդրումը մեզանից յուրաքանչյուրի կյանքում, փոքր չի ԵԱԴ-ի ներդրումը նաև Հայաստանի Հանրապետության երիտասարդ սերնդի դաստիարակության մեջ։ Այսպիսով, մենք փորձեցինք ԵԱԴ հիմնադիր ու ղեկավար Արտակ Շաքարյանի հետ ամփոփել այս հինգ տարիները և նախանշել դպրոցի զարգացման հետագա ուղին։

1. Արդեն հինգ տարի է, ինչ ԵԱԴ-ն ակտիվ գործունեություն է ծավալում։ Որքանո՞վ է հաջողվել իրականացնել ի սկզբանե դրված նպատակները և որքանո՞վ է այսօրվա ԵԱԴ-ը տարբերվում նախնական մտահղացումից։ 

Որոշ ոլորտներում գերազանցել ենք սպասելիքները, որոշ հարցերում հասկացել, որ գերագնահատել ենք մեր կարողությունները: Ի սկզբանե նպատակն էր միավորել ակտիվ երիտասարդներին, ովքեր կճանաչեն իրար, ընդհանուր գործ անելով կբացահայտեն միմյանց, և ի վերջո կստանան գիտելիքներ առաջնորդության, կառավարման ու հարակից բնագավառներում: Որպես եռամսյա դասընթաց պլանավորված դպրոցն այսօր արդեն հինգ տարեկան է, գործում է ամեն օր, ունի երեք լսարան և անվճար հիմունքներով դասընթացներ է մատուցում տարեկան առավել քան հարյուր երիտասարդի: Հանդիպել ենք նաև խնդիրների: Հիմնական խնդիրը մտքերն ու պլանները կյանքի կոչելն է, ավելի շուտ թե՛ մեր բազմազբաղ երիտասարդների ժամանակը, թե՛ առկա ռեսուրսները մոբիլիզացնելը: Սրանից դրդված մենք որոշեցինք, որ Դպրոցի ավարտական վկայական կտանք միայն խոսքը գործի վերածած սաներին: (more…)

Read Full Post »

Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաները հայ երիտասարդության ակտիվ ու նպատակասլաց ներկայացուցիչներ են, որոնք ուժ են ներկայացնում և առաջնորդվում են «Երբ ուժը մտածում է » կարգախոսով։ Իսկ ուժն այդ իհարկե կիրառվում է սեփական երկրի բարեկեցության ու առաջխաղացման համար։ Այդ պատճառով շատ զարմանալի կլիներ, եթե ԵԱԴ-ը ներկայացված չլիներ ՀՀ Երիտասարդական խորհրդարանում և նրա սաները չլինեին խորհրդարանի առաջատար դիրքերում։ Փորձեցինք խոսել մեր երիտասարդ պատգամավորների հետ և հասկանալ, թե ինչ հաջողությունների են նրանք կարողացել հասնել Երիտասարդական խորհրդարանում և որքանով են արդարացել նրանց ակնկալիքները։

Երիտասարդ առաջնորդների գնահատմամբ Երիտասարդական խորհրդարանը (այսուհետ՝ ԵԽ) դեռ երիտասարդ կառույց է և շատ թերություններ է ունեցել իր գործունեության ընթացքում, բայց, որպես նախաձեռնություն, խիստ կարևոր է և աշխատանքի դեպքում կդառնա բավական արդյունավետ կառույց, որը լսելի կդարձնի երիտասարդության ձայնը։ «Փաստն այն է, որ կառույցը գործում է, և շատ են մեծ ներգրավվածությամբ և ոգևորությամբ ակտիվ երիտասարդները, թեև զարմանալի չի, որ վերջիններիս շարքին հիմնականում դասվում են կուսակցական երիտասարդները, որոնք այս կամ այն կուսակցության երիտասարդական ակտիվն են ներկայացնում….Նույնը չեմ կարող ասել անկախ (more…)

Read Full Post »

Բնությունը շռայլ է գտնվել մեզ՝ հայերիս հանդեպ ու մեր լեռնաշխարհին է ընծայել բերք ու բարիքի ստեղծման համար անհրաժեշտ ամեն նախապայման՝ պարարտ հող, արև, ջուր,….: Թերևս սա է պատճառներից կարևորագույնը, ինչը կարող է ստիպել արգենտինացի գյուղատնտեսին թողնել իր հայրենիքն ու գալ մեր երկիր՝ ստեղծելու ու զարգացնելու խաղողագործությունը:

Վերջերս Երիտասարդ առաջնորդների դպրոցը  “Տիեռաս դե Արմենիա” ՓԲԸ-ի կողմից  հրավեր ստացավ՝ մասնակցելու խաղողի ամենամյա բերքահավաքի: 10-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ սերունդների սաներից բաղկացած խումբը հոկտեմբերի 8-ի առավոտյան ուղևորվեց Արմավիր մարզի Արևադաշտ գյուղ: Ճանապարհն անցավ բավականին թեթև ու արագ: Տեղ հասնելուն պես մեզ դիմավորեց  արգենտինացի գյուղատնտեսը, ում և պատկանում են այդ հողերը: Նա բացատրեց մեզ ոռոգման իր մեթոդները, ըստ որի խաղողի յուրաքանչյուր շարք ստանում է, այսպես կոչված, կաթիլային ոռոգում: (more…)

Read Full Post »

Ամեն մի հաճելին լինում է այսպես` անսպանելի ու անմոռաց:

Երիտասարդ առաջնորդներն ամիսներ շարունակ սպասում էին ծաղկաձորյան այս հանդիպմանը: Հանդիպումը կայացավ հոկտեմբերի մեկին: Եղանակը սաստիկ ցուրտ էր, բայց երիտասարդ առաջնորդների հոգին ջերմ էր համախմբվածությունից ու փոխադարձ սիրուց :

Ծրագիրը հագեցած էր ու չափազանց հետաքրքիր: Խաղաքարտերով կազմավորվեցին թիմեր ու սկսվեցին կոլոկտիվ խաղեր: Հենց այստեղ էր, որ երևան էին դուրս գալիս միասնականության գաղափարը: Միշտ հիացել եմ այն փաստով, որ անհատականություն ունեցող առաջնորդը պատրաստակամ է առավելագույնն անել թիմի համար ու թիմային հաղթանակը համարել իրենը:

Հատկանշանակ է, որ թեև 12-րդ սերունդը համեմատաբար <<հին>> սերունդ լինելով պատրաստակամ աշխատում էր 14-րդ սերնդի հետ և  այդ համախմբվածության արդյունքում ծնվեցին նոր համագործակցման տարբերակներ:

(more…)

Read Full Post »

Հուլիսի 28-ին Բյուրականում մեկնարկեց Բազե-ճամբարի երրորդ փուլը. Բազեի թռիչքն այս անգամ նարնջագույնի հովանու ներքո էր սպասվում: Նարնջագույն ճակատը ժամանեց նշանակված ժամին, երկու հարյուրից ավել եռանդուն երիտասարդների` մեծ սպասումներով լի մի ալիք ծփում էր ճամբարի փակ դարպասներին, եռում էր տրամադրությունն ու արդեն իսկ պարզ էր` ինչ անմոռանալի օրեր են սպասվում: Դարպասներից այն կողմ կապույտ ճակատն էր ամփոփում իր բազեական կյանքը ու շուտով նարնջագույնին էր հանձնելու եռագույնի իշխանությունը: Օդը լի էր ազգայինով, բազեի հիմնով, որ կարծես կանչում էր նարնջագույններին դեպի նոր` երգի ու պարի, ազգայինի ու հայրենասիրականի պատմական շնչով ու երիտասարդ ոգով ուրույն իր մոլորակը:

Բազեի այս նոր ձևաչափում այս տարի ներկայացել էր նաև ԵԱԴ-ի ինը սաներից ձևավորված ջոկատը, ինչպես Բազե-ճամբարում հետագայում անվանեցին` ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ջոկատը….  Մենք էինք, մեր մշակույթը, որ առանձնանում էր իր կազմակերպվածությամբ ու ամենակարևորը` մթնոլորտով, քանզի կազմակերպվածն ինքն էլ որակական բաղադրիչներ ունի, որոնք այս պարագայում ամենագնահատելին էին հենց առաջնորդների ջոկատում: Անձնակազմի և մյուս ճամբարականների հարգանքն ու համակրանքը վայելող այս ջոկատն ի սկզբանե առանձնանում էր բոլորից: Հսկա շարքը բացվում էր մեզնով, մեզնով էր սկսվում բանը և  մեր անունն ամեն ինչ հաստատում էր: (more…)

Read Full Post »


Հունիսի 19-ն էր: Արեգակի առավոտյան ճառագայթները  ոգևորված ու ժպտերես 120 երիտասարդ հայորդիներիս գտան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղից  մեկնարկելու էր մեր ուխտագնացությունը դեպի Սևանա թերակղզու Սուրբ Առաքելոց եկեղեցի և Վազգենյան դպրատուն: Ուխտագնացությունը կազմակերպվել էր <ՄԱՆԱՆԱ> ծրագրի շրջանակներում` Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության նախաձեռնությամբ:   Մասնակցում էին նաև  տարբեր եկեղեցիներում <ՄԱՆԱՆԱ> ծրագրում ընդգրկված երիտասարդներ, Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր երիտասարդաց միությունների ներկայացուցիչներ, Երիտասարդ առաջնորդների դպրոցի 15-րդ հոսքը և Առաջնորդի հոգևոր արժեհամակարգ ծրագրի մասնակիցները:

Հավաքվեցինք, ծանոթացանք, քիչ անց շարժվեցինք դեպի Սևան:  Ճանապարհը աննկատ անցանք. այն լցվեց  օրվա ծրագրով, հայրենասիրական, սիրո, հավատքի ու գեղեցիկի մասին երգերով:

Առջևում կապուտակ Սևանն էր, շուտով արդեն Ճեմարանի մատույցներում էինք: Բոլորն էլ, զգալով մոտակա հոգևոր խորհուրդը, մի տեսակ զգոնացան: Շարժվեցինք դեպի սբ. Առաքելոց եկեղեցի, ուր մատուցվեց աղոթքի և հաղորդության հրաշալի և խորհրդավոր պատարագ: “Հավատքն է, որ կփրկի մեր հոգիները, հավատը դեպի ամենակարող ու միակ Աստված: Աղոթքը կարող է լինել ընդունելի, եթե այն ուղղորդվում է Աստծուն` կատարյալ ու ծայրագույն խոնարհությամբ”,  շեշտում էր պատարագիչ քահանան:

(more…)

Read Full Post »

%d bloggers like this: